Գլխավոր տեղեկություն
Համար
N 878-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.10.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.10.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 878-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 36,995,580 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն ոռոգման համակարգի կառուցմանը» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «ԽԱՉՄԻՇՇԻՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07613551) 2021 թվականի օգոստոսի 17-ին կնքված N ՀՀՏՄԲՀ/ՀԲՄԱՇՁԲ-21/01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աջակցություն Բերքաբեր բնակավայրի 120 հեկտար հողերի ոռոգման համակարգի շինարարական աշխատանքների իրականացմանը՝ 36,995,580 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


27.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 878-Ա որոշման

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ»

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է աջակցել կառուցելու Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 120 հա հողերի ոռոգման համակարգը։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 222,000,000 դրամ, որից 11,100,000 դրամ՝ Համայնքային բյուջե, 166,505,304 դրամ՝ ՀՀ կառավարություն, 44,394,696 դրամ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամ։ Ծրագիրը «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասով հարկերից ազատվելու դեպքում ծրագրի արժեքը կկազմի 214,600,884 դրամ

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը

և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայր, բնագավառը՝ ջրամատակարարում

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 214,600,884 դրամ, որից «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ծրագրի աջակցության համար կտրամադրվի 36,995,580 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի բնակիչներ

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թ. հոկտեմբերի 15-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 15-ը

9.

Միջոցառումների նկարագրու-

թյունը և ժամկետները,

անհրաժեշտ ֆինանսական

միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է աջակցել կառուցելու Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 120 հա հողերի ոռոգման համակարգը։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թ. հոկտեմբերի 15-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 15-ը։ Արժեքը կազմում է 36,995,580 դրամ։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 120 հա հողերի ոռոգման համակարգի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 36,995,580 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ


27.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ