ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1123-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1197-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 26-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և գործունեության ու գործառույթների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1197-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրից, 1-ին կետից, N 1 հավելվածի վերնագրից հանել «անհատական» բառը.
2) N 1 հավելվածում՝
ա. «Տ. Ստեփանյան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)» բառերը փոխարինել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)» բառերով,
բ. «Վ. Մովսիսյան ՀՀ ոստիկանության պետի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ ոստիկանության պետի՝ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման բնագավառները համակարգող տեղակալ» բառերով,
գ. հանել «Վ. Դանիելյան», «Ա. Սմբատյան», «Վ. Տերտերյան», «Վ. Մելիքյան», «Տ. Հարությունյան», «Ա. Եղիազարյան», «Հ. Ասլանյան», «Ա. Այվազյան», «Վ. Հովհաննիսյան», «Ա. Մաշինյան», «Հ. Սարգսյան» բառերը.
3) N 2 հավելվածի 8-րդ կետում «ամիսը մեկ անգամ» բառերը փոխարինել «երեք ամիսը մեկ անգամ» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
07.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|