Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Base act (01.01.2006-till now)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.14/78(450) Հոդ.1465
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.11.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2006
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի նոյեմբերի 11-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60) 3-րդ հոդվածի երրորդ մասում «(այդ թվում` վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման վերաբերյալ հրամանագրքի վարման)» բառերը փոխարինել «(այդ թվում` վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի վարման, իսկ պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում` աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագրքերի վարման)» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
|
|
2005 թ. դեկտեմբերի 3 Երևան ՀՕ-218-Ն |
|