Գլխավոր տեղեկություն
Համար
N 967-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (23.10.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.09.10/56(646) Հոդ.930
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.08.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 oգոստոսի 2008 թվականի N 967-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը և 8-րդ հոդվածի «է» կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների հաստատված ցանկի համալրման, պահպանական գոտու տարածքների ճշգրտման և հողամասերի առանձնացման ծրագրի իրականացման համար բյուջետային գործընթացի շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական բյուջեներում նախատեսել համապատասխան ծավալների ֆինանսական միջոցներ` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի կողմից ներկայացված հայտերի:

(2-րդ կետը փոփ. 07.10.10 N 1301-Ն, 09.10.14 N 1099-Ն, 10.09.15 N 1039-Ն, 13.10.16 N 1057-Ն)

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում քննարկել Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. սեպտեմբերի 1

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ 

 

Երկրաբանական հուշարձաններ

 

NN
ը/կ

Անվանումը (նկարագիրը)

Տեղադիրքը

1.

«Տափակ Բլուր» լիպարիտային գմբեթ

Արագածոտնի մարզ, Թաթուլ գյուղից 2.0 կմ հվ-արմ

2.

«Բազալտե արև», եզակի ճառագայթաձև անջատում

Արագածոտնի մարզ, Բյուրական գյուղից 7 կմ հս, Արխաշան գետի ձախափնյա մասում Ամբերդ ամրոցի մոտ

3.

«Տատիկ» քարե բնական քանդակ

Արագածոտնի մարզ, Դաշտադեմ գյուղի հվ-արլ եզրին

4.

«Փոքր Արտենի» հրաբուխ

Արագածոտնի մարզ, Արևուտ գյուղից 2.5 կմ հվ-արմ

5.

«Քարե կարկուտ» տեքստուրային առանձնահատուկ ներփակումներ

Արագածոտնի մարզ, Սարալանջ գյուղից մոտ 3.0 կմ հս-արմ

6.

Արայի լեռան խառնարանը

Արագածոտնի մարզ, Արտաշավան գյուղից 6 կմ հս-արլ

7.

«Անանուն» ժայռ-մնացուկներ

Արագածոտնի մարզ, Սարալանջ գյուղից 4.5 կմ հվ-արմ, Արայի լեռ, հրաբխի հարավային լանջերին

8.

«Անանուն» էրոզիոն աշտարակ

Արագածոտնի մարզ, Սարալանջ գյուղից 4 կմ արմ, Արայի լեռան հրաբխի խառնարանում

9.

«Չինգիլային դաշտ» քարե կուտակումներ

Արագածոտնի մարզ, Քուչակ գյուղից մոտ 1.5 կմ հս-արմ, «Էլոյի բերդ» տանող ճանապարհին

10.

«Մեծ Արտենի» էքստրուզիվ կոն

Արագածոտնի մարզ, բնապատմական համալիր Մեծ Արտենի լեռ (2047մ), քարեդարյան (օլիգոցեն) հասակի եզակի հնագիտական հուշարձաններ

11.

«Անձավիկ» քարանձավ

Արարատի մարզ, Վեդի քաղաքից մոտ 20 կմ հս-արլ, Ուխտուակունք գետի աջ ափին, Դարբանդ գետի հետ միախառնման տեղից 08 կմ հոսանքով վեր, 40 մ գետի հունից բարձր, ծ.մ-ից 2100 մ բարձրության վրա

12.

«Դաշտաքար» քարանձավ

Արարատի մարզ, Դաշտաքար գյուղից 02 կմ հվ, Անահավատքար լեռան հս լանջին, հիմքից 400 մ բարձրության վրա

13.

«Մեծ հոր» համակարգ անձավային համակարգ»

Արարատի մարզ, Շաղափ գյուղից 3 կմ հս-արլ, ծ.մ-ից 2200 մ բարձրության վրա

14.

«Անանուն» շերտավոր նստվածքներ

Արարատի մարզ, Տիգրանաշեն-Պարույր Սևակ գյուղերի ճանապարհի 17-րդ կմ-ի վրա

15.

«Անանուն» անտիկլինալ ծալք

Արարատի մարզ, Երևան-Մեղրի խճուղու 81-րդ կմ (Տիգրանաշեն-Պարույր Սևակ հատվածի 15-րդ կմ)

16.

«Անանուն» ծալքավոր ստրուկտուրա

Արարատի մարզ, Երևան-Մեղրի խճուղու 81-րդ կմ (Տիգրանաշեն-Պարույր Սևակ հատվածի 15-րդ կմ)

17.

«Անանուն» ծալքագոյացման մերկացում

Արարատի մարզ, Ուրցաձոր գյուղից 4,5 կմ դեպի հս, Վեդի գետի աջ ափին

18.

«Հորթունի» բրածո ֆլորա

Արարատի մարզ, Զանգակատուն գյուղից 8 կմ հս-արլ

19.

«Ջերմանիսի» բրածո ֆլորա

Արարատի մարզ, Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ գետի հոսանքով վեր, նախկին Ջերմանիս գյուղատեղիի մոտակայքում

20.

«Վեդի գետի ավազանի» բրածո ֆաունա

Արարատի մարզ, Վեդի գետի ավազան, Ուրցաձոր գյուղից 15 կմ հս-արլ

21.

«Սևկատար» հրաբուխ

Գեղարքունիքի մարզ, Գավառ քաղաքից 20 կմ արլ

22.

«Աժդահակ» հրաբուխ

Գեղարքունիքի մարզ, Գավառ քաղաքից 25 կմ հվ-արմ

23.

«Անանուն» ծալքավորում

Գեղարքունիքի մարզ, Սևանա լճի հս-արլ ափին, երկաթուղու պաստառի հատվածում, Սևան քաղաքի մոտ 45 կմ հեռավորության վրա

24.

«Քարե ծով» քարացրոններ (չինգիլներ)

Գեղարքունիքի մարզ, Լճաշեն գյուղից 1 կմ դեպի խարամային քարհանք

25.

«Անանուն» հրաբխային արտահայտված շերտավորություն

Գեղարքունիքի մարզ, Լճաշեն գյուղից 1 կմ հվ, հրաբխային խարամների գործող քարհանքի մոտ

26.

«Արմաղան» հրաբուխ

Գեղարքունիքի մարզ, Մադինա գյուղից 3.5 կմ արմ

27.

«Հայրավանք» բրածո ֆաունա

Գեղարքունիքի մարզ, Հայրավանք գյուղից 2-3 կմ հս-արլ

28.

«Բազալտանման ապարների (Դիաբազների) զոլավոր դայք»

Լոռու մարզ, Ալավերդի քաղաքային համայնք, Լալվար գետի միջին հոսանք, կիրճի աջ ափին` Դարկ լեռնագագաթի հարավ-արևելյան ստորոտին, Ալավերդի «Լենհանքեր» ավտոճանապարհից մոտ 300 մ դեպի արևմուտք, Մադան գյուղի արևմտյան ծայրամասից մոտ 500 մ դեպի արևմուտք

29.

«Գետնանձավ» անձավային թունել

Լոռու մարզ, Լոռի Բերդ գյուղից 2 կմ հվ-արլ, Ձորագետի ձախ ափին, հունից 40 մ բարձրության վրա

30.

«Ձորագետի հրային ներժայթուկ»

Լոռու մարզ, Ձորագետ և Փամբակ գետերի հատման կետում, Ալավերդի–Վանաձոր ավտոմայրուղու աջ կողմում` մոտ 10 մ չհասած առաջին թունելի մուտք

31.

«Տրավերտիններ դոլերիտային բազալտներում»

Լոռու մարզ, Մարց գյուղի խաչմերուկից մոտ 50 մ վերև, Մարց–Աթան գրունտային ավտոճանապարհի ձախ կողմում

32.

«Անանուն» խզվածքներ

Կոտայքի մարզ, Եղվարդ ավանից հվ, ավազահանքի մոտ

33.

Թագավորանիստ խարամային կոնի պեմզաների և խարամների կոնտակտ

Կոտայքի մարզ, Եղվարդ քաղաքից 3.5 կմ դեպի հարավ

34.

«Թագավորանիստ» խարամային կոն

Կոտայքի մարզ, Եղվարդ ավանից 3 կմ հվ, Աշտարակ տանող խճուղու ձախ կողմում

35.

«Պեռլիտե փիղ» քարե քանդակ

Կոտայքի մարզ, Չարենցավան քաղաքից 2 կմ հվ, քարահանքի մոտ

36.

«Անանուն» բյուրեղային թերթաքարերի ու վերին կավճի կրաքարերի կոնտակտ

Կոտայքի մարզ, Բջնի գյուղի արևմտյան ծայրամասում

37.

«Ծակ քար» բնական թունել

Կոտայքի մարզ, Բջնի գյուղի մատույցներում, Հրազդան գետի ձախ ափին

38.

«Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ

Կոտայքի մարզ, Գառնի գյուղից մոտ 1.0 կմ հվ-արլ, Ազատ գետի կիրճում

39.

«Անանուն» քարայր սյունաձև բազալտներում

Կոտայքի մարզ, Գառնի գյուղից մոտ 1,0 կմ հվ-արլ, Ազատ գետի կիրճում

40.

«Անանուն» լանջային էրոզիա

Կոտայքի մարզ, Ազատ գետի աջակողմյան ափերին

41.

«Անանուն» լավային ծալքեր

Կոտայքի մարզ, Գառնի գյուղից մոտ 1.0 կմ հվ-արլ, Ազատ գետի կիրճում

42.

«Անանուն» խորշեր

Կոտայքի մարզ, Գողթ գյուղից մոտ 3.0 կմ հս-արլ

43.

«Հատիս» հրաբուխ

Կոտայքի մարզ, Զովաշեն գյուղից 2.0 կմ արմ

44.

«Ավազան» հրաբխային գմբեթ

Կոտայքի մարզ, Կարենիս գյուղից 1.5 կմ հս-արլ

45.

«Կարենիս» հրաբխային գմբեթ

Կոտայքի մարզ, Կարենիս գյուղից 0.5 կմ հս-արլ

46.

«Անանուն» ապարների բնորոշ մերկացում

Կոտայքի մարզ, Նուռնուս գյուղի և Արգելի ՀԷԿ-ի միջև

47.

«Անանուն» օբսիդիանի ելքեր

Կոտայքի մարզ, Ջրաբեր գյուղից մոտ 1.5 կմ հս-արմ, Երևան-Սևան խճուղու աջ կողմում

48.

«Անանուն» քարե կուտակումներ

Կոտայքի մարզ, Քաղսի գյուղի հվ-արմ եզրին, Հրազդանի կիրճում

49.

«Գութանասար» հրաբուխ

Կոտայքի մարզ, Ֆանտան գյուղից 3 կմ հվ

50.

«Լեռնահովիտ» քարային կուտակումներ

Կոտայքի մարզ, Ֆանտան գյուղից 4-5 կմ հվ-արլ, «Թեզխարաբ» գյուղատեղիի մոտ

51.

Ձորաղբյուրի (Մանգյուսի) բրածո ֆլորա

Կոտայքի մարզ, գյուղ Ձորաղբյուր

52.

«Ամասիայի» քարանձավ

Շիրակի մարզ, Ամասիա գյուղից 1.5 կմ արլ, Ախուրյան գետի կիրճի աջ ափին, նրա հունից 80 մ բարձրության վրա, ծ.մ-ից 2000 մ բարձրության վրա

53.

«Կրիա» քարե բնական քանդակ

Շիրակի մարզ, Երևան-Գյումրի խճուղու ձախ կողմում, Լանջիկ և Մարալիկ բնակավայրերի միջև

54.

«Սատանա» բնական քանդակ

Սյունիքի մարզ, Գորիս քաղաքից մոտ 1,0 կմ հս-արլ, Գորիս-Ստեփանակերտ խճուղու ձախ կողմում

55.

«Անանուն» ժայռ-մնացուկներ

Սյունիքի մարզ, Գորիս քաղաքի շրջակայքում

56.

«Անանուն» ռելիեֆի փոքր ձևեր

Սյունիքի մարզ, Սիսիան քաղաքի հս-արլ եզրին

57.

«Անանուն» ռելիեֆի փոքր ձևեր

Սյունիքի մարզ, Քաջարանի հանքային ջրի աղբյուրից հս-արլ, Ողջի գետի ձախ ափին

58.

«Մալևի ինտրուզիա» ներժայթուկ

Սյունիքի մարզ, Մեղրիի ենթատարածք, Ալվանք գյուղից մոտ 1-1,5 կմ հս, լքված Մալև գյուղի մոտ

59.

«Անանուն» ապարների մերկացումներ

Սյունիքի մարզ, Երևան-Սիսիան խճուղու 180-181 կմ-ի ձախ և աջ կողմերում

60.

«Խորձոր» V-աձև կիրճ

Սյունիքի մարզ, Խնածախ գյուղից 1.5-2.0 կմ հս-արլ

61.

«Անանուն» էրոզիոն ռելիեֆ

Սյունիքի մարզ, Խնածախ գյուղից 2,5 կմ հս-արլ, Բերձոր տանող ճանապարհի ձախ կողմում

62.

«Անանուն» սյունաձև բազալտներ

Սյունիքի մարզ, Հալիձոր գյուղից 2 կմ արմ, Որոտանի կիրճում

63.

«Անանուն» ապլիտային դայկաներ

Սյունիքի մարզ, Կապան քաղաքից 30-35 կմ հվ

64.

«Հերթ» որմնաքանդակ

Սյունիքի մարզ, Սիսիան քաղաքից 3 կմ հս-արմ, «Շաքի» ջրվեժի մոտ

65.

«Փղի ճտեր» որմնաքանդակ

Սյունիքի մարզ, Կապան քաղաքից մոտ 25 կմ հվ, «Շիկահող» պետարգելոց տանող ճանապարհին

66.

«Անանուն» սյունաձև բազալտներ

Սյունիքի մարզ, Որոտան գյուղի հվ-արմ եզրին

67.

«Անանուն» սյունաձև բազալտներ

Սյունիքի մարզ, Որոտան գյուղի հվ-արմ եզրին

68.

«Շիշքար» (Բաղաքար) դայկա

Սյունիքի մարզ, Բաղաքար գետի աջ և ձախ կողմերում

69.

«Անանուն» բուրգանման մնացուկներ

Սյունիքի մարզ, Վերիշեն գյուղից 2 կմ հս, Գորիս-Խոզնավար ճանապարհի ձախ կողմում

70.

«Սատանի կամուրջ» բնական կամուրջ

Սյունիքի մարզ, Տաթև գյուղից 2,5 կմ հս-արլ

71.

«Բնական թունել»

Սյունիքի մարզ, Քարահունջ գյուղի մոտ, Գորիս-Կապան խճուղու վրա

72.

«Ագարակի» բրածո ֆլորա

Սյունիքի մարզ, Ագարակ քաղաք

73.

«Շամբի» բրածո ֆլորա և ֆաունա

Սյունիքի մարզ, Շամբ գյուղից 500 մ հս-արմ, Որոտան գետի ձախ ափին, 1300 մ բարձրության վրա

74.

«Բլրաբերդ» հրաբխային գմբեթ

Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր-Վայք ճանապարհի աջ կողմում

75.

«Սատանայի աշտարակ» սյունաձև բազալտներ

Վայոց ձորի մարզ, Վայք-Ջերմուկ հին ճանապարհին, Արփա գետի կիրճում

76.

«Բախտի կամար» բնական քարե թունել

Վայոց ձորի մարզ, Ջերմուկ քաղաք, Արփա գետի կիրճում

77.

«Անանուն» որմնաքանդակներ

Վայոց ձորի մարզ, Երևան-Գորիս խճուղու ձախ կողմում, Ջերմուկ տանող ճանապարհից 44 մ դեպի Գորիս

78.

«Անանուն» լավային ծալքեր

Վայոց ձորի մարզ, Ջերմուկ քաղաքից 5 կմ հվ-արլ

79.

«Վարդան Մամիկոնյան» քարե քանդակ

Վայոց ձորի մարզ, Կեչուտի ջրամբարից 2 կմ հվ, Արփա գետի կիրճում, Վայք-Ջերմուկ հին ճանապարհին

80.

«Ցիցքար» ժայռագագաթ

Վայոց ձորի մարզ, Վայք քաղաքից 0.5 կմ հս-արմ

81.

«Տորք Անգեղ» քարե քանդակ

Վայոց ձորի մարզ, Ագարակաձոր գյուղից 1.5 կմ հվ-արլ, Անապատե վայրում

82.

«Սֆինքս» քարե քանդակ

Վայոց ձորի մարզ, Ագարակաձոր գյուղ, Գրավ գետի կիրճում

83.

«Սպիտակ քար» ժայռ-մնացուկ

Վայոց ձորի մարզ, Աղավնաձոր գյուղից 3 կմ հս-արմ, Աղավնաձոր-Ելփին ճանապարհի աջ կողմում

84.

«Անանուն» տեկտոնական խախտում

Վայոց ձորի մարզ, Արենի գյուղի արլ մասում, Արփա գետի ձախ ափին

85.

«Պահակային աշտարակ», էրոզիոն ժայռ-մնացուկ

Վայոց ձորի մարզ, Վայք-Ջերմուկ հին ճանապարհին, Արփա գետի կիրճում, Գնդեվազ գյուղի դիմաց

86.

«Անանուն» դայկա

Վայոց ձորի մարզ, Գնդեվազ գյուղից 1-1.5 կմ հս-արլ, Արփա գետի կիրճում, Վայք-Ջերմուկ հին ճանապարհին

87.

«Անանուն» դայկաներ

Վայոց ձորի մարզ, Գնդեվազ գյուղից 4 կմ հս-արլ, Արփա գետի կիրճում, Վայք-Ջերմուկ հին ճանապարհին

88.

«Անանուն» սյունաձև անջատմամբ բազալտներ

Վայոց ձորի մարզ, Գոմք գյուղի հս-արլ մասում, ձորակի աջ կողմում

89.

«Անանուն» դայկա

Վայոց ձորի մարզ, Ելփին գյուղի հվ եզրին

90.

«Անանուն» խզվածքային կառուցվածք

Վայոց ձորի մարզ, Ելփին գյուղի արմ ծայրամասում

91.

«Անանուն» քարե քանդակներ

Վայոց ձորի մարզ, Խնձորուտ գյուղից 2.0 կմ հս, Զառիթափ-Խնձորուտ ավտոճանապարհի երկու կողմում

92.

«Վայոցսար» (Դալիկ) հրաբուխ

Վայոց ձորի մարզ, Կարմրաշեն գյուղից 3.0 կմ հվ-արմ

93.

«Անանուն» լավային հոսք

Վայոց ձորի մարզ, Շատին գյուղից 0.5 կմ արլ

94.

«Անանուն» դայկայանման մարմին

Վայոց ձորի մարզ, Վերնաշեն գյուղից հս

95.

«Գետիկվանքի» բրածո ֆլորա

Վայոց ձորի մարզ, Գետիկվանք գյուղից 3 կմ հս-արլ, 2240 մ բարձրության վրա

96.

«Ազատեկի» բրածո ֆլորա

Վայոց ձորի մարզ, Ազատեկ գյուղի մոտ

97.

Կովասարի փոխակերպարային թերթաքարեր

Տավուշի մարզ, Բերդ քաղաքից մոտ 20 կմ հարավ՝ Վարագաջուր (Հախում) գետի վերին հոսանքի ավազանում, Վարագաջրի ձախ վտակ Կառնուտի և Վարագաջուր գետի աջ չոր վտակի հատման կետում, Կառնուտ վտակի հոսանքն ի վեր գնացող գրունտային ավտոճանապարհի աջ կողմում

98.

«Կալաքար» լեռ

Տավուշի մարզ, Ծաղկավան գյուղից մոտ 6 կմ հարավ-արևմուտք, Վարագաջուր (Հախում) գետի ձախափնյա անտառապատ լանջին` գրունտային ճանապարհի աջ կողմում, 12-13 դարերի Շահմուրադ (Չխմուրադի, կամ Գետակիցք վանքի) վանքային համալիրից մոտ 150 մ դեպի հյուսիս-արևմուտք

99.

«Չինչինի անկյունային աններդաշնակություն»

Տավուշի մարզ, Չինչին գյուղի հվ-արլ եզրին

100.

«Չինչինի սանդղափուլ քարափներ»

Տավուշի մարզ, Չինչին գյուղից ուղիղ գծով 1.5կմ հարավ-արևելք, Հախում գետի աջակողմյան լանջին

101.

«Պլագիոգրանիտ-պորֆիրային դայք»

Տավուշի մարզ, Բերդ ավանից 6.5 կմ հվ-արմ, Տավուշ գետի ձախ ափին, գետից 5 մ բարձրության վրա

102.

«Քվարցային պլագիոպորֆիրների սյունաձև անջատումներ»

Տավուշի մարզ, Հովք գյուղից 900 մ դեպի հս-ալ, Աղստև գետի ձախ ափին, Երևան- Իջևան ավտոմայրուղու ձախ կողմում

103.

«Փայտասար» քարանձավների համալիր

Տավուշի մարզ, Կողբ գյուղից 4 կմ հարավ

104.

«Օձաքար» լեռ

Տավուշի մարզ, Պառավաքար գյուղից 3 կմ (ուղիղ գծով 1 կմ) հյուսիս-արևմուտք, Պառավաքար-Վազաշեն գրունտային ավտոճանապարհի աջ կողմում՝ Պառավաքար լեռնագագաթից 1,5 կմ հարավ-արևմուտք, Կաղնուտաթումբ լեռնագագաթից մոտ 3 կմ հյուսիս-արևելք

105.

«Անանուն» սյունաձև բազալտներ

քաղ. Երևան, Հրազդանի կիրճի ձախափնյա մասում, Սբ. Սարգիս եկեղեցու մոտ

106.

«Անանուն» սյունաձև բազալտներ

քաղ. Երևան, Հրազդանի կիրճի ձախափնյա մասում մանկական ե/գ տանող թունելի արմ ճակատամուտքի մոտ

107.

«Թառ (Կարմիր Կատար)» հրաբուխ

Գեղարքունիքի մարզ, Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական-ջրբաժանային հատվածում, Աժդահակ հրաբխից հարավ-արևմուտք, Աժդահակ հրաբխին միանում է Կամուրջ հրաբխով:

 

Ջրաերկրաբանական հուշարձաններ

 

1.

«Սրբի» կամ «Քառասուն» աղբյուր

Արագածոտնի մարզ, Ապարան քաղաքի կենտրոնում, ծ.մ-ից 1870 մ բարձրության վրա

2.

«Քյահրիզ» աղբյուր

Արագածոտնի մարզ, Գեղաձոր գյուղից 8.5 կմ հվ-արմ, Գեղաձոր գետի վերին հոսանքի տրոգային կրկեսի վերին եզրին

3.

«Գեղաձոր» աղբյուր

Արագածոտնի մարզ, Գեղաձոր գյուղից 7.5 կմ հվ-արմ, Գեղաձոր գետի վերին հոսանքի տրոգային կրկեսում, 9 մ-ից 3000 մ բարձրության վրա

4.

«Ջաղացի» աղբյուր

Արագածոտնի մարզ, Ղազարավան գյուղի հվ ծայրամասում, ծ.մ-ից 1180 մ բարձրության վրա

5.

«Սարանց» աղբյուր

Գեղարքունիքի մարզ, Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում, ծ.մ-ից 1937 մ բարձրության վրա

6.

«Խաչերի» աղբյուր

Գեղարքունիքի մարզ, Գավառ քաղաքի արմ ծայրամասում

7.

«Արցունք քար» աղբյուր

Գեղարքունիքի մարզ, Ակունք գյուղի տարածքում, ծ.մ-ից 1980 մ բարձրության վրա

8.

«Անանուն» աղբյուր

Գեղարքունիքի մարզ, Լճավան գյուղի տարածքում, ծ.մ-ից 2045 մ բարձրության վրա

9.

«Անանուն» աղբյուր

Գեղարքունիքի մարզ, Կարճաղբյուր գյուղի հվ-արլ եզրին, ծ.մ-ից 1930 մ բարձրության վրա

10.

«Վանքի աղբյուր» աղբյուրների խումբ

Գեղարքունիքի մարզ, Սարուխան գյուղի հվ ծայրամասում, ծ.մ-ից 1977 մ բարձրության վրա

11.

«Հաղպրտանք» աղբյուր

Կոտայքի մարզ, Հրազդան քաղաքի Վանատուր (Աթարբեկյան)թաղամասի արլ ծայրամասում, 1.5 կմ հս-արմ, ծ.մ-ից 1755 մ բարձրության վրա

12.

«Համով» աղբյուր

Կոտայքի մարզ, Ակունք գյուղի հվ-արմ ծայրամասում, եկեղեցու մոտ, ծ.մ-ից 1450 մ բարձրության վրա

13.

«Քաղցր» աղբյուր

Կոտայքի մարզ, Արզնի գյուղից 150 մ հվ-արմ, Հրազդան գետի ձախ ափին, ծ.մ-ից 1300 մ բարձրության վրա

14.

«Ձորի» աղբյուր

Կոտայքի մարզ, Գողթ գյուղից 0.3 կմ հս-արլ, Գողթ գետի աջ ափին, ծ.մ-ից 1580 մ բարձրության վրա

15.

«Ավազան» աղբյուր

Կոտայքի մարզ, Կաթնաղբյուր գյուղից 0.3 կմ հս-արլ, ծ.մ-ից 1450 մ բարձրության վրա

16.

«Ամասիայի աղբյուր N 1»

Շիրակի մարզ, Ամասիա գյուղից 1.5 կմ հվ-արմ, Ախուրյան գետի կիրճի ձախ ափին, ծ.մ-ից 1735 մ բարձրության վրա

17.

«Ամասիայի աղբյուր N 2»

Շիրակի մարզ, Ամասիա գյուղից 1.5 կմ հվ-արմ, Ախուրյան գետի կիրճի ձախ ափին, ծ.մ-ից 1750 մ բարձրության վրա

18.

«Ամասիայի աղբյուր N 3»

Շիրակի մարզ, Ամասիա գյուղից 1.8 կմ հվ-արմ, Ախուրյան գետի կիրճի ձախ ափին, ծ.մ-ից 1745 մ բարձրության վրա

19.

«Գոմերի տակի աղբյուր»

Շիրակի մարզ, Աշոցք գյուղից հվ-արլ ծայրամասում, ծ.մ-ից 1980 մ բարձրության վրա

20.

«Ձորաղբյուր»

Շիրակի մարզ, Բավրա գյուղից 5 կմ հս-արլ, ծ.մ-ից 2430 մ բարձրության վրա

21.

«Զույգաղբյուր» աղբյուր

Շիրակի մարզ, Զույգաղբյուր գյուղից 200 մ արմ, Աշոցք գետակի աջ ափին, ծ.մ-ից 2015 մ բարձրության վրա

22.

«Լուսաղբյուր» աղբյուր

Շիրակի մարզ, Հարթաշեն գյուղից 1.2 կմ արլ, Գյումրի-Տաշիր ավտոճանապարհից 150 մ ձախ, ծ.մ-ից 2030 մ բարձրության վրա

23.

«Անանուն» աղբյուր

Շիրակի մարզ, Հարթաշեն գյուղի դպրոցից 1.8 կմ հս-արլ, ծ.մ-ից 2180 մ բարձրության վրա

24.

«Ջրաղացի» աղբյուրներ

Սյունիքի մարզ, Անգեղակոթ գյուղի հվ-արմ մասում, ծ.մ-ից 1770 մ բարձրության վրա

25.

«Ծործոր» աղբյուրներ

Սյունիքի մարզ, Անգեղակոթ գյուղից 4 կմ հեռավորության վրա, Ծործոր գետի աջ ափին, ծ.մ-ից 1650 մ բարձրության վրա

26.

«Վարդանաձորի» աղբյուրներ

Սյունիքի մարզ, Անգեղակոթ գյուղից 17 կմ հվ-արմ, Սիսիան-Նախիջևան ավտոճանապարհից 160 մ ներքև

27.

«Սմբուլի» աղբյուր

Սյունիքի մարզ, Անգեղակոթ գյուղից հվ-արլ մասում, ծ.մ-ից 1740 մ բարձրության վրա

28.

«Անապատի» աղբյուր

Սյունիքի մարզ, Անգեղակոթ գյուղի հարավային ծայրամասում, ծ.մ-ից 1840 մ բարձրության վրա

29.

«Ջրաղացի» աղբյուր

Սյունիքի մարզ, Բարձրավան գյուղից 0.5 կմ հս-արմ, ծ.մ-ից 1350 մ բարձրության վրա

30.

«Սևջուր» աղբյուր

Սյունիքի մարզ, Գեղի գյուղի հս ծայրամասում, Գեղի գետի
ձախ ափին, ջրաղացի և կամրջի միջև, ծ.մ-ից 1600 մ բարձրության վրա

31.

«Արքայից» աղբյուր

Սյունիքի մարզ, Դավիթ Բեկ գյուղի հս ծայրամասում, Քաշունի գետի կիրճի աջ ափին, ջրաղացի և կամրջի միջև,
ծ.մ-ից 1065 մ բարձրության վրա

32.

«Քյահրիզ» աղբյուր

Սյունիքի մարզ, Նռնաձոր գյուղից 1.5 կմ հս-արլ, ծ.մ-ից 670 մ բարձրության վրա

33.

«Անանուն» աղբյուր

Սյունիքի մարզ, Շաքի գյուղի հս-արմ ծայրամասում, ծ.մ-ից 1685 մ բարձրության վրա

34.

«Մեծ Նավի» աղբյուր

Սյունիքի մարզ, Շինուհայր գյուղից 0.5 կմ հս-արմ, ճամփեզրին, խաչքարի մոտ

35.

«Որոտան» աղբյուր

Սյունիքի մարզ, Որոտան գյուղի հս ծայրամասում

36.

«Կաթնաղբյուր» աղբյուր

Սյունիքի մարզ, Տանձավեր գյուղի հվ-արմ ծայրամասում, անտառի եզրին, Քաշունի գետի աջ ափին, ծ.մ-ից 1570 մ բարձրության վրա

37.

«Սպիտակջուր» աղբյուր

Սյունիքի մարզ, Տանձատափ գյուղից 1.4 կմ հվ, անանուն գետակի ձախ ափին, ծ.մ-ից 1480 մ բարձրության վրա

38.

«Շռան» աղբյուր

Սյունիքի մարզ, Քաշունի գյուղից 1.2 կմ հվ-արլ, ծ.մ-ից 1930 մ բարձրության վրա

39.

«Ներքին» աղբյուր

Սյունիքի մարզ, Քարահունջ գյուղի հվ մասում, սողանքի մարմնի աջ կողմում, ծ.մ-ից 1250 մ բարձրության վրա

40.

«Ջերմուկի» աղբյուրներ

Վայոց ձորի մարզ, Ջերմուկ առողջարանի տարածքում, ծ.մ-ից 2140 մ բարձրության վրա

41.

«Յոթաղբյուր» աղբյուր

Վայոց ձորի մարզ, Ջերմուկ քաղաքից 10 կմ հս-արլ դեպի Ալ լիճ տանող ճանապարհին, Ջերմուկի հրաբխային պլատոյի վրա, ծ.մ-ից 2610 մ բարձրության վրա

42.

«Գրավի» աղբյուր

Վայոց ձորի մարզ, Աղավնաձոր գյուղից 5 կմ հվ, Գրավ գետի հովտում, ծ.մ-ից 1630 մ բարձրության վրա

43.

«Պարույր Սևակ» աղբյուր

Վայոց ձորի մարզ, Աղավնաձոր գետի վերին հոսանքում, ծ.մ-ից 1985 մ բարձրության վրա

44.

«Արտաղբյուր» աղբյուր

Վայոց ձորի մարզ, Եղեգիս գյուղից 2.7 կմ հս-արլ, Եղեգիս գետի աջ ափին, ծ.մ-ից 1840 մ բարձրության վրա

45.

«Ջրովանք» աղբյուր

Վայոց ձորի մարզ, Արփի գյուղից 3 կմ հվ-արլ, Արփա գետի ձախ վտակ Ջրովանք գետակի ակունքում, ծ.մ-ից 1345 մ բարձրության վրա

46.

«Առնետի» աղբյուր

Վայոց ձորի մարզ, Խաչիկ գյուղից 3 կմ հս-արլ, ծ.մ-ից 1780 մ բարձրության վրա

47.

«Բազմաղբյուր» աղբյուրներ

Վայոց ձորի մարզ, Հերհեր գյուղի մոտ, ծ.մ-ից 1508 մ բարձրության վրա

48.

«Մոզ» աղբյուր

Վայոց ձորի մարզ, Մալիշկա գյուղից 2.5 կմ արլ, Արփա գետի կիրճի աջ ափին, ծ.մ-ից 1170 մ բարձրության վրա

 

Ջրագրական հուշարձաններ

 

1.

«Ամբերդ» լիճ

Արագածոտնի մարզ, Բյուրականից մոտ 2.1 կմ հս-արմ, Արագած լեռան հվ-արմ մերձկատարային սարավանդին

2.

«Լեսինգ» լիճ

Արագածոտնի մարզ, Ծաղկաշեն գյուղից մոտ 11 կմ հս-արմ, Արագած լեռնազանգվածի հս-արլ լանջին

3.

«Ումրոյ» լիճ

Արագածոտնի մարզ, Ծաղկաշեն գյուղից մոտ 8 կմ հս-արմ, Արագած լեռնազանգվածի արլ լանջին

4.

«Գեղարոտի» ջրվեժ

Արագածոտնի մարզ, Արագած գյուղից 11 կմ հս-արմ

5.

«Մեծամոր» լիճ

Արմավիրի մարզ, Տարոնիկ գյուղից մոտ 3 կմ հս-արմ

6.

«Թռչկան» ջրվեժ

Լոռու մարզ, Մեծ Պառնի գյուղական համայնք, Չիչխան գետի աջակողմյան Թռչկան վտակի վրա

7.

«Դսեղի Ծովեր» լիճ

Լոռու մարզ, Դսեղ գյուղից 3 կմ արևելք-հարավ-արևելք, Սևորդաց լեռնաշղթայի Ծովիղաշ լեռնագագաթի հյուսիսային լանջի ափսեաձև գոգավորությունում

8.

«Շամլուղի լճակ»

Լոռու մարզ, Շամլուղ գյուղական համայնք

9.

«Սագերի» լիճ

Կոտայքի մարզ, Գեղարդ գյուղից մոտ 4 կմ հս

10.

«Վիշապա» լիճ

Կոտայքի մարզ, Գեղարդ գյուղից մոտ 4 կմ արլ

11.

«Բազմալիճք» լիճ

Կոտայքի մարզ, Սևաբերդ գյուղից մոտ 3 կմ հս

12.

«Լուսնալիճ» լիճ

Կոտայքի մարզ, Սևաբերդ գյուղից մոտ 7 կմ հս-արլ

13.

«Ակնա» լիճ

Գեղարքունիքի մարզ, Ծաղկաշեն գյուղից 10 կմ արմ, Ակնասար լեռան լանջին

14.

«Անանուն» լիճ

Շիրակի մարզ, Արթիկի ենթաշրջան, Ախուրյանի ջրավազանում, ծ.մ-ից 3200 մ բարձրության վրա

15.

«Արքայական» լիճ

Շիրակի մարզ, Մանթաշ գետի վերին հոսանքում, ծ.մ-ից 3050 մ բարձրության վրա

16.

«Ամասիայի» ջրվեժ

Շիրակի մարզ, Ախուրյան գետի աջակողմյան վտակի վրա, համանուն գյուղից արլ

17.

«Մանթաշի» ջրվեժներ

Շիրակի մարզ, Մեծ Մանթաշ գյուղից 16 կմ հվ-արմ, համանուն գետի աջ վտակի վրա

18.

«Ծաղկարի» լիճ

Սյունիքի մարզ, Զանգեզուրի լեռնաշղթայի կատարային հատվածում, Ծաղկարի գետի վերնամասում, Քաջարան քաղաքից մոտ 10 կմ հվ-արմ, ծ.մ-ից 3271,5 մ բարձրության վրա

19.

«Կապուտան» (Գոգի) լիճ

Սյունիքի մարզ, Քաջարան գետի ակունքներում, Քաջարան քաղաքից մոտ 5-6 կմ հվ-արմ, ծ.մ-ից 3202 մ բարձրության վրա

20.

«Անտակ» լիճ

Սյունիքի մարզ, Բռնակոթ գյուղի Զարդով ջրամբարից 1 կմ հս-արմ

21.

«Գազանա» լիճ

Սյունիքի մարզ, Գեղի գյուղի ակունքներում, Գեղի գյուղից մոտ 9 կմ հս-արլ, ծ.մ-ից 3111,8 մ բարձրության վրա

22.

«Կապույտ» լիճ

Սյունիքի մարզ, Մեղրի գետի ակունքներում, Լիճք գյուղից մոտ 8 կմ հս-արմ

23.

«Բերդալիճ» լիճ

Սյունիքի մարզ, Ծղուկ գյուղից 13 կմ հս-արլ, ծ.մ-ից 3005, 7 մ բարձրության վրա

24.

«Կապուտջուղ» ջրվեժներ

Սյունիքի մարզ, Քաջարան քաղաքից 3.0 կմ արմ, Կապուտջուղ գետակի վրա

25.

«Շինուհայր» ջրվեժ

Սյունիքի մարզ, Որոտան գետի ձախ կողմում, Հին Շինուհայրից 0.5 կմ հս-արմ

26.

«Աղվան» ջրվեժ

Սյունիքի մարզ, Մեղրի գետի ձախ վտակ Մալև գետակի, լքված Մալև գյուղից 2.0 կմ հվ-արլ

27.

«Վարդանիձոր» ջրվեժ

Սյունիքի մարզ, Վարդանիձոր գյուղից 2.5 կմ հս-արմ, Բերդաքար գետի Վարդանիձոր վտակի վրա

28.

«Աջիբաջ» ջրվեժ

Սյունիքի մարզ, Գեղի գետի ձախակողմյան Աջիբաջ վտակի վրա, համանուն գյուղից 4 կմ հս-արմ

29.

«Շաքի» ջրվեժ

Սյունիքի մարզ, Որոտան գետի ձախակողմյան Շաքի վտակի վրա

30.

«Պառավաձոր» ջրվեժ

Սյունիքի մարզ, Բերդաքար գետի ձախակողմյան վտակի վրա, Վարդանիձոր գյուղից 3 կմ հս-արմ

31.

«Հովվալիճ»

Վայոց ձորի մարզ, Ջերմուկ քաղաքից մոտ 15 կմ հս, Արփա գետի աջ վտակի վերին հոսանքում

32.

«Բարձրունի» լիճ

Վայոց ձորի մարզ, Բարձրունի գյուղից 3 կմ արլ, ծ.մ-ից 2760 մ բարձրության վրա

33.

«Հայելի» լիճ

Վայոց ձորի մարզ, Արտավան գյուղից 2 կմ արլ, ծ.մ-ից 2100 մ բարձրության վրա

34.

«Անանուն» լիճ

Վայոց ձորի մարզ, Կապույտ գյուղից 3 կմ հվ-արլ, ծ.մ-ից 2150 մ բարձրության վրա

35.

«Սրբալիճ» լիճ

Վայոց ձորի մարզ, Մարտիրոս գյուղից 0,5 կմ արլ, ծ.մ-ից 1937 մ բարձրության վրա

36.

«Մարտիրոս» լիճ (Վերին լիճ)

Վայոց ձորի մարզ, Մարտիրոս գյուղից 1,5 կմ արլ, ծ.մ-ից 2145 մ բարձրության վրա

37.

«Ջերմուկ» («Ցոլք») ջրվեժ

Վայոց ձորի մարզ, Արփա գետի աջակողմյան Ջերմուկ վտակի վրա

38.

«Քարավազ» ջրվեժ

Վայոց ձորի մարզ, Հերհեր գետի աջակողմյան վտակի վրա, Կարմրաշեն գյուղից 2 կմ արլ

39.

«Հերհեր» ջրվեժ

Վայոց ձորի մարզ, Հերհեր գետի վրա, համանուն գյուղից 2.5 կմ հս

40.

«Գետիկվանք» ջրվեժ

Վայոց ձորի մարզ, Եղեգիս գետի աջակողմյան վտակի վրա, Վարդահովիտ գյուղից 0.5 կմ արմ

 

Բնապատմական հուշարձաններ

 

1 .

«Մեծ Արտենի» էքստրուզիվ կոն

Արագածոտնի մարզ, Արևուտ գյուղից 2 կմ հվ-արմ

2.

«Արտաշավան» բնապատմական համալիր

Արագածոտնի մարզ, Արտաշավան գյուղի արլ եզրին

3.

«Աստվածընկալ» հրաբխային տուֆերի ստվարաշերտ

Արագածոտնի մարզ, Հարթավան գյուղից մոտ 4 կմ դեպի արլ, Քասախ գետի կիրճի աջ լանջին

4.

«Քասախի դարավանդներ»

Արագածոտնի մարզ, Օհանավան գյուղի արլ եզրին

5.

«Քասախի կիրճ»

Արագածոտնի մարզ, Սաղմոսավան գյուղ

6.

«Օձի պորտ»

Լոռու մարզ, Արդվի գյուղական համայնքի արևելյան մասում, Հովնան Օձունեցու կաթողիկոսի մատուռից 120 մ հյուսիս-արևմուտք

7.

«Ողջաբերդ» բնապատմական համալիր

Կոտայքի մարզ, Ողջաբերդ գյուղի հս-արլ մասում

8.

Սբ. Վարդան եկեղեցու քարայր կացարանի և աղբյուրի համալիր

Սյունիքի մարզ, Անգեղակոթ գյուղից 0.5 կմ արմ, Անգեղակոթ-Շաղաթ ճանապարհից աջ

9.

Արծվանիկ գյուղի բնական քարանձավներ

Սյունիքի մարզ, Արծվանիկ գյուղից 3 կմ հվ, Երիցավանքի շրջակայքում

10.

«Որոտան» բնապատմական համալիր

Սյունիքի մարզ, Որոտան գյուղի հվ-արմ եզրին աջ ու ձախ ափերին

11.

Հին Գորիսի («Կյորես») հրաբխային ապարներ

Սյունիքի մարզ, Գորիս քաղաքի արլ մասում, Վարարակ գետի ձախ ափին

12.

«Սմբատասար» բնապատմական համալիր

Վայոց ձորի մարզ, Արտաբույնք գյուղից 0.75 կմ արլ

13.

Պռոշաբերդի բնապատկերներ

Վայոց ձորի մարզ, Գլաձոր գյուղից 6 կմ հս

14.

«Բերդի գլուխ» ամրոցի հրվանդան

Վայոց ձորի մարզ, Գնդեվազ գյուղի հս-արմ եզրին

15.

Վարդանես լճի համալիր

Վայոց ձորի մարզ, Ելփին գյուղից 3.5-4 կմ հս-արլ, նախկին Վարդանես գյուղի ավերակների մոտ, ծ.մ-ից 1748 մ բարձրության վրա

16.

«Սուրբ Գևորգ» աղբյուրների խումբ

Վայոց ձորի մարզ, Հերհեր գյուղի հվ մասում, Հերհեր գետի աջ ափին

17.

Մարտիրոս գյուղի բնապատմական համալիր

Վայոց ձորի մարզ, Մարտիրոս գյուղից 2.0 հվ-արլ, Նզար լեռան արմ լանջին

 

Կենսաբանական հուշարձաններ

 

1.

«Աղակալած ճահճուտ»

Արարատի մարզ, քաղ. Արարատ, հանքային աղբյուրների մոտ, ծ.մ-ից մոտ 850 մ բարձրության վրա

2.

«Ավազասեր (պսամոֆիլ) բուսականություն»

Արմավիրի մարզ, քաղ. Վաղարշապատ, Զվարթնոց տաճարի մոտ

3.

«Ջրաճահճային բուսականություն»

Արմավիրի մարզ, Մեծամոր լիճ

4.

«Ենթալպյան մարգագետին»

Գեղարքունիքի մարզ, Դրախտիկ գյուղի մոտ

5.

«Քոշաքարի մրտավարդ»

Լոռու մարզ, Մարգահովիտ գյուղական համայնքի հյուսիսային սահմանագծից մոտ 1 կմ հեռավորության վրա, Գուգարքի անտառտնտեսության Եղեգնուտի անտառպետության բարձրադիր գոտում

6.

«Ռելիկտային կրկես Քյորօղլի լեռան մոտ»

Կոտայքի մարզ, Արտավազ գյուղի մոտ

7.

«Ալպյան գորգ»

Կոտայքի մարզ, Մեղրաձոր-Ֆիոլետովո գրունտային ճանապարհի ամենաբարձր մասում (Փամբակ լեռնաշղթայի Ամպասարի գագաթային մասում, ծ.մ-ից 300 մ բարձրության վրա)

8.

«Թանթրվենի, Տիգրանի»

Կոտայքի մարզ, Արզնի առողջարանի մոտ, Հրազդան գետի ափին, ծ.մ-ից 1350 մ բարձրության վրա

9.

«Դողդոջուն կաղամախու ծառուտներ»

Շիրակի մարզ, Ամասիա գյուղից 3 կմ արմ, ծ.մ-ից 3200 մ բարձրության վրա

10.

«Փետրախոտային տափաստան»

Շիրակի մարզ, Ամասիա գյուղից 3 կմ հս-արմ

11.

«Մեղրիի սոսի»

Սյունիքի մարզ, քաղ. Մեղրի

12.

«Շիբլյակ»

Սյունիքի մարզ, Կապան քաղաք, Առաջաձոր տեղամասում, 800-900 մ բարձրության վրա

13.

«Սֆագնումային մամուռներ»

Սյունիքի մարզ, Գոռայք գյուղից 5-6 կմ հս, Որոտանի լեռնանցքի մոտ

14.

«Կորնգան եղջյուրավոր»

Վայոց ձորի մարզ, Վարդենյաց լեռնանցք, Աղնջաձոր գյուղից 3 կմ հս-արմ

15.

«Զորականի սոսի»

Տավուշի մարզ, Զորական գյուղական համայնքի վարչական սահմանում

16.

«Վարդան Մամիկոնյանի կաղնի»

Տավուշի մարզ, Ակնաղբյուր գյուղական համայնք

17.

«Սարի գյուղի սոսի»

Տավուշի մարզ, Սարիգյուղ գյուղական համայնք, Երևան-Նոյեմբերյան ճանապարհից աջ

18.

«Գետահովտի մամռապատ ժայռ»

Տավուշի մարզ, Գետահովիտ գյուղից մոտ 1.8 կմ հյուսիս-արևմուտք` Սառնաջուր գետի ձախ ափին

19.

«Զիկատարի տանձուտ»

Տավուշի մարզ, «Զիկատար» ուսումնական կենտրոնից հարավ-արևմուտք, 600 մ. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի անտառտնտեսության Զիկատարի անտառպետություն

20.

«Ոսկեպարի կենի»

Տավուշի մարզ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի անտառտնտեսության Ջուջևանի անտառպետություն, Ոսկեպար համայնքից 6 կմ հարավ-արևմուտք

21.

«Ջոնջոլկուտ»

Տավուշի մարզ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի անտառտնտեսության Դովեղի անտառպետություն, Բարեկամավան համայնքից 1 կմ հարավ-արևմուտք

 (հավելվածը խմբ. 08.01.09 N 53-Ն, 02.05.13 N 473-Ն, լրաց. 21.10.21 N 1718-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան