Գլխավոր տեղեկություն
Համար
N 838-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.10.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.10.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 838-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳԾԻ ԵՎ ԱՂԲՅՈՒՐԱԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 42,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ջրամատակարարման արտաքին գծի և աղբյուրակների կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «ԽԱՉՄՉՇՇԻՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07613551) 2021 թվականի օգոստոսի 30-ին կնքված N ՀՀ/ԲԱՂԱՆԻՍ-01/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Բաղանիս գյուղի ջրամատակարարման արտաքին գծի և աղբյուրակների կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 42,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


12.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 838-Ա որոշման

 

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳԾԻ ԵՎ ԱՂԲՅՈՒՐԱԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ

ԾՐԱԳԻՐ

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է կառուցել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի խմելու ջրի ջրամատակարարման արտաքին գիծը և աղբյուրակները:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետություն Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, Բաղանիս գյուղ, բնագավառը՝ ջրամատակարարում

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 42,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետություն Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, Բաղանիս գյուղ

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թ. հոկտեմբերի

15-ից մինչև 2022 թ. մարտի 15-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է կառուցել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի խմելու ջրի ջրամատակարարման արտաքին գիծը և աղբյուրակները։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021 թ. հոկտեմբերի 15-ից մինչև 2022 թ. մարտի

15-ը։ Արժեքը կազմում է 42,000,000 դրամ։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը,

ծավալները և նախատեսվող գինը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի խմելու ջրի ջրամատակարարման բարելավման նպատակով արտաքին գծի և աղբյուրակների կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 42,000,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ


12.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ