Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-194-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (26.11.2005-01.01.2021)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.11.16/71(443) Հոդ.1324
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2005 թվականի հոկտեմբերի 4-ին


«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-491) 4-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետը «որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետում «5-րդ և 6-րդ» բառերը փոխարինել «5-րդ, 6-րդ և 8-րդ» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



Հայաստանի Հանրապետության
Նախագահ
 

 Ռ. Քոչարյան


2005 թ. նոյեմբերի 2
Երևան
ՀՕ-194-Ն