Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 183-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.29-2021.12.12 Պաշտոնական հրապարակման օրը 09.12.2021
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.12.2021
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

7 դեկտեմբերի 2021 թվականի

թիվ 183-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել բանկերում արտարժույթով ներգրավված միջոցներին համարժեք բարձր իրացվելի արտարժութային ակտիվների առկայություն, ինչպես նաև նպաստել բանկերի կողմից միջոցների իրացվելիության կառավարման արդյունավետության բարձրացմանը,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 5-րդ գլուխը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «դ» և «ե» կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի 50-րդ կետում բոլոր «10%» և «8%» բառերը փոխարինել համապատասխանաբար «8%» և «10%» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 12-ից և վերաբերում է 2022 թվականի հունվարի 12-ից սկսվող փաստացի պահուստավորման ժամանակահատվածներին և դրանց համար հիմք հանդիսացող հաշվետու ժամանակահատվածներին:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2021 թ. դեկտեմբերի 8

 Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 դեկտեմբերի 2021 թվական: