Գլխավոր տեղեկություն
Համար
N 1699-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.10.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 15.10.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.10.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հոկտեմբերի 2021 թվականի N 1699-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ ապահովել սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և՝

1) «Ճաննախագիծ» ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի մարտի 29-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԽԾՁԲ2021/2Ն-1 պայմանագրում՝ պայմանագրի չափաբաժին 2-ով նախատեսված տրանսպորտային օբյեկտների ցանկից հանելով Տ-7-9, Կրասար (Տ-7-6) Մեծ Սեպասար-/Հ-66/ մարզային նշանակության ավտոճանապարհի կամրջի նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունը.

2) «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերության հետ 2021 թվականի ապրիլի 14-ին կնքված թիվ ՏԿԵՆ-ԳՀԾՁԲ-2021/3Փ պայմանագրերում՝ պայմանագրի չափաբաժին 1-ով նախատեսված տրանսպորտային օբյեկտների ցանկից հանելով Տ-7-9, Կրասար (Տ-7-6) Մեծ Սեպասար /Հ-66/ մարզային նշանակության ավտոճանապարհի կամրջի նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունը:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված փոփոխությունները կատարվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում՝ համաձայնագրերի կնքման միջոցով և «Ճաննախագիծ» ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից մինչև սույն կետում նշված համաձայնագրի կնքման օրը թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԽԾՁԲ-2021/2Ն-1 պայմանագրի չափաբաժին 2-ով նախատեսված ծառայությունները պատվիրատուին հանձնելու դեպքում «Ճաննախագիծ» ինստիտուտ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ չի կիրառվի թիվ ՏԿԵՆ-ՀԲՄԽԾՁԲ-2021/2Ն-1 պայմանագրի 5.3-րդ կետով սահմանված տույժը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

              

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

            

14.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

     

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 14-ի N 1699-Ն որոշման

  

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 14-ի N 1699-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 14-ի N 1699-Ն որոշման

  

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 14-ի N 1699-Ն որոշման

  

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 14-ի N 1699-Ն որոշման

      

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հոկտեմբերի 2021 թվական: