Գլխավոր տեղեկություն
Համար
N 1703-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.10.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 15.10.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.10.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

14 հոկտեմբերի 2021 թվականի N 1703-Ն

     

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 1217-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի «Քրեակատարողական և հարկադիր կատարման ծառայությունների պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը սահմանելու մասին» N 1217-Ն որոշման N 2 հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) հավելվածը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով՝

«2.1. Պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու դեպքում առաջացող թափուր պաշտոնն զբաղեցնելու մրցույթը կարող է հայտարարվել սահմանային տարիքը լրանալուց ոչ շուտ, քան երկու ամիս առաջ, ընդ որում՝ մրցույթի անցկացման օր է սահմանվում տվյալ պաշտոնն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու ժամկետին նախորդող երեք աշխատանքային օրերից մեկը։».

2) հավելվածը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով՝

«9.1. Մրցույթի թեստավորման փուլին չի մասնակցում՝

1) ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումում կամ տարածքային մարմնում հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձը.

2) անձը, որը վերջին հինգ տարիների ընթացքում առնվազն մեկ տարի զբաղեցրել է ծառայության վարչական կամ հայեցողական պաշտոն կամ հարկադիր կատարման ծառայության պաշտոն կամ ՀՀ արդարադատության նախարարությունում ծառայության գործունեության կազմակերպմանը կամ վերահսկողությանն առնչվող հանրային ծառայության պաշտոն.

3) անձը, որն ունի զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության, քննչական մարմիններում, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում վերջին հինգ տարիների ընթացքում առնվազն երեք տարվա աշխատանքի փորձառություն.

4) անձը, որն ունի դատավորի կամ վերջին հինգ տարիների ընթացքում առնվազն մեկ տարվա դատավորի օգնականի աշխատանքի փորձառություն.

5) անձը, որն ունի իրավագիտության բակալավրի և մագիստրոսի աստիճան կամ իրավունքի կամ տնտեսագիտության ոլորտում գիտական աստիճան կամ փաստաբանական գործունեության արտոնագիր կամ սնանկության գործով կառավարչի որակավորում.

6) անձը, որը մրցույթին նախորդող մեկ տարում համապատասխան խմբի պաշտոնը համալրելու համար կազմակերպված մրցույթի շրջանակում հաղթահարել է թեսթավորման փուլը։».

3) հավելվածի 11-րդ կետում «ոչ ուշ, քան երկու» բառերը փոխարինել «առնվազն մեկ» բառերով.

4) հավելվածը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետով՝

«12.1. Մրցույթը կարող է անցկացվել նաև մրցույթի բոլոր մասնակիցների գրավոր համաձայնությամբ որոշված՝ մրցույթն ավելի վաղ անցկացնելու ամսաթվին և ժամին։ Գրավոր համաձայնությունը տրվում է մրցույթին մասնակցելու համար թղթային կամ էլեկտրոնային եղանակով ներկայացվող գրավոր դիմումում: Մրցույթի մասնակիցների համաձայնությամբ մրցույթի ամսաթիվն ու ժամը փոփոխելու մասին մրցույթի մասնակիցները ծանուցվում են էլեկտրոնային եղանակով։».

5) հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«13. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին թղթային կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

1) գրավոր դիմում՝ ըստ N 1 ձևի.

2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն.

3) երկու լուսանկար՝ 3x4 չափի.

4) ինքնակենսագրություն.

5) տվյալ պաշտոնի անձնագրով մասնագիտական որակավորմանը կամ կրթական մակարդակին ներկայացված պահանջները բավարարելու վերաբերյալ փաստաթղթի պատճեն (դիպլոմի, այլ ավարտական փաստաթղթի լուսապատճեն, այդ թվում՝ օտարերկրյա պետությունում ձեռք բերած համապատասխան որակավորման աստիճանը, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, հավաստող փաստաթղթի պատճեն).

6) օրենսդրությամբ սահմանված փորձառությունը, ինչպես նաև սույն կարգի 9.1-ին կետով սահմանված հանգամանքները հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).

7) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկով նախատեսված՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն կամ ֆիզիկական արատ չունենալը հավաստող փաստաթուղթ.

8) գրավոր հայտարարություն՝ դատվածություն չունենալու, քրեական հետապնդման բացակայության, դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելու և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկված չլինելու մասին.

9) արական սեռի քաղաքացիների դեպքում՝ պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճեն.

10) տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված այլ պահանջները բավարարելու փաստը հավաստող այլ փաստաթղթեր։».

6) հավելվածի 20-րդ, 22-24-րդ, 28-29-րդ կետերում «մրցույթի մասնակից» բառերը փոխարինել «թեստավորման մասնակից» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով, իսկ 30-31-րդ, 34-36-րդ կետերը «մասնակից» բառից առաջ լրացնել «թեստավորման» բառով.

7) հավելվածի 37-րդ կետում «75» թիվը փոխարինել «70» թվով, իսկ «մասնակիցները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն կարգի 9.1-ին կետով նախատեսված և մրցույթին մասնակցելու թույլտվություն ստացած անձինք» բառերով.

8) հավելվածի 43-րդ կետը «ապահովել» բառից հետո լրացնել «մրցույթի» բառով.

9) հավելվածի 47-րդ կետի 1-ին ենթակետը «հաղթահարած» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն կարգի 9.1-ին կետով նախատեսված և մրցույթին մասնակցելու թույլտվություն ստացած» բառերով.

10) հավելվածի 51-րդ կետը «հաջորդ» բառից հետո լրացնել «աշխատանքային» բառով.

11) հավելվածի 53-րդ կետում «չունի անհրաժեշտ աշխատանքային փորձ, ապա վերջինս մինչև պաշտոնում նշանակվելը ներգրավվում է մեկամսյա ուսումնական դասընթացների՝ հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշմամբ սահմանած կարգով:» բառերը փոխարինել «հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի որոշմամբ սահմանած կարգով պետք է ներգրավվի մեկամսյա ուսումնական դասընթացների, ապա նա պաշտոնում նշանակվում է համապատասխան դասընթացն անցնելուց հետո։» բառերով.

12) հավելվածի 53-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝

«Եթե մրցույթն անցկացվել է ծառայության ակնկալվող թափուր պաշտոնը լրացնելու համար, և մրցույթում հաղթող ճանաչելու օրվա դրությամբ համապատասխան պաշտոնը թափուր չէ, մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը տվյալ պաշտոնում նշանակվում է պաշտոնը թափուր դառնալուն հաջորդող աշխատանքային օրը։».

13) հավելվածի 54-րդ կետում «75» թիվը փոխարինել «70» թվով.

14) հավելվածի 55-րդ կետում «մեկ ամիս հետո» բառերը փոխարինել «մեկամսյա ժամկետում» բառերով.

15) հավելվածի 63-րդ կետի 2-րդ ենթակետը «մասնակցի՝» բառից հետո լրացնել «հարկադիր կատարողի կարգավիճակին առնչվող» բառերով.

16) հավելվածի 63-րդ կետը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝

«3. Սույն կարգի 9.1-ին կետով նախատեսված և մրցույթին մասնակցելու թույլտվություն ստացած մասնակցի համար նաև մեկ իրավական հարց (իրավական նորմի, հիպոթետիկ իրավիճակի վերաբերյալ և այլն), որը մասնակիցը պետք է վերլուծի ու ներկայացնի դիրքորոշում՝ մասնակցի մոտ հարկադիր կատարման ծառայության պաշտոնի անձնագրով սահմանված մասնագիտական գիտելիքների առկայությունը գնահատելու համար:».

17) հավելվածի N 1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

              

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

          

15.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

   

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 14-ի N 1703-Ն որոշման

 

Ձև N 1

    

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության

անձնակազմի կառավարման բաժնի պետին

    

_________________________________________________________________________ -ից

(անունը, հայրանունը, ազգանունը)

_________________________________________________________________________

(քաղաքացիությունը), (սեռը)

_________________________________________________________________________

(անձնագրի, նույնականացման քարտի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

_________________________________________________________________________

(հանրային ծառայության համարանիշը կամ համապատասխան տեղեկանքի համարը և տրման ամսաթիվը, եթե

անձը հրաժարվել է հանրային ծառայության համարանիշի տրամադրումից)

_________________________________________________________________________

(հաշվառման հասցեն)

_________________________________________________________________________

(բնակության հասցեն)

_________________________________________________________________________

(հեռախոսահամարները՝ բջջային և աշխատանքային)

_________________________________________________________________________

(էլեկտրոնային փոստի հասցեն)

    

ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում եմ թույլատրել մասնակցելու

_________________________________________________________________________

(համապատասխան մարմնի անվանումը)

_________________________________________________________________________

(պաշտոնի անվանումը)

 

Թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

________________________մրցույթին։

հայտարարված

(մրցույթի տեսակը)

        

Միաժամանակ հայտնում եմ, որ՝

 

1. հայերենին

_________________________________________________________________________

(տիրապետում եմ, չեմ տիրապետում)

 

2. տիրապետում եմ հետևյալ օտար լեզուներին՝

_________________________________________________________________________

(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)

_________________________________________________________________________

(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)

      

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը՝

      

1. անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն՝ __________Էջ                       

2. երկու լուսանկար՝ 3x4 չափի__________Էջ

3. ինքնակենսագրություն՝

4. տվյալ պաշտոնի անձնագրով մասնագիտական որակավորմանը կամ կրթական մակարդակին
ներկայացված պահանջները բավարարելը հավաստող փաստաթղթի պատճեն՝  __________Էջ

5. օրենսդրությամբ սահմանված փորձառությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի «Քրեակատարողական և հարկադիր կատարման ծառայությունների պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը սահմանելու մասին» N 1217-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված կարգի 9.1-ին կետով սահմանված հանգամանքները հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում)՝  __________Էջ

6. հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն կամ ֆիզիկական արատ չունենալը հավաստող փաստաթուղթ՝  _______Էջ

7. գրավոր հայտարարություն՝ դատվածություն չունենալու, քրեական հետապնդման բացակայության, դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելու և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկված չլինելու մասին՝  __________Էջ

8. պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճեն՝ __________Էջ

9. այլ փաստաթղթեր՝ __________Էջ

 

Դիմող՝ __________________________

                      (ստորագրությունը)

       

(______________________________________ )

(անունը, ազգանունը)

_________________________________________

(օրը, ամիսը, տարին)

       

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

       

15.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

     

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան