Գլխավոր տեղեկություն
Համար
N 1127-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.10.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.10.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1127-Ա

 

ՎԻԳԵՆ ՉԻՏԵՉՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պետական գործիչ Վիգեն Չիտեչյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան


08.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1127-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՎԻԳԵՆ ՉԻՏԵՉՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Միրզոյան   - ՀՀ արտաքին գործերի նախարար (հանձնաժողովի նախագահ)
     
Վ. Հովհաննիսյան   - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
     
Վ. Տերտերյան  

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
  նախարարի տեղակալ

     
Ա. Նազարյան   - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
     
Ա. Խզմալյան  

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
  նախարարի տեղակալ

     
Կ. Ցուցուլյան   - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
     
Գ. Մելքոմ Մելքոմյան   - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
     
Մուշեղ Եպիսկոպոս Բաբայան   - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)
     
Վ. Խաչատրյան  

- «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի
  տնօրեն (համաձայնությամբ)

     
Լ. Մինասյան   - ՀՀ պետական արարողակարգի ծառայության պետ
     
Ս. Բեջանյան  

- ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության
  և հանրային դիվանագիտության վարչության պետ

     
Ա. Չիտեչյան   - Վ. Չիտեչյանի հարազատ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

08.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան