Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-223-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2006-01.01.2011)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.14/78(450) Հոդ.1470
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.11.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի նոյեմբերի 11-ին

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-519, այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի երկրորդ մասից հանել «սահմանվում են աշխատատեղերի ատեստավորման հիման վրա: Աշխատատեղերի ատեստավորման կարգը և արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող Ցուցակները» բառերը:

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետը «ընդհանուր հիվանդության» բառերից հետո լրացնել «, մանկուց հիվանդության, բնական, տեխնածին և այլ աղետների» բառերով:

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածում`

ա) վերնագրի «կենսագործունեությունը (աշխատունակությունը) վերականգնվելու» բառերը փոխարինել «վերափորձաքննությամբ հաշմանդամ չճանաչվելու» բառերով.

բ) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բժշկասոցիալական վերափորձաքննությամբ հաշմանդամ չճանաչվելու դեպքում կենսաթոշակը վճարվում է մինչև հաշմանդամության ժամկետը լրանալու ամսվա վերջը:»:

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի երկրորդ մասը «նախկին» բառից հետո լրացնել «հաշմանդամության խմբով հաշվարկված» բառերով:

Հոդված 5. Օրենքի 25-րդ հոդվածի երկրորդ մասում «120», «100» և «80» թվերը համապատասխանաբար փոխարինել «140», «120» և «100» թվերով:

Հոդված 6. Օրենքի 30-րդ հոդվածի երրորդ մասում «Պետության լրիվ խնամքի տակ գտնվող և խնամակալական կազմակերպությունում ապրող» բառերը փոխարինել «Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) ապրող» բառերով:

Հոդված 7. Օրենքի 34-րդ հոդվածում «120», «100» և «80» թվերը համապատասխանաբար փոխարինել «140», «120» և «100» թվերով:

Հոդված 8. Օրենքի 37-րդ հոդվածում`

ա) առաջին մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

բ) երկրորդ մասից հանել «արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների,» բառերը.

գ) երրորդ մասից հանել «արտադրություններում, աշխատանքներում,» բառերը:

Հոդված 9. Օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենքի 45-րդ հոդվածում`

ա) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 41-րդ մաս.

«41. Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող` հաշմանդամ ճանաչված անձի հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածը հաշվառվում է ապահովագրական ստաժում, բայց մինչև նրա տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:».

բ) հինգերորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն հոդվածի հինգերորդ մասի 1-8-րդ կետերով սահմանված ժամանակահատվածները ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվում են նաև ընդհանուր հիվանդության հետևանքով հաշմանդամ դարձած անձին կամ ընդհանուր հիվանդության հետևանքով մահացած անձի ընտանիքին կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ` սույն օրենքի 21-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով սահմանված ապահովագրական (աշխատանքային) ստաժի առկայության դեպքում:»:

Հոդված 11. Օրենքի 47-րդ հոդվածի առաջին մասը «վճարումները կատարելը» բառերից հետո լրացնել «կամ աշխատավարձ ստանալը» բառերով:

Հոդված 12. Օրենքի 53-րդ հոդվածում`

ա) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքով տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուն կենսաթոշակը վերահաշվարկելու իրավունք ունի երկու տարին մեկ անգամ` առնվազն վեց ամիս աշխատած լինելու դեպքում: Վերահաշվարկը կատարվում է դիմումը տալու ամսին հաջորդող ամսվա 1-ից:».

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մաս.

«Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող` հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակը վերահաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 13. Օրենքի 56-րդ հոդվածում`

ա) առաջին մասի երկրորդ նախադասությունը հանել.

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մաս.

«Կասեցված կամ դադարեցված կենսաթոշակի վճարումը լիազորագրով չի վերսկսվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձանց կենսաթոշակի գործերն ուղարկելու դեպքերի, երբ սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով վճարվում է կենսաթոշակառուին հասանելիք, սակայն մինչ այդ չստացված կենսաթոշակի գումարը:»:

Հոդված 14. Օրենքի 58-րդ հոդվածի վերնագրում «Պետության լրիվ խնամքի տակ գտնվող» բառերը, իսկ հոդվածում «Պետության լրիվ խնամքի տակ գտնվող և խնամակալական կազմակերպությունում ապրող» բառերը փոխարինել «Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (ծերանոցում) ապրող» բառերով:

Հոդված 15. Օրենքի 60-րդ հոդվածի չորրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3)18 տարին լրացած անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից, եթե ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանք է ներկայացվում այդ օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո տեղեկանք ներկայացնելու դեպքում` անձի գրավոր դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:»:

Հոդված 16. Օրենքի 64-րդ հոդվածում`

ա) առաջին մասը «Կենսաթոշակառուի մահվան» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված անձի` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու և մահանալու» բառերով.

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մաս.

«Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված, բայց կենսաթոշակ նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով սահմանված կարգով վճարվում է թաղման նպաստ, եթե հաշմանդամը մահացել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում:»:

Հոդված 17. Օրենքի 74-րդ հոդվածի առաջին մասից հանել «աշխատատեղերի ատեստավորման հիման վրա`» բառերը:

Հոդված 18. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված հաշմանդամության կենսաթոշակները հաշվարկվում (վերահաշվարկվում) են Օրենքի 25-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան:

Հոդված 19. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան

 

2005 թ. դեկտեմբերի 5
Երևան
ՀՕ-223-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան