Գլխավոր տեղեկություն
Համար
N 1946-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.11.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.15-2021.11.28 Պաշտոնական հրապարակման օրը 26.11.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.11.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 նոյեմբերի 2021 թվականի N 1946-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

           

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 4 աղյուսակում կատարել փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. Սույն որոշմամբ նախատեսված Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում բացահայտված խնդիրների օպերատիվ արձագանքման նպատակով հատկացված միջոցների օգտագործումն իրականացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հունվարի 15-ի N 23-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի դրական եզրակացության առկայության պարագայում:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման աջակցությունն իրականացնել «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնում կատարելու ձևով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

      

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

26.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

նոյեմբերի 25-ի N 1946-Ն որոշման

    

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

նոյեմբերի 25-ի N 1946-Ն որոշման

   

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

նոյեմբերի 25-ի N 1946-Ն որոշման

       

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

նոյեմբերի 25-ի N 1946-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2021 թվականի

նոյեմբերի 25-ի N 1946-Ն որոշման

  

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2021 թվականի

նոյեմբերի 25-ի N 1946-Ն որոշման

    

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 նոյեմբերի 2021 թվական: