Գլխավոր տեղեկություն
Համար
N 1726-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.10.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 21.10.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.10.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հոկտեմբերի 2021 թվականի N 1726-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի և 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերությունների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում փոփոխություն և լրացում ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Անհետաձգելի համարել Հ-43, /Մ-2/-Գնդեվազ-Ջերմուկ-Արցախի Հանրապետության սահման հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-ում ջրահեռացման ապահովման, կմ0+900-ում փլուզված հատվածի և կմ18+250 – կմ18+360 նստվածքային հատվածի վերականգնման աշխատանքների նախագծի պատրաստման, ծախսերի գնահատման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման գնման կարիքը:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Հ-43, /Մ-2/-Գնդեվազ-Ջերմուկ-Արցախի Հանրապետության սահման հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-ում ջրահեռացման ապահովման, կմ0+900-ում փլուզված հատվածի և կմ18+250 – կմ18+360 նստվածքային հատվածի վերականգնման աշխատանքների նախագծի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունը ձեռք բերել «ՀԱԼԴԻ Քոնսալթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով, 800400 դրամ պայմանագրային արժեքով՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» «ե» պարբերությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Հ-43, /Մ-2/-Գնդեվազ-Ջերմուկ-Արցախի Հանրապետության սահման հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-ում ջրահեռացման ապահովման, կմ0+900-ում փլուզված հատվածի և կմ18+250 – կմ18+360 նստվածքային հատվածի վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունը ձեռք բերել «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով, 90000 դրամ պայմանագրային արժեքով՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա»-«ե» պարբերությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

21.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 21-ի N 1726-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 21-ի N 1726-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 21-ի N 1726-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 21-ի N 1726-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 21-ի N 1726-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 21-ի N 1726-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 21-ի N 1726-Ն որոշման

  

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հոկտեմբերի 2021 թվական: