ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 771-Ա
«ՀԱՅ ՎԻՐԱՎՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 2 մլրդ 200 մլն դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն հանրային պաշտպանության ոլորտին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
23.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 771-Ա որոշման |
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Ձեռք բերել և/կամ ներմուծել սարքեր, սարքավորումներ, միջոցներ, դետալներ, կառուցվածքներ, մեխանիզմներ, ապարատներ, նյութեր, գործիքներ, պիտույքներ, պարագաներ և/կամ դրանց հումքը, տարրերը, կոմպոնենտները, բաղկացուցիչ մասերը, որոնք ՀՀ սահմանների անձեռնմխելիությունն ապահովող և աջակցող անձանց համար կծառայեն որպես անվտանգության և պաշտպանության երաշխիք։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքեր և այլ պարտադիր վճարների արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
«Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպություն (ՀՀ, քաղ. Երևան, Իսակովի պողոտա, 11 Ա շենք, ՀՎՀՀ՝ 02283677) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպություն (ՀՀ, քաղ. Երևան, Իսակովի պողոտա, 11 Ա շենք, ՀՎՀՀ՝ 02283677) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն՝ հանրային պաշտպանություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
2 մլրդ 200 մլն դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետությունը և համայնքները՝ համաձայն «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 20-ից 2023 թվականի օգոստոսի 14-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Անհրաժեշտ սարքերի, սարքավորումների, միջոցների, դետալների, կառուցվածքների, մեխանիզմների, ապարատների, նյութերի, գործիքների, պիտույքների, պարագաների և/կամ դրանց հումքի, տարրերի, կոմպոնենտների, բաղկացուցիչ մասերի ձեռքբերում և/կամ ներմուծում՝ շուրջ 2 մլրդ դրամի, նախատեսվում է իրականացնել 2021 սեպտեմբերի 20-ից 2023 թվականի օգոստոսի 14-ը։ 2. Անհրաժեշտ միջոցների, պարագաների պատրաստում՝ շուրջ 150 մլն դրամ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 30-ից 2023 թվականի օգոստոսի 14-ը։ 3. Համապատասխան տարածքի վարձակալում՝ շուրջ 40 մլն, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 20-ից 2023 թվականի օգոստոսի 14-ը։ 4. Կազմակերպական ծախսեր` կոմունալ վճարներ և արտադրական այլ ծախսեր՝ շուրջ 10 մլն դրամ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 20-ից 2023 թվականի օգոստոսի 14-ը։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Անհրաժեշտ սարքերի, սարքավորումների, միջոցների, դետալների, կառուցվածքների, մեխանիզմների, ապարատների, նյութերի, գործիքների, պիտույքների, պարագաների և/կամ դրանց հումքի, տարրերի, կոմպոնենտների, բաղկացուցիչ մասերի ձեռքբերում և/կամ ներմուծում՝ շուրջ 2 մլրդ դրամ. 2. Անհրաժեշտ սարքերի, սարքավորումների, միջոցների, դետալների, կառուցվածքների, մեխանիզմների, ապարատների, նյութերի, գործիքների, պիտույքների, պարագաների և/կամ դրանց հումքի, դրանց տարրերի, կոմպոնենտների, բաղկացուցիչ մասերի պատրաստում՝ շուրջ 150 մլն դրամ. 3. Համապատասխան տարածքի վարձակալություն՝ շուրջ 40 մլն դրամ. 4. Կոմունալ վճարներ և գրասենյակային ծախսեր՝ շուրջ 10 մլն դրամ. |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
կոմունալ ծախսեր (գազ, էլեկտրաէներգիա, ջուր)` 7 մլն դրամ (ամսական շուրջ 305 հազար դրամ), գրասենյակային ծախսեր` տարեկան 3 մլն դրամ։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն է նախատեսվում իրականացնել ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ համայնքների հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին։ |
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
23.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|