Գլխավոր տեղեկություն
Համար
N 1603-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.10.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.09.20-2021.10.03 Պաշտոնական հրապարակման օրը 01.10.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2021 թվականի N 1603-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետա կան ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրման կարգը հաստա տելու մասին» N 765-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման`

ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ԳՈՎԱԶԴԻ (ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿԻ) ՏԵՂԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

բ. նախաբանում «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «Ղեկավարվելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝» բառերը,

գ. 1-ին կետի «Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրման կարգը` համաձայն հավելվածի:» բառերը փոխարինել «Սահմանել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի (գովազդային վահանակի) տեղադրման, ինչպես նաև ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը` համաձայն հավելվածի։» բառերով.

2) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի`

ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ԳՈՎԱԶԴԻ (ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿԻ) ՏԵՂԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ»,

բ. նախաբանի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների (այսուհետ` ճանապարհներ) օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների) տեղադրվող գովազդի (գովազդային վահանակի), ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման հետ կապված փոխհարաբերությունները:»,

գ. 4-րդ կետում «համաձայնությունը» բառը փոխարինել «թույլտվությունը» բառով և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը հանել,

դ. 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական, հանրապետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների)՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,

բ) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման մարզային նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների)` համապատասխան մարզպետը։»,

ե. 4-րդ կետից հետո լրացնել նոր՝ 4.1-ին կետ.

«4.1. Բնակավայրերի սահմանների միջով անցնող՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ (գովազդային վահանակ) տեղադրելու թույլտվությունը, ճանապարհային երթևեկության անվտանգության մասով համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, տալիս է տվյալ բնակավայրը ներառող համայնքի ղեկավարը՝ համայնքի ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան:»,

զ. 5-րդ կետում «4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում» բառերը փոխարինել «4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում, ինչպես նաև 4.1-ին կետում» բառերով, իսկ «ա» ենթակետի «համաձայն ձևի.» բառերը փոխարինել «համաձայն N 1 ձևի.» բառերով,

է. 6-րդ կետի «գ» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը,

ը. 6-րդ կետի «դ» ենթակետի «եզրակացության կազմում:» բառերը փոխարինել «գովազդային վահանակի տեղադրման թույլտվության տրամադրում:» բառերով,

թ. 7-րդ կետում «Դրական եզրակացության» բառերը փոխարինել «Գովազդային վահանակի տեղադրման թույլտվություն ստանալու» բառերով,

ժ. 8-րդ կետը «համապատասխանության ակտ» բառերից հետո լրացնել «(համաձայն N 2 ձևի)» բառերով,

ժա. 8-րդ կետից հետո լրացնել 8.1-ինից 8.5-րդ կետեր.

«8.1. Գովազդային վահանակի տեղադրման համար լիազոր մարմնի կողմից տրված տեխնիկական պայմանների համապատասխանության դեպքում գովազդային վահանակի տեղադրման թույլտվությունը տրամադրվում է հինգ տարի ժամկետով՝ ամեն անգամ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Թույլտվությունն ուժի մեջ է մտնում լիազոր մարմնի կողմից գովազդային վահանակի տեխնիկական պայմաններին համապատասխանության ակտ տրամադրելուն հաջորդող օրվանից:

8.2. Երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի գովազդային վահանակի տեղադրման ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ: Նշված ժամկետի խախտմամբ ներկայացված դիմումները մերժվում են լիազոր մարմնի կողմից։

8.3. Լիազոր մարմինը բավարարում է սույն կարգի 8.2.-րդ կետով ներկայացված երկարաձգման դիմումը, եթե դիմողը գովազդային վահանակի շահագործման ընթացքում որևէ խախտում թույլ չի տվել։

8.4. Լիազոր մարմնի թույլտվությունը համարվում է ուժը կորցրած, եթե դիմողը գովազդային վահանակի տեղադրման թույլտվությունը ստանալուց հետո 6 ամսվա ընթացքում չի տեղադրում գովազդային վահանակը, կամ դիմողը գովազդային վահանակը տեղադրելուց հետո 3 ամսվա ընթացքում չի դիմում տեխնիկական պայմանների համապատասխանության ակտ ստանալու համար։

8.5. Տեղադրված գովազդային վահանակի թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում, եթե նշված գովազդային վահանակի մասով իրականցվել են այնպիսի վերակառուցման աշխատանքներ, որոնք չեն համապատասխանում թույլտվություն ստացած գովազդային վահանակի նախագծին, ինչպես նաև առանձին չեն համաձայնեցվել լիազոր մարմնի հետ՝ սույն որոշման հավելվածի 2-րդ գլխով սահմանված կարգի համաձայն:»,

ժբ. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» ենթակետով՝

«գ) սույն կարգի 9-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված ժամկետների ավարտից հետո, եթե տնտեսավարողին չի տրամադրվում տեխնիկական պայմանների համապատասխանության ակտ, ապա լիազոր մարմնի կողմից տրված թույլտվությունը համարվում է ուժը կորցրած:»,

ժգ. 10-րդ կետի «կարող է մերժվել» բառերը փոխարինել «մերժվում է» բառով,

ժդ. 10-րդ կետի «գ» ենթակետը «առուներում» բառից հետո լրացնել «և լուսավորության սյուների վրա գովազդային վահանակների տեղադրման դեպքերի» բառերով,

ժե. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11. Դիմումի մերժման դեպքում լիազոր մարմինը դիմողին դրա մասին գրավոր տեղեկացնում է դիմումը ստանալու օրվանից հետո մինչև 30 օրվա ընթացքում` ներկայացնելով մերժման հիմքերը:»,

ժզ. 19-րդ կետի «լիազորված» բառը փոխարինել «լիազոր» բառով,

ժէ. 19-րդ կետից հետո լրացնել նոր՝ 5-րդ գլուխ.

   

«V. ԱՊՕՐԻՆԻ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄԸ

    

20. Սույն կարգի իմաստով գովազդային վահանակի տեղադրումը համարվում է ապօրինի, եթե գովազդային վահանակը ճանապարհներին տեղադրվել է՝

1) առանց լիազոր մարմնի թույլտվության.

2) գովազդի (գովազդային վահանակների) տեղադրման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտմամբ.

3) առանց ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների պահպանմանը կամ անվտանգ շահագործմանը ներկայացվող պահանջների պահպանման։

21. Ճանապարհներին առանց լիազոր մարմնի թույլտվության գովազդային վահանակի տեղադրում է համարվում նաև, եթե լրացել և չի երկարաձգվել սույն կարգի 8.1-ին կետով սահմանված գովազդային վահանակի տեղադրման ժամկետը։

22. Լիազոր մարմինը յուրաքանչյուր գովազդային վահանակի տեղադրման թույլտվության վերաբերյալ տեղեկատվությունը թույլտվությունը տրամադրելու օրվանից հետո տասնօրյա ժամկետում ներկայացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին։

23. Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը սույն կարգի 20-րդ կետով նախատեսված հիմքերով խախտում հայտնաբերելու դեպքում գովազդակրի նկատմամբ կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ, որից հետո մեկ ամսվա ընթացքում եթե գովազդակիրը գովազդային վահանակը սույն որոշման հավելվածի 2-րդ գլխով սահմանված կարգի համաձայն չի օրինականացնում կամ սույն որոշման հավելվածի 5-րդ գլխով սահմանված կարգի համաձայն չի ապամոնտաժում, ապա տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը կազմում է գովազդային վահանակի ապամոնտաժման ակտ:

24. Ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման ակտը ենթակա է կատարման գովազդակրի կողմից և վերջինիս միջոցների հաշվին՝ ակտի մասին պատշաճ ծանուցվելուց հետո մեկամսյա ժամկետում։

25. Ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման ակտի պահանջը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման ակտը ներկայացնում է լիազոր մարմնին։

26. Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը սույն կարգի 20-րդ կետով նախատեսված հիմքերով խախտում հայտնաբերելու և գովազդակրին չհայտնաբերելու դեպքում ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման ակտը ներկայացնում է լիազոր մարմնին։

27. Լիազոր մարմինը ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման ակտը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ապահովում է ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժումը։».

3) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի ամբողջ տեքստում «գովազդ» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «գովազդ (գովազդային վահանակ)» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.

4) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի «Ձև»-ում «Ձև» բառը փոխարինել «Ձև N 1» բառով և թվով.

5) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը լրացնել նոր` N 2 ձևով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

    

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

30.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1603-Ն որոշման

Ձև N 2

 

Ա Կ Տ_____

 

Տեղադրված գովազդային վահանակի տեխնիկական պայմանների համապատասխանության

 

1. Գովազդային վահանակի տեղադրման աշխատանքը կատարված է՝ համաձայն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 30.09.2020 թ. N ԱՍ/25.1/26686-2020 թույլտվությամբ տրված տեխնիկական պայմանների։

2. _________________________Ընկերության______________________________ճանապարհի ___________________________ գովազդային վահանակը համապատասխանում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից տրված տեխնիկական պայմաններին։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

30.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

       

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան