ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 847-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 403-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 05536278) «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02704414) 2021 սեպտեմբերի 25-ին կնքված՝ N ԿԲՀ-ԱԱՊ-ՄԱ-ԱՊՁԲ-21/04 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է դյուրակիր համակարգչի ձեռքբերում՝ 385,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի մայիսի 18-ի «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 403-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
12.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |