ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 792-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 27-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 22.10.21 N 851-Ա)
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունվարի 19-ի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Երեխաների անվճար բժշկական օգնություն» ծրագրի մասին N 27-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին և հավելվածի 6-րդ, 9-րդ ու 11-րդ կետերում «599,016,000» թիվը փոխարինել «600,816,000» թվով.
2) հավելվածի 9-րդ կետի 14-րդ ենթակետում «13,899,600» թիվը փոխարինել «15,699,600» թվով.
3) հավելվածի 10-րդ կետում «110,417,130» թիվը փոխարինել «112,217,130» թվով:
4) հավելվածի 11-րդ կետում «101,417,130» և «16.93» թվերը համապատասխանաբար փոխարինել «103,217,130» և «17.18» թվերով:
5) հավելվածի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 15-րդ ենթակետով. «Կազմակերպական ծախսերի շրջանակներում ղեկավար հմտությունների զարգացման դասընթացների կազմակերպում, «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲԸ - 1,800,000»:
6) հավելվածի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 11-րդ ենթակետով. «Ղեկավար հմտությունների զարգացման դասընթացների կազմակերպում - 1,800,000»:
(1-ին կետը փոփ. 22.10.21 N 851-Ա)
2. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 01533153) «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲԸ-Ի հետ (ՀՎՀՀ` 00120086) 2021 թվականի հուլիսի 13-ի N HR/HRS/040/21 կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է ղեկավարման հմտությունների զարգացման դասընթացի կազմակերպում 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
05.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |