Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-250-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.28/81(453) Հոդ. 1551
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 8-ին


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60) 1-ին հոդվածի վեցերորդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:


Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասից հանել «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությունը» բառերը:


Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասից հանել «, ապահովագրական գործունեություն իրականացնողների գործունեության նկատմամբ» բառերը:


Հոդված 4. Օրենքի 121 -րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:


Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


 

 

2005 թ. դեկտեմբերի 22
      Երևան
    ՀՕ-250-Ն