Գլխավոր տեղեկություն
Համար
N 794-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.10.2021-17.10.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 794-Ա

 

«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից 1,435,112,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կենտրոնի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան

 

30.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 794-Ա որոշման

 

«ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

1.

Ծրագրի նպատակը

Երևան քաղաքի Կենտրոն վարչական տարածքի սահմաններում կազմակերպությանը պատկանող հողատարածքում ժամանակակից պայմաններին համապատասխանող կենտրոնի կառուցում՝ կազմակերպության կողմից բարեգործական ծրագրերի իրականացման, այդ թվում՝ մինչև 14 տարեկան երեխաներին անվճար ատամնաբուժական և ակնաբուժական օգնության, ինչպես նաև սոցիալական աջակցության տրամադրման նպատակով

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցություն (ԱՄՆ, Նյու- Յորք, 381 պարկ Ավենյու Սաութ)

4.

Ծրագիրը կատարողը

«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպություն (իրավաբանական հասցեն` քաղ. Երևան, Նորքի այգիներ, 180, ՀՎՀՀ՝ 01533153)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Երևան քաղ., բնագավառը՝ առողջապահական

6.

Ծրագրի բյուջեն

1,435,112,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Կազմակերպության բարեգործական ծրագրերի շահառու հանդիսացող անձինք, այդ թվում՝ մինչև 14 տարեկան երեխաները

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Կառուցվելիք շենքի ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակում, հեղինակային հսկողություն, մշակված նախագծային փաստաթղթերի համաձայնեցում իրավասու մարմինների հետ, քանդման աշխատանքներ՝ շուրջ 140,948,500 դրամ, նախատեսվում է իրականացնել 2021-2022 թվականներին:

2. Շենքի շինարարական աշխատանքների իրականացում, շենքի շահագործման փաստագրում՝ շուրջ 768,810,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2022-2024 թվականներին:

3. Կենտրոնի ներսույթի ձևավորում, սարքավորումներով հագեցում և կահավորում՝ շուրջ 410,032,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականին:

4. Այլ լրացուցիչ աշխատանքների և կազմակերպական ծախսերի

իրականացում՝ շուրջ 115,321,500 դրամ, նախատեսվում է իրականացնել ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակում և հեղինակային հսկողություն՝ շուրջ 40,000,000 դրամ

2. Քանդման շինարարական աշխատանքներ՝ շուրջ 76,881,000 դրամ

3. Լրացուցիչ նախագծային աշխատանքներ (այդ թվում՝ ներսույթի, արտաքին գազամատակարարման, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման համակարգերի առնչությամբ)՝ շուրջ 24,067,500 դրամ

4. Շենքի կառուցման շինարարական աշխատանքներ, նյութերի ձեռքբերում՝ շուրջ 768,810,000 դրամ

5. Կահույքի պատրաստում, ձեռքբերում, սարքավորումների ձեռքբերում՝ շուրջ 410,032,000 դրամ

6. Կազմակերպական ծախսերի շրջանակներում շինարարական աշխատանքների գծով հաշվապահական հաշվառում՝ շուրջ 2,730,000 դրամ

7. Կազմակերպական ծախսերի շրջանակներում իրավաբանական

խորհրդատվության ստացում՝ շուրջ 10,083,500 դրամ

8. Այլ լրացուցիչ աշխատանքների իրականացում (ըստ անհրաժեշտության), այդ թվում՝ չափագրման աշխատանքների կատարում՝ շուրջ 102,508,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսերի ընդհանուր արժողությունը կազմում է

12,813,500 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Երևանի քաղաքապետարան, ՀՀ առողջապահության նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազորված մարմին հաշվետվություններ ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ


30.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.10.2023, N 724-Ա 17.10.2023, N 794-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան