ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 878-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 36,995,580 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն ոռոգման համակարգի կառուցմանը» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «ԽԱՉՄԻՇՇԻՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07613551) 2021 թվականի օգոստոսի 17-ին կնքված N ՀՀՏՄԲՀ/ՀԲՄԱՇՁԲ-21/01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աջակցություն Բերքաբեր բնակավայրի 120 հեկտար հողերի ոռոգման համակարգի շինարարական աշխատանքների իրականացմանը՝ 36,995,580 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
27.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 878-Ա որոշման |
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է աջակցել կառուցելու Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 120 հա հողերի ոռոգման համակարգը։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 222,000,000 դրամ, որից 11,100,000 դրամ՝ Համայնքային բյուջե, 166,505,304 դրամ՝ ՀՀ կառավարություն, 44,394,696 դրամ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամ։ Ծրագիրը «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասով հարկերից ազատվելու դեպքում ծրագրի արժեքը կկազմի 214,600,884 դրամ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456 |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայր, բնագավառը՝ ջրամատակարարում |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 214,600,884 դրամ, որից «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ծրագրի աջակցության համար կտրամադրվի 36,995,580 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետություն Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի բնակիչներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թ. հոկտեմբերի 15-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 15-ը |
9. |
Միջոցառումների նկարագրու- թյունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է աջակցել կառուցելու Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 120 հա հողերի ոռոգման համակարգը։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թ. հոկտեմբերի 15-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 15-ը։ Արժեքը կազմում է 36,995,580 դրամ։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 120 հա հողերի ոռոգման համակարգի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 36,995,580 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն չի նախատեսվում |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
27.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|