Գլխավոր տեղեկություն
Համար
N 842-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.10.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.10.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 842-Ա

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Նոր գինդ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00801756) հետ 2021 թվականի հունիսի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կոնտեյներների մակերեսի մաքրում, հղկում և հատակները պոլիուրեթանային ծածկույթով պատում՝ 1,735,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ԷԼՍԻՍՏԵՄԱՊՐՈ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02696479) 2021 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատես վում է ձայնային տեխնիկայի` իր լրակազմով ձեռքբերում՝ 1,290,250 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Շոու Մաստեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01528343) 2021 թվականի սեպտեմբերի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Գյումրիի կենտրոնի կինոդաահլիճի ձայնաուժեղացման համակարգի մոնտաժում՝ 2,055,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Քոլոր Աթայլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02667052) 2021 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ներկերի ձեռքբերում՝ 649,370 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

        

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան

  

12.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան