Գլխավոր տեղեկություն
Համար
N 874-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.10.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.10.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 874-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 102-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02600539) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի փետրվարի 10-ի «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Օժանդակություն Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին» ծրագրի մասին» N 102-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Պրոֆմետ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01836291) 2021 թվականի հոկտեմբերի 1-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է պողպատյա պրոֆիլների և մետաղական ապրանքների մատակարարում` 50,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Մարի և Գև» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00449502) 2021 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է գազի կաթսայի մատակարարում` 474,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


26.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ