Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-2-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (21.01.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.01.11/2(457) Հոդ.12
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.01.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 8-ին

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (6 դեկտեմբերի 1985 թվականի) 104-րդ հոդվածի վերնագրում և առաջին պարբերությունում «էլեկտրատեղակայանքները» բառը փոխարինել «էներգատեղակայանքները» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 104-րդ և 105-րդ հոդվածներում «Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում» բառերը փոխարինել «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական» բառերով:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 106.1-րդ հոդվածով՝

«Հոդված 106.1. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների մասին էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին չհայտնելը

Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների մասին էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին չհայտնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 232.1-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 232.1. Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը

Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը քննում է վարչական գործեր և նշանակում վարչական տույժեր՝ սույն օրենսգրքի 104, 105 և 106.1 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ:»:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան

   

2006 թ. հունվարի  5
Երևան
ՀՕ-2-Ն