Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-120-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (04.07.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.06.24/32(698) Հոդ.767
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի մայիսի 25-ին

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՊԱՀԵՍՏԱՐԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Թույլատրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունում կառուցել աշխատած միջուկային վառելիքի չոր եղանակով պահպանման պահեստարան` մինչև 50 տարի պահման ժամկետով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

 Ռ. Քոչարյան


2005 թ. հունիսի 18
Երևան
ՀՕ-120-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան