Գլխավոր տեղեկություն
Համար
N 1580-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.10.2021-06.10.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 02.10.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2021 թվականի N 1580-Լ

 

2022 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով և 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2022 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը` համաձայն հավելվածի:

2. 2022 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան


30.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1580-Լ որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ

 

Ծրագրի դասիչը

Միջոցառման դասիչը

Միջոցառման անվանումը

Պետական մարմնի գերատեսչական դասիչը և անվանումը

Հետազո-տություններ

Հետազոտությունն իրականացնող կազմակերպության անվանումը

Միջոցառման վրա կատարվող ծախսը
(հազ. դրամ)

1162

11006

Գիտական – գիտատեխնիկական նպատակային ծրագրային հետազոտություններ

104010 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարա-րություն

 

 

135,960.0

       

«Մատենադարան» հիմնադրամի «Մատենադարանի մեծադիր ձեռագրերի (Հայսմավուրքներ, Ճառընտիրներ) և հազվագյուտ վավերագրերի ամրակայում ու գիտատեխնիկական մշակում» ծրագրին պետական աջակցություն

«Մատենադարան»

Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ԳՀԻ» հիմնադրամ

21,600.0

       

ՀՀ ԳԱԱ Մ.Գ. Մանվելյանի անվ. ԸԱՔԻ ՊՈԱԿ-ի Ռադիացիոնկայուն և լազերային լոկացիայից պաշտպանող ապակեկերպ ու կոմպոզիտային նյութերի մշակում» ծրագրին պետական աջակցություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Մ.Գ. Մանվելյանի անվ. ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ

24,972.0

       

ՀՀ ԳԱԱ ՄԿԻ ՊՈԱԿ-ի «Հայկական գենոֆոնդի կայունության գործոնները» ծրագրին պետական աջակցություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ

16,900.0

       

ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոն» ՊՈԱԿ-ի «Փորձագիտական երկրաքիմիական քարտեզների մշակում կայուն գյուղատնտեսության զարգացման և սննդի անվտանգության ապահովման համար» ծրագրին պետական աջակցություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ

15,600.0

       

ՀՀ ԳԱԱ ԿՀԷԳԿ ՊՈԱԿ-ի «Սևանա լճի էվտրոֆացման մեխանիզմների գնահատում և «ծաղկման» երևույթների դեմ պայքարի մեթոդների մշակում» ծրագրին պետական աջակցություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ

14,400.0

       

ՀՀ ԳԱԱ Բ.Նալբանդյանի անվ. ՔՖԻ ՊՈԱԿ-ի «Կիրառական (կոմերցիոն) նշանակության տիտանի հիմքով hամաձուլվածքների սինթեզը Հիդրիդային ցիկլի եղանակով» ծրագրին պետական աջակցություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Բ. Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ

12,000.0

       

ՀՀ ԳԱԱ ՀԱԻ ՊՈԱԿ-ի «Սեփական և այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազոտության հիմնական ուղղությունները. ուսումնասիրության խնդիրներն ու հեռանկարները» ծրագրին պետական աջակցություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ

9,918.0

       

ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ ՊՈԱԿ-ի «Ամպային հաշվարկների միջավայրի ստեղծում գիտական և կիրառական խնդիրների լուծման համար» ծրագրին պետական աջակցություն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 

«Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ

20,570.0

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

30.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ