Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 144-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.10.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 06.10.2021
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.09.2021
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

28 սեպտեմբերի 2021 թվականի

թիվ 144-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում կատարված փոփոխությունները՝ կապված իրական շահառուի հասկացության փոփոխության հետ,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 5-րդ և 20-րդ հոդվածներով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունվարի 27-ի «Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը, հայտարարություն ներկայացնելու կարգը և ժամկետները հաստատելու մասին» թիվ 20-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) Հավելված 1-ը հաստատել նոր խմբագրությամբ՝ համաձայն Որոշման Հավելված 1-ի։

2. Որոշման Հավելված 2-ում՝

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված դեպքերում հայտարարությունը ներկայացվում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 34-րդ, 39-րդ և 40-րդ հոդվածներով նախատեսված դիմումը տրամադրելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ թղթային եղանակով:»,

2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն՝ հայտարարության մեջ իբրև իրական շահառու կարող է նշվել այն ֆիզիկական անձը, որը.

1) ուղղակի կամ անուղղակի տիրապետում է տվյալ իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 և ավելի տոկոսին կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 20 և ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում,

2) տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով,

3) հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ:»,

3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հայտարարության 1.1-ին կետի «ա»-ից «զ» ենթակետերում իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձի կողմից լրացվում է իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձի անուն, հայրանուն, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, բնակության վայրը և քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ինչպես նաև իրավաբանական անձը ներկայացնելու իրավասության հիմքը:»,

4) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հայտարարության 1.2-րդ կետի «ա»-ից «ե» ենթակետերում իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձի կողմից լրացվում են իրավաբանական անձի իրական շահառուի անուն, հայրանուն, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, բնակության վայրը և քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները՝ համապատասխան տեղեկատվության առկայության դեպքում:»,

5) 7-րդ կետը ճանաչել ուժը կորցրած,

6) 8-րդ կետը «հանդիսանալու հիմքը։» բառերից հետո լրացնել «Ընդ որում, սույն կարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետի հիմքով իրավաբանական անձի իրական շահառուի վերաբերյալ տվյալներ ներկայացվում են միայն այն դեպքում, երբ առկա չէ սույն կարգի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի հիմքերից որևէ մեկով իրավաբանական անձի իրական շահառու հանդիսացող անձ:» նախադասությամբ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2021 թ. սեպտեմբերի 30

 Երևան

 

Հավելված 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2021 թվականի սեպտեմբերի 28-ի

թիվ 144-Ն որոշմամբ

 

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հունվարի 27-ի

 թիվ 20-Ն որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ N

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

1.1 Իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձ

ա) ------------------------------------------------

անուն, հայրանուն, ազգանուն

 

բ) -————————————-------------

ծննդյան ամսաթիվ (օր, ամիս, տարի)

գ) ————————————----------- 

քաղաքացիություն

 

դ) ------------------------------------------------

բնակության վայր (երկիր, քաղաք, փողոց, շենք, տուն/բնակարան)

ե) ————————————-----------

անձը հաստատող փաստաթղթի սերիան/համարը, տրամադրման ամսաթիվը

   

զ) իրավաբանական անձը ներկայացնելու իրավասությունը ըստ՝

 

լիազորագրի

կանոնադրության

այլ —————————————---

 

1.2 Իրական շահառու

ա) ------------------------------------------------

անուն, հայրանուն, ազգանուն

 

բ) -————————————-------------

ծննդյան ամսաթիվ (օր, ամիս, տարի)

(լրացնել առկայության դեպքում)

գ) ————————————----------- 

քաղաքացիություն

(լրացնել առկայության դեպքում)

 

դ) -------------------------------------------------

բնակության վայր (երկիր, քաղաք, փողոց, շենք, տուն/բնակարան)

(լրացնել առկայության դեպքում)

ե) ————————————-----------

անձը հաստատող փաստաթղթի սերիան/համարը, տրամադրման ամսաթիվը

(լրացնել առկայության դեպքում)

   

 

2. Սույն հայտարարության 1.2-րդ կետում նշված անձը իրավաբանական անձի իրական շահառու է հանդիսանում հետևյալ հիմքերից որևէ մեկով՝

 

ա) ուղղակի կամ անուղղակի տիրապետում է տվյալ իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 և ավելի տոկոսին կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 20 և ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում,

բ) տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով,

գ) հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ:

 

Տեղեկացված եմ, որ իրավաբանական անձի իրական շահառուի վերաբերյալ տվյալներ չներկայացնելը, սխալ (այդ թվում՝ կեղծ կամ ոչ արժանահավատ) կամ թերի տվյալներ ներկայացնելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

 

—————————————

Ամիս/ամսաթիվ

—————————————

Ստորագրություն

»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան