Գլխավոր տեղեկություն
Համար
N 1719-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.10.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 22.10.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.10.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հոկտեմբերի 2021 թվականի N 1719-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 460-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-18-րդ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 11-14-րդ» բառերով.

2) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «1931» թիվը փոխարինել «1938» թվով.

3) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

21.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 21-ի N 1719-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 23-ի N 460-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

1. Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում (այսուհետ` փոխհատուցում) ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդրած հետևյալ անձինք`

1) մինչև 1938 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք (այսուհետ՝ տարեց), այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված համայնքներում` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաև այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված (այսուհետ` սահմանամերձ համայնքներում հաշվառված) անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք (այսուհետ՝ զոհվածի ժառանգ):

2. Եթե սույն կարգի 1-ին կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված պայմաններին բավարարող անձի ամուսինը մահացած է, և մահացած ամուսնու անունով ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա այն դիտարկելով ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականություն, ողջ ամուսնու համար փոխհատուցման իրավունքը ճանաչվում է մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց:

3. Սույն կարգի 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված պայմաններին բավարարող՝ փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց (այսուհետ՝ ավանդատուներ) հաշվառման, ինչպես նաև փոխհատուցման վճարման կազմակերպման աշխատանքներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) տարածքային կենտրոնները (այսուհետ` տարածքային կենտրոն):

4. Փոխհատուցում ստանալու համար հաշվառման նպատակով ավանդատուն իր բնակության վայրը (բնակչության պետական ռեգիստրում հաշվառված՝ բնակության վայրի հասցեն) սպասարկող տարածքային կենտրոն անձամբ կամ իր օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում է դիմում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման N 2 հավելվածի, և հետևյալ փաստաթղթերը`

1) ավանդատուի անձը հաստատող փաստաթուղթ.

2) ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին (այսուհետ` հանրային ծառայությունների համարանիշ).

3) ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում).

4) տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունից (ավանդային հաշիվն սպասարկող մասնաճյուղի կառավարչի կողմից ստորագրված և մասնաճյուղի կնիքով կնքված)՝ ավանդատուի (նաև մահացած ամուսնու) բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին.

5) ըստ անհրաժեշտության, ներկայացվում է նաև`

ա. ամուսնության վկայական կամ տեղեկանք քաղաքացիական կացության ակտի գրանցման բաժնից՝ ամուսնության գրանցման մասին, առկայության դեպքում՝ մահացած ամուսնուն պատկանող խնայողական գրքույկը, ինչպես նաև ամուսնու մահվան վկայականը, եթե դիմումը ներկայացվել է մահացած ամուսնու անունով ներդրված ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու համար,

բ. ավանդատուի անունը և (կամ) ազգանունը փոխելու մասին քաղաքացիական կացության ակտերի սպասարկման կենտրոնի տված փոխման վկայականը, եթե անձնագրում և խնայողական գրքույկում նշված անունը, ազգանունը տարբեր են, իսկ ուղղելու դեպքում` ուղղման տեղեկանքը,

գ. Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի վկայականը,

դ. նոտարի կողմից տրամադրված` զոհվածի անունով մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդի ժառանգության իրավունքի վկայագիրը,

ե. տեղեկանք զինկոմիսարիատից` 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու վերաբերյալ,

զ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրված տեղեկանքը՝ զինծառայողի կամ կամավորականի՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) կամ անհայտ կորելու մասին,

է. ավանդատուի օրինական ներկայացուցիչ հանդիսանալը հաստատող փաստաթուղթը, եթե դիմումը ներկայացնում է ավանդատուի օրինական ներկայացուցիչը,

ը. ավանդատուի տված լիազորագիրը, եթե դիմումը ներկայացնում է նրա լիազորած անձը.

6) հայտարարություն՝ համաձայն N 1 ձևի, փոխհատուցումը կանխիկ կամ անկանխիկ եղանակով ստանալու վերաբերյալ։ Հայտարարությունում նշվում է այն մասին, որ դիմողը տեղեկացված է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, փոխհատուցումը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում գումարը վերադարձվում է պետական բյուջե։ Հայտարարությունում նշվում է նաև հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը.

7) դիմումատուի անձը հաստատող փաստաթուղթը, եթե նա ավանդատուն չէ։

5. Յուրաքանչյուր ավանդային գրքույկի կամ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության տված տեղեկանքում նշված յուրաքանչյուր բանկային հաշվի համար ներկայացվում է առանձին դիմում: Եթե ավանդային գրքույկը լրացված է ռուսերենով, և ավանդատուի ազգանունը կամ անունը ռուսերենով տառացի չի համընկնում ավանդատուի անձը հաստատող փաստաթղթում նշված հայերենին, սակայն բառով ակնհայտ նույնն է (օրինակ` ԿազարյանՂազարյան, Այկ, Գայկ-Հայկ), ապա համարվում է, որ ավանդատուն հաշվետերն է, և փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց տվյալների տեղեկատվական բազայում (այսուհետ՝ տեղեկատվական բազա) մուտքագրվում է նրա ազգանունը, անունը` ինչպես անձնագրում:

6. Տարածքային կենտրոնն ավանդատուների հաշվառման գործընթացում իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) տրամադրում է խորհրդատվություն փոխհատուցում ստանալու համար. սույն կարգով սահմանված բողոքարկման, դիմումի ձևի լրացման պարզաբանման, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի կապակցությամբ՝ տարածքային կենտրոնում կամ տարածքային կենտրոնի տնօրենի հանձնարարությամբ կատարված տնային այցելության ընթացքում, եթե ավանդատուն որևէ պատճառով չի կարող ներկայանալ տարածքային կենտրոն և գրավոր կամ հեռախոսով կամ այլ անձի միջոցով խնդրել է կազմակերպել տնային այցելություն (ներառյալ այցելությունը բուժման վայր).

2) ընդունում է դիմումը, համեմատում դիմումում նշված տվյալներն ավանդատուի անձը հաստատող փաստաթղթի, հանրային ծառայությունների համարանիշի, խնայողական գրքույկի և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված տեղեկանքի տվյալների հետ.

3) դիմումում նշված՝ ավանդատուի՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալները համեմատում է բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հետ, դրանց անհամապատասխանության դեպքում դիմողին տրամադրում է խորհրդատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` բնակչության պետական ռեգիստրում հաշվառման կարգի մասին.

4) տրամադրում է խորհրդատվություն սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված գործառույթների իրականացման արդյունքում անհամապատասխանության հայտնաբերման դեպքում՝ դրանք ուղղելու վերաբերյալ.

5) ճշտում է ավանդատուի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352-Ն, 2010 թվականի մայիսի 6-ի N 510-Ն, 2013 թվականի սեպտեմբերի 28-ի N 1103-Ն և 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշումներով (այսուհետ` որոշումներ) սահմանված կարգերով` ներդրված ավանդի դիմաց փոխհատուցում ստացած լինելու հանգամանքը.

6) հաշվառում է ընդունված դիմումները` դիմումների հաշվառման գրանցամատյանում, տեսաներածում է սույն կարգի 4-րդ կետի 1-3-րդ և 7-րդ ենթակետերում, 5-րդ ենթակետի «ա», «բ», «գ», «զ», «է» պարբերություններում նշված բնօրինակ փաստաթղթերը և կազմում փոխհատուցման գործ, որի էջերը համարակալվում են։ Փոխհատուցման գործում ներառվում են սույն կետում նշված բնօրինակ փաստաթղթերի լուսապատճենները և դիմումին կից ներկայացված մյուս բնօրինակ փաստաթղթերը.

7) հաշվառման մերժման դեպքում ընդունում է համապատասխան որոշում և գրավոր իրազեկում դիմողին՝ դիմումն ընդունելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություններ անցկացնելու անհրաժեշտության դեպքում՝ դիմումն ընդունելուց հետո՝ 30 օրվա ընթացքում.

8) ներառում է դիմումներում և ներկայացված այլ փաստաթղթերում առկա տվյալները տեղեկատվական բազա` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

7. Ավանդատուի հաշվառումը ենթակա է գրավոր մերժման, եթե`

1) դիմողը չի ներկայացրել սույն կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը (տվյալները).

2) դիմողը չի հանդիսանում խնայողական գրքույկում նշված ավանդային հաշվետերը, նրա ամուսինը, ժառանգը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացրել ավանդատուի տված լիազորագիրը կամ օրինական ներկայացուցիչը չի ներկայացրել ավանդատուի օրինական ներկայացուցիչ լինելը հաստատող փաստաթուղթը.

3) ավանդատուն մահացել է.

4) խնայողական գրքույկը տրված է նախկին ԽՍՀՄ այլ միութենական հանրապետության խնայբանկի կողմից.

5) ավանդը ներդրվել է 1993 թվականի հունիսի 10-ից հետո.

6) ավանդատուն որոշումների համաձայն ստացել է ներդրված ավանդի դիմաց նախատեսված փոխհատուցումը:

8. Ավանդատուի հաշվառումը մերժելու դեպքում հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն ուղարկելու միջոցով տարածքային կենտրոնը դիմումն ընդունելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է ավանդատուին։ Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է ավանդատուի տվյալները (անունը, ազգանունը), դիմումը ներկայացնելու ամսաթիվը, դիմումի հաշվառումը մերժելու պատճառը։

9. Տեղեկատվական բազայում հաշվառվում են նաև ավանդատուի (մահացած ամուսնու) այն ավանդային գրքույկները կամ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության տված տեղեկանքում նշված բանկային հաշիվները, որոնք ավանդատուն (մահացած ամուսինը) որոշումներով սահմանված կարգերով և ժամկետներում չի ներկայացրել հաշվառման (որոնց մասով ավանդատուին (մահացած ամուսնուն) փոխհատուցում չի վճարվել), ինչպես նաև որոշումների համաձայն փոխհատուցման իրավունքը ճանաչված, ապա մահացած (մահվամբ փոխհատուցման իրավունքը դադարած) ամուսնու ավանդային գրքույկները:

10. Հաշվառման նպատակով ավանդատուի ներկայացրած դիմումն ընդունող աշխատողը դիմումի վրա նշում է հաշվառման օրը և ստորագրում, որից հետո փաստաթղթերի բնօրինակները (բացառությամբ սույն կարգի 4-րդ կետի 4-րդ և 6-րդ ենթակետերում, 5-րդ ենթակետի «դ», «ե» և «ը» պարբերություններում նշված բնօրինակ փաստաթղթերի) վերադարձվում են դիմողին:

11. Տարածքային կենտրոնը տվյալ ամսվա ընթացքում ձևավորված տեղեկատվական բազան, մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 8-ը ներառյալ, առցանց եղանակով ներկայացնում է կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն):

 

II. ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՃՇՏՈՒՄԸ ԵՎ ՃՇՏՎԱԾ ՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՈՒՄԸ

 

12. Կազմակերպությունը տարածքային կենտրոններից առցանց ստացած տեղեկատվությունն ամփոփում և ներառում է կենտրոնական տեղեկատվական բազա, պարզում տվյալների մուտքագրման տեխնիկական սխալների առկայությունը, որոնց հիման վրա կազմում է ավանդատուների ցուցակը (այսուհետ՝ ցուցակ) և վիճահարույց տվյալներով ավանդատուների ցուցակը:

13. Վիճահարույց տվյալներով ավանդատուների ցուցակը տրամադրվում է տարածքային կենտրոններին` համապատասխան ուղղումներ կատարելու և մինչև հաջորդ ամսվա 8-ը ներառյալ, կազմակերպությանը վերադարձնելու համար:

14. Ցուցակում ներառված ավանդատուի տվյալներում հաշվառվում է նաև նրա մահացած ամուսնու անվամբ ներկայացված գումարի 50 տոկոսը:

15. Կազմակերպությունը ցուցակում ավանդատուի հաշվառման հերթական համարը որոշում է դիմումի օրվա դրությամբ՝ ըստ նշված առաջնահերթությունների`

1) տարեցների համար՝ ըստ տարիքի (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)՝ նվազման հաջորդականությամբ.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձանց համար՝ ըստ հաշմանդամության առկայության`

ա. 1-ին խմբի հաշմանդամություն,

բ. 2-րդ խմբի հաշմանդամություն,

գ. 3-րդ խմբի հաշմանդամություն,

դ. հաշմանդամություն չունեցող անձ.

3) սահմանամերձ համայնքներում հաշվառված անձանց համար` ըստ տարիքի (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)` նվազման հաջորդականությամբ, իսկ այս պայմանի հավասարության դեպքում՝ ըստ հաշմանդամության առկայության`

ա. 1-ին խմբի հաշմանդամություն,

բ. 2-րդ խմբի հաշմանդամություն,

գ. 3-րդ խմբի հաշմանդամություն,

դ. հաշմանդամություն չունեցող անձ.

4) զոհվածների ժառանգների համար՝ ըստ տարիքի (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)` նվազման հաջորդականությամբ:

16. Ցուցակում ներառվում է «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետի համաձայն հաշվարկված` յուրաքանչյուր ավանդատուին հասանելիք փոխհատուցման չափը` հիմք ընդունելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված տեղեկանքում նշված` ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա գումարի չափը:

17. Ավանդատուին հասանելիք փոխհատուցման չափը հաշվարկելիս ավանդատուի` մեկից ավելի ավանդների (ներառյալ մահացած ամուսնուն պատկանող ավանդի 50 տոկոսը) գումարները գումարվում են, և անձին հասանելիք փոխհատուցումը հաշվարկվում է ընդհանուր գումարի նկատմամբ` բացառությամբ սույն կարգի 18-րդ կետով նախատեսված դեպքի:

18. Ավանդատուին հասանելիք փոխհատուցումը հաշվարկելիս փոխհատուցման ենթակա ավանդների գումարներին ավելացվում են նաև այն ավանդների գումարները, որոնց համար նա որոշումներով սահմանված կարգով ստացել է փոխհատուցում և վճարման ենթակա փոխհատուցումը հաշվարկվում է ընդհանուր գումարի նկատմամբ՝ հաշվարկված փոխհատուցումից հանելով արդեն իսկ ստացած փոխհատուցումը:

19. Կազմակերպությունը ցուցակը տրամադրում է տարածքային կենտրոնին, որի հիման վրա, ցուցակն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային կենտրոնը կազմում է ավանդատուի փոխհատուցման իրավունքի ճանաչման կարգադրություն՝ համաձայն N 2 ձևի, որը հաստատվում է տարածքային կենտրոնի տնօրենի կողմից և ներառվում է փոխհատուցման գործ:

 

III. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԾԱԳՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

20. Ավանդատուի` Հայաստանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում ստանալու գույքային իրավունքը համարվում է ծագած` սույն կարգի համաձայն տարածքային կենտրոնների տնօրենի կողմից ավանդատուի փոխհատուցման իրավունքի ճանաչման կարգադրությունը հաստատվելու օրվանից:

21. Բացառությամբ սույն կարգի 1-ին կետում նշված դեպքերի՝ ավանդատուի փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, այն չի կարող անցնել այլ անձի, լինել գրավի առարկա, մտնել ժառանգության զանգվածի մեջ: Փոխհատուցումը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել ավանդատուի պարտավորությունների դիմաց:

22. Փոխհատուցում ստանալու գույքային իրավունքով Հայաստանի Հանրապետությունից կատարում պահանջելու ավանդատուի իրավունքը համարվում է ծագած այն ամսում, որ ամսվա վճարման ցուցակներում ընդգրկվել են ավանդատուի տվյալները:

23. Ավանդատուի` Հայաստանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում ստանալու գույքային իրավունքը համարվում է դադարած կատարմամբ` վճարմամբ կամ ավանդատուի մահով:

 

IV. ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

24. Սույն կարգի համաձայն հաշվառված ավանդատուների փոխհատուցման վճարումներն իրականացվում են`

1) ամսական պարբերականությամբ.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ավանդների փոխհատուցման վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների եռամսյակային համամասնություններին համապատասխան.

3) սույն կարգի 15-րդ կետով ձևավորված հաշվառման հերթական համարին համապատասխան`

ա. զոհվածների ժառանգների փոխհատուցման վճարման դեպքում` արտահերթ,

բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից և սահմանամերձ համայնքներում հաշվառված անձանց փոխհատուցման համար նախատեսելով տվյալ ամսվա վճարման համար (սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված ֆինանսական միջոցները նախատեսելուց հետո) մնացած ֆինանսական միջոցների մինչև 50 տոկոսը:

25. Տարածքային կենտրոնների տրամադրած ամենամսյա տեղեկատվության հիման վրա կազմակերպությունը ծառայություն է ներկայացնում փոխհատուցման վճարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների տվյալ ամսվա հայտերը՝ ըստ տարածքային կենտրոնների։

26. Փոխհատուցման վճարման ցուցակները ձևավորում է կազմակերպությունը՝ տարածքային կենտրոնների տրամադրած ամենամսյա տեղեկատվության հիման վրա:

27. Փոխհատուցումը վճարվում է ավանդատուի ընտրությամբ՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով՝ «Պետական նպաստների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վճարող կազմակերպության (այսուհետ` վճարող կազմակերպություն) միջոցով։

28. Փոխհատուցումը կանխիկ եղանակով վճարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պետական նպաստների կանխիկ վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած կազմակերպության միջոցով։

29. Փոխհատուցումն անկանխիկ եղանակով վճարվում է ծառայության հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի (այսուհետ՝ բանկ) միջոցով։

30. Փոխհատուցումը կանխիկ եղանակով վճարվում է ավանդատուին կամ այլ անձին, ով վճարող կազմակերպությանը կներկայացնի ավանդատուի տված՝ նոտարի կողմից վավերացված լիազորագիր՝ փոխհատուցումն իրեն վճարելու մասին կամ ավանդատուի օրինական ներկայացուցչին, ով վճարող կազմակերպությանը կներկայացնի ավանդատուի օրինական ներկայացուցիչ լինելը հաստատող փաստաթուղթ։

31. Փոխհատուցումն անկանխիկ եղանակով վճարվում է ավանդատուին կամ այլ անձին, ով բանկ կներկայացնի ավանդատուի տված՝ նոտարի կողմից վավերացված լիազորագիր՝ փոխհատուցումն իրեն վճարելու մասին կամ ավանդատուի օրինական ներկայացուցչին, ում տվյալները ծառայությունը միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում կտրամադրի բանկին։

32. Ավանդատուի տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում ներառելուց հետո, վճարման կանխիկ եղանակն ընտրած ավանդատուի կողմից փոխհատուցումը 3 ամիս անընդմեջ չստանալու դեպքում նրա տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում չեն ներառվում:

33. Ավանդատուի տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում չեն ներառվում, եթե նրա տվյալները կրկնակի են հաշվառված տեղեկատվական բազայում: Կրկնակի հաշվառման պատճառների վերացման և ավանդատուի փոխհատուցման իրավունքի պահպանման դեպքում փոխհատուցումը վճարվում է կրկնակի հաշվառման պատճառների վերացման ամսվան հաջորդող ամսվա, բայց ոչ ավելի շուտ, քան ըստ ավանդատուի հաշվառման հերթական համարին համապատասխան ամսվա վճարման ցուցակով՝ սույն կարգին համապատասխան։

34. Սույն կարգի 32-րդ և 33-րդ կետերով սահմանված գործառույթները կատարվում են կենտրոնական տեղեկատվական բազայում՝ ծրագրային եղանակով:

35. Սույն կարգի 32-րդ և 54-րդ կետերում նշված դեպքերում ավանդատուի տվյալները կրկին ընդգրկվում են փոխհատուցումը վճարման ցուցակում ավանդատուի դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում։ Այս դեպքում փոխհատուցումը վճարվում է ավանդատուի ընտրած եղանակով՝ համաձայն սույն կարգի:

36. Եթե ավանդատուն մահացել է իր տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում ներառվելուց հետո, ապա մահացած ավանդատուին հասանելիք փոխհատուցումը վճարվում է նրա ժառանգին (ժառանգներին)` ավանդատուի բնակության վայրը (բնակչության պետական ռեգիստրում հաշվառված՝ բնակության վայրի հասցեն) սպասարկող տարածքային կենտրոն ներկայացրած դիմումի և նոտարի կողմից տրված ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա։ Բացառությամբ սույն կարգի 55-րդ կետում նշված դեպքի, փոխհատուցումը վճարվում է ժառանգի ընտրած վճարման եղանակով: Վճարման ցուցակում ներառվում են ժառանգի (ժառանգների) տվյալները:

37. Վճարման ցուցակը ծառայությանը կամ տարածքային կենտրոններին փոխանցելու օրվան հաջորդող երկրորդ աշխատանքային օրը կազմակերպությունը դրա մասին հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով տեղեկացնում է ավանդատուներին։

38. Ոչ ավանդատուի մեղքով չստացած փոխհատուցումը վերականգնվում է կամ սույն կարգի 36-րդ կետով նախատեսված անձի տվյալները ներառվում են վճարման ցուցակում` մինչև յուրաքանչյուր ամսվա 8-ը տարածքային կենտրոնի կողմից ծառայություն ներկայացված տեղեկատվության հիման վրա՝ համաձայն N 3 ձևի:

39. Ծառայությունը սույն կարգի 38-րդ կետով ներկայացված տեղեկատվությունն ուսումնասիրելուց հետո այն ուղարկում է կազմակերպություն՝ կենտրոնական տեղեկատվական բազայում համապատասխան փոփոխություններ կատարելու համար:

40. Ծառայությունը նախարարություն է ներկայացնում բյուջեի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող հաշվետվությունները` տվյալ ծախսային ծրագրի մասով:

 

V. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՈՒՄԸ ԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ

 

41. Փոխհատուցումը կանխիկ եղանակով վճարելու համար ձևավորված վճարման ցուցակները՝ համաձայն N 4 ձևի, և տիտղոսաթերթերը՝ համաձայն N 5 ձևի, տպում և տարածքային կենտրոններ է ուղարկում կազմակերպությունը:

42. Փոխհատուցումը կանխիկ եղանակով վճարելու համար համապատասխան վճարման ցուցակները և տիտղոսաթերթերը կազմակերպությունից ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնը հաստատում և հանձնում է վճարող կազմակերպությանը:

43. Տիտղոսաթերթի գլխամասում նշվում են տարածքային կենտրոնի, վճարող կազմակերպության և բնակավայրի անվանումը, վճարման ցուցակը կազմելու ամսաթիվը, վճարման ամիսը, վճարման ցուցակում ընդգրկված փոխհատուցում ստացողների թիվը, էջերի թիվը, վճարման ենթակա գումարը:

44. Տիտղոսաթերթի վերջում նշվում են տարածքային կենտրոնի տնօրենի և վճարող կազմակերպության պատասխանատու աշխատողի տվյալները:

45. Տարածքային կենտրոնի տնօրենը վճարման ցուցակները հանձնում է վճարող կազմակերպության լիազորած անձին, ովքեր ստորագրում են տիտղոսաթերթի երկու օրինակներում, որոնցից մեկը մնում է տարածքային կենտրոնում, մյուսը՝ վճարող կազմակերպությունում:

46. Վճարման ցուցակների էջերը համարակալվում են:

47. Վճարման ցուցակի յուրաքանչյուր էջի գլխամասում նշվում է տարեթիվը, ամիսը, վճարման ցուցակի ձևավորման օրը, ամիսը, տարեթիվը, տարածքային կենտրոնի, բնակավայրի անվանումը և վճարող կազմակերպության անվանումը, համարը:

48. Վճարման ցուցակը բաղկացած է վճարման մասից և ռեեստրից:

49. Վճարման ցուցակի յուրաքանչյուր էջի վերջում նշվում են այդ էջում գրանցված փոխհատուցում ստացողների թիվը, վճարման ենթակա փոխհատուցման չվճարված և փաստացի վճարված գումարների չափերը, կնիքի և տարածքային կենտրոնի տնօրենի ու տեղեկատվական բազայի պատասխանատու աշխատողի ստորագրությունների տեղը:

50. Վճարման ցուցակի վերջում նշվում են սույն կարգի 49-րդ կետով սահմանված տեղեկությունների ամփոփ տվյալները:

51. Վճարող կազմակերպությունը վճարումն ավարտելուց հետո երեք օրացուցային օրվա ընթացքում տարածքային կենտրոնին է հանձնում լրացված ռեեստրները, փոխադարձ հաշվետվության ակտը` 4 օրինակից՝ համաձայն N 6 ձևի: Հաշվետվության ակտի 2 օրինակը վերադարձվում է վճարող կազմակերպությանը` 2 օրվա ընթացքում:

 

VI. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՈՒՄՆ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ

 

52. Փոխհատուցման անկանխիկ եղանակով վճարելը փոխհատուցումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածով սահմանված կարգով ավանդատուի անվամբ բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշվին (այսուհետ` հաշիվ) փոխանցելն է:

53. Փոխհատուցումն անկանխիկ եղանակով վճարելու համար համապատասխան վճարման ցուցակները կազմակերպությունից ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունն ուղարկում է բանկեր։

54. Եթե փոխհատուցումը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում ավանդատուն կամ սույն կարգի 31-րդ կետում նշված անձը բանկին չի ներկայացնում փոխհատուցումն ստանալու պահանջ, ապա այն վերադարձվում է պետական բյուջե՝ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում:

55. Մահացած ավանդատուին հասանելիք (ավանդատուի անվամբ բացված միանվագ դրամական վճարների հաշվին փոխանցված) փոխհատուցումը ժառանգին վճարելու համար սույն կարգի 36-րդ կետում նշված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը սույն կարգի 54-րդ կետում սահմանված ժամկետում ներկայացնելու դեպքում ծառայությունը ժառանգի տվյալները միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում տրամադրում է բանկին:

 

Ձև N 1

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայտնում եմ, որ նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը ցանկանում եմ ստանալ կանխիկ կամ անկանխիկ եղանակով՝ __________ բանկի միջոցով (ընդգծել վճարման եղանակը):

Տեղյակ եմ, որ անկանխիկ վճարման դեպքում փոխհատուցումը բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում փոխհատուցումը վերադարձվում է պետական բյուջե և կարող է կրկին վճարվել պետական բյուջե վերադարձվելու ամսվան հաջորդող ամսվանից կրկին դիմելու դեպքում:

Տեղյակ եմ, որ կանխիկ վճարման դեպքում ավանդատուի տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում ներառելուց հետո 3 ամիս անընդմեջ չստանալու դեպքում նրա տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում չեն ներառվում:

Էլեկտրոնային փոստի հասցեն _____________ @ ___________

Բջջային հեռախոսահամարը ____________________________

 

__________________

(անունը, ազգանունը)

__________________

(ստորագրությունը)

__________________

(ամսաթիվը)

 

 

Ձև N 2

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Ավանդատու _______________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

__________________________________________________________________________________

(բնակության վայրը)

 

Գործ N ____________________________,

Ճանաչել ավանդի փոխհատուցման իրավունքը ցմահ:

Նշանակել ավանդի փոխհատուցում _______________________ դրամի չափով:

 

Սպասարկող մասնագետ

__________________

(ստորագրությունը)

__________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

Տարածքային կենտրոնի տնօրեն

__________________

(ստորագրությունը)

__________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

Կ. Տ.

 

 __ _____________ 20   թ.

 

Ձև N 3

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Միասնական սոցիալական ծառայության _______________________ տարածքային կենտրոնի կողմից 20   թ. _______________ ամսվա՝ չստացած ավանդի փոխհատուցման գումարի վերականգնման

 

NN ը/կ

 

Ավանդի փոխհատուցումը

ավանդատուների թիվը

գումարի չափը

1.

Դատարանի որոշում

   

2.

Հարգելի պատճառով չստացած

   

3.

Նոտարի կողմից տրամադրված` մահացած ավանդատուի փոխհատուցման գումարի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա

   

4.

Նոտարի կողմից տրամադրված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության ընթացքում զոհվածի անունով մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդը ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա

   

 

Ընդամենը

   

 

Տարածքային կենտրոնի տնօրեն __________________

(անունը, ազգանունը)

__________________

(ստորագրությունը)

____ ____________ 20    թ.

 

Կ. Տ.

 

ՄՍԾ աշխատող

__________________

(անունը, ազգանունը)

__________________

(ստորագրությունը)

____ ____________ 20    թ.

 

Կազմակերպության աշխատող

__________________

(անունը, ազգանունը)

__________________

(ստորագրությունը)

____ ____________ 20    թ.

 

Ձև N 4

 

  _____ ___________20   թ.

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

_____ __________20 __ թ

____________ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ

____________ ԵՎ ՆԱԽՈՐԴ ԱՄԻՍՆԵՐԻ

բնակավայրի ԱՎԱՆԴԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՃԱՐՄԱՆ

ԸՆԴԱՄԵՆԸ 4 ԷՋ, ԷՋ 1

անվանումը

001 Վճարող/մասնաճյուղ

ԱՎԱՆԴԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

______________ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ

______________ ԵՎ ՆԱԽՈՐԴ ԱՄԻՍՆԵՐԻ

001 Վճարող/մասնաճյուղ

 

ԸՆԴԱՄԵՆԸ 4 ԷՋ, ԷՋ 1

 

Բնակության վայրը

Ազգա-նունը, անունը, հայրա-նունը

Հանրային ծառա-յություն-ների համա-րանիշը

Գործի համարը

Անձնագրի սերիան, համարը

Անցած ամիսների

ամսվա

N

Գործի համարը

Անցողիկ գումարը (դրամ)

ամսվա

շենքը

բնա-կարանը

գումարը (դրամ)

ստորա-գրությունը

ստորա-գրությունը

գումարը (դրամ)

ստորա-գրությունը

օրը

ստորա-գրությունը

գումարը (դրամ)

օրը

                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   
                                   

                   

***

           

***

 

Էջում ընդամենը ավանդատու դրամ Ընդ. ավանդ. դրամ
   

Կ. Տ.

   
Ընդամենը վճարվել է ավանդատու դրամ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ 
ՏՆՕՐԵՆ _________________

Վճարվել է ավանդ. դրամ
   

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
ԱՇԽԱՏՈՂ _______________

   

 

Ձև N 5

 

Տ Ի Տ Ղ Ո Ս Ա Թ Ե Ր Թ

 

Օրինակ

------------------ի

Վճարող կենտրոն

Վճարման ցուցակ

Ավանդատուների թիվը

Էջերի թիվը _______

Անցողիկ գումար

___________

(ամիսը)

Տարածքային կենտրոն թիվ _______

Անցողիկ և հունվար

 

___________

___________

22.01.2021 թ.

 

Էջի N

Ավանդատուների թիվը

Անցողիկ

ՀՈՒՆՎԱՐ

1.

 

 

 

2.

 

 

 

3.

 

 

 

4.

 

 

 

 

Հանձնեցի

Տարածքային կենտրոնի տնօրեն

_____________________________

Կ. Տ.

_____ ____________20  թ.

Ընդունեցի

Վճարող կազմակերպության ղեկավար

_____________________________

Կ. Տ.

_____ ____________20  թ.

 

Ձև N 6

 

ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱԿՏ

 

----------------- վճարող կազմակերպության ------------------- և միասնական սոցիալական ծառայության --------------------- տարածքային կենտրոնի միջև ----------- ամսվա ավանդների փոխհատուցման գումարների փոխհաշվարկի մասին

 

 

Ամսաթիվը

Ավանդի փոխհատուցումը

պարտք վճարումից առաջ

վճարող կազմակերպությունը տարածքային կենտրոնին

   

տարածքային կենտրոնը վճարող կազմակերպությանը

   

Ֆինանսավորվել է

Այդ թվում՝

   

1.

   

2.

   

Հետգանձում

   

Վճարում (սկիզբ-վերջ)

   

Այդ թվում՝

   

1. Ամսվա վերջ

   

2. Ամսվա սկիզբ

   

Հետ վերադարձ

   

պարտք վճարումից հետո

վճարող կազմակերպությունը տարածքային կենտրոնին

   

տարածքային կենտրոնը վճարող կազմակերպությանը

   

Պարտքի գումարը նշել բառերով -----------------------------------------------------------------

 

Վճարող կազմակերպության ղեկավար _______

 

Հաշվապահ _________________

 

Կ. Տ.

___ ____________ 20  թ.

Տարածքային կենտրոնի տնօրեն ________

 

Պատասխանատու աշխատող ___________

 

Կ. Տ.

 ___ ____________ 20  թ.

»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

21.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հոկտեմբերի 2021 թվական: