Գլխավոր տեղեկություն
Համար
N 1768-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.10.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 29.10.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.10.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հոկտեմբերի 2021 թվականի N 1768-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ և 14-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել փոփոխություն, N 3 հավելվածի NN 1, 1.1 և 1.1.1.1 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10 հավելվածների։

2. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված 1,346,560.0 հազար դրամն ուղղվելու է 2021 թվականի նոյեմբեր ամսին Արցախի բնակչության գազի և էլեկտրաէներգիայի, կապի ծառայությունների ծախսերի ֆինանսավորմանը։

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշմամբ նախատեսված 1,346,560.0 հազար դրամն Արցախի Հանրապետության կառավարությանը հատկացնել նվիրաբերության պայմանագրի հիման վրա։

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրել 12,228,908,800 դրամ գումարի չափով միջպետական վարկ:

Սահմանել որ՝

ա) սույն որոշման 4-րդ կետով նախատեսված 12,228,908,800 դրամ միջպետական վարկը Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով, մինչև 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարների վճարումը վարկի մարման վերջնաժամկետում իրականացնելու պայմանով.

բ) սույն որոշման 4-րդ կետում նշված միջպետական վարկի տրամադրումն իրականացվում է առանց ապահովման միջոցի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

28.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 28-ի N 1768-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 28-ի N 1768-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 28-ի N 1768-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 28-ի N 1768-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 28-ի N 1768-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 28-ի N 1768-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 28-ի N 1768-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 28-ի N 1768-Ն որոշման

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 28-ի N 1768-Ն որոշման

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 28-ի N 1768-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան