ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 896-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 604-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 1-ի «Հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը հաստատելու մասին» N 604-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
04.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 896-Աորոշման
«Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 1-ի N 604-Ա որոշման |
Ց ՈՒ Ց Ա Կ
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահի իրավական ոլորտը համակարգող տեղակալ
կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ
կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ
կոմիտեի ներքին աուդիտի վարչության պետ
կոմիտեի իրավաբանական վարչության պետ
կոմիտեի զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրերի վարչության պետ
կոմիտեի մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ
կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ
կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ
կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ
կոմիտեի քննչական վարչության պետի տեղակալ
կոմիտեի հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետի տեղակալ
կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության պետի տեղակալ
կոմիտեի մաքսային հսկողության վարչության մաքսային գործառնությունների կազմակերպման և հսկողության բաժնի պետ»։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Պապիկյան |
04.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|