Գլխավոր տեղեկություն
Համար
N 879-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.10.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.10.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 879-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 6,500,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08417251) 2021 թվականի սեպտեմբերի 8-ին կնքված N ԱՀ/ՆՆ-33/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում՝ 6,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


27.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 879-Ա որոշման

 

«ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ»

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է՝ մշակել Արցախի Հանրապետության Մարտակերտ–Ներքին Հոռաթաղ ավտոճանապարհից Աղաբեկալինջ–Մոխրաթաղ համայնքներ տանող տեղական նշանակության ճանապարհի (5․2 կմ) տրանսպորտաշահագործման բնութագրերի բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերը:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Արցախի Հանրապետություն, բնագավառը՝ ճանապարհաշինություն

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 6,500,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Արցախի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թ. հոկտեմբերի 15-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 15-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի ժամկետում նախատեսվում է մշակել Արցախի Հանրապետության Մարտակերտ–Ներքին Հոռաթաղ ավտոճանապարհից Աղաբեկալինջ–Մոխրաթաղ համայնքներ տանող տեղական նշանակության ճանապարհի (5․2 կմ) տրանսպորտա- շահագործման բնութագրերի բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերը: Արժեքը կազմում է 6,500,000 դրամ։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թ. հոկտեմբերի 15-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 15-ը

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները

և նախատեսվող գինը

Արցախի Հանրապետության Մարտակերտ–Ներքին Հոռաթաղ ավտոճանապարհից Աղաբեկալինջ–Մոխրաթաղ համայնքներ տանող տեղական նշանակության ճանապարհի (5․2 կմ) տրանսպորտաշահագործման բնութագրերի բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում՝ 6,500,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ


27.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան