Գլխավոր տեղեկություն
Համար
N 1764-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.10.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 29.10.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.10.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հոկտեմբերի 2021 թվականի N 1764-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1710-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և 23-րդ հոդվածի 3-րդ մասերին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետու թյան օրենքի 37-րդ հոդվածին, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետին, 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների։

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝

1) մինչև 1,087,075,000 (մեկ միլիարդ ութսունյոթ միլիոն յոթանասունհինգ հազար) դրամի չափով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում շիրմաքարերի և դրանց լրակազմերի գնումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ» և «զ» պարբերությունների պահանջները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները.

2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված գնման առարկաների գնման պայմանագրով նախատեսել կանխավճար՝ պայմանագրի գնի մինչև 100 տոկոսի չափով՝ կանխավճարի 90 տոկոսի չափով ապահովում ներկայացնելու պայմանով:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 1710-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

             

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

         

28.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

  

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 28-ի N 1764-Ն որոշման

    

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 28-ի N 1764-Ն որոշման

    

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 28-ի N 1764-Ն որոշման

    

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 28-ի N 1764-Ն որոշման

    

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 28-ի N 1764-Ն որոշման

  

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2021 թվական: