Գլխավոր տեղեկություն
Համար
N 928-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.11.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.11.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

N 928-Ա

 

«ՍԱՏԱՐԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆԱԽԻՋԵՎԱՆԻԿԻ ԹԱՂԱՄԱՍ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Սատարենք մեր հերոսներին» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 438,460,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Նախիջևանիկի թաղամաս» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Սատարենք մեր հերոսներին» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ս. Պապիկյան

   

Երևան

    

 

12.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

     

  

Հավելված

ՀՀ փոխվարչապետի N 928-Ա

որոշման

 

«ՆԱԽԻՋԵՎԱՆԻԿԻ ԹԱՂԱՄԱՍ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Արցախի Հանրապետության բռնազավթած տարածքներից տեղահանված ընտանիքներին ապահովել տնով, կահույքով, հարկ եղած դեպքում՝ ընտանի կենդանիներով, տնկիներով՝ սահմանային վերաբնակեցում ապահովելու համար։

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ

պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Սատարենք մեր հերոսներին» բարեգործական հասարակական կազմակերպություն (գտնվելու վայրը՝ ՀՀ, քաղ. Երևան 0009, Վերին Անտառային 146/1 շենք, տարածք 70, ՀՎՀՀ` 02833001)

4.

Ծրագիրը կատարողը

«Սատարենք մեր հերոսներին» բարեգործական հասարակական կազմակերպություն (գտնվելու վայրը՝ ՀՀ, քաղ. Երևան 0009, Վերին Անտառային 146/1 շենք, տարածք 70, ՀՎՀՀ` 02833001)

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, գյուղ Նախիջևանիկ, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

438,460,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Արցախի բռնազավթած տարածքներից տեղահանված ընտանիքները: Ընտրությունը կատարելիս նախապատվությունը տրվելու է զոհված զինծառայողների կամ ծառայության մեջ գտնվող զինծառայողների, Արցախի բռնազավթած տարածքներից տեղահանված բազմազավակ

երիտասարդ ընտանիքներին։

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2021 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ

ֆինանսական միջոցների ծավալը

1. 16 բնակելի տների, ընտանի կենդանիների գոմի, ենթակառուցվածքների կառուցում և հարակից տարածքների բարեկարգում՝ 385,000,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:

2. Խաղահրապարակի խաղասարքերի, կահույքի, կենցաղային տեխնիկայի, ընտանի կենդանիների և տնկիների ձեռքբերում՝ 50,960,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:

3. Կազմակերպական ծախսեր՝ 2,500,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2021

թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. 16 բնակելի տների, ընտանի կենդանիների գոմի, ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների իրականացում և հարակից տարածքի բարեկարգում՝ 163,000,000 դրամի չափով (հարկային արտոնություններ չեն ակնկալվում՝ ծառայությունը ձեռք է բերվելու Արցախի Հանրապետությունում):

2. Շինարարական նյութերի և ներքին հարդարման պարագաների ձեռքբերում՝ 222,000,000 դրամի չափով:

3. Խաղահրապարակի խաղասարքերի, կահույքի և կենցաղային տեխնիկայի ձեռքբերում՝ 42,000,000 դրամի չափով:

4. Ընտանի կենդանիների և տնկիների ձեռքբերում՝ 8,960,000 դրամի չափով:

5. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 2,500,000 դրամի չափով:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Աուդիտորական ծառայություններ՝ 2,500,000 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ԱՀ նախագահի աշխատակազմ, ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ԱՀ քաղաքաշինության նախարարություն, Նախիջևանիկի համայնքապետարան, Ասկերանի շրջանի ղեկավարություն:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության

ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի թիվ 66-ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով

սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին:

 

մեխանիզմների

նկարագրությունը

 

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ս. Պապիկյան

        

 

12.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ