Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-252-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.28/81(453) Հոդ.1553
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 8-ին

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 8-րդ հոդվածի երկրորդ մասում՝

ա) առաջին և երկրորդ պարբերություններից հանել «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի» բառերը.

բ) երրորդ պարբերությունից հանել «և արժեթղթերի շուկայի» և «և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» բառերը, իսկ «օրենքներով և դրանց» բառերը փոխարինել «օրենքով և դրան» բառերով.

գ) ուժը կորցրած ճանաչել հինգերորդ պարբերությունը:


Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի վեցերորդ մասն ուժը կորցրած ճանաչել:


Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածում՝


ա) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 5-րդ բաժնի 1-ին և 2-րդ կետերի երրորդ սյունակում «ԱՀ» տառերը փոխարինել «ԿԲ» տառերով.

բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի վեցերորդ բաժնի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 41-րդ և 6-րդ կետերի երրորդ սյունակում «ԱՀ» և «ԿՄ» տառերը փոխարինել «ԿԲ» տառերով.

գ) 4-րդ կետից հանել «ԱՀ-Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողով.» բառերը:


Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

 Ռ. Քոչարյան 


2005 թ. դեկտեմբերի 22
Երևան
ՀՕ-252-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան