ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հոկտեմբերի 2021 թվականի N 1778-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակմանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.12.1-ին կետով.
«1.12.1. ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԿԵՏ
1. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1) Տոնոմետր
2) Բժշկական ջերմաչափ (առնվազն 3 հատ)
3) Պատվաստանյութերի պահպանման թերմոկոնտեյներ կամ սառնարանպայուսակ
4) Անվտանգ այրման տուփեր` օգտագործված ներարկիչների հավաքման համար
5) Բամբակ, 70 տոկոսանոց սպիրտ, ինքնաարգելափակվող ներարկիչներ, ներարկիչներ պատվաստանյութի վերականգնման համար, ախտահանիչ նյութ, միանվագ օգտագործման անձեռոցիկներ
6) Առաջին բժշկական օգնության պայուսակ` անհետաձգելի բժշկական օգնության հավաքածուով
7) Պատվաստումների գրանցամատյան, պատվաստանյութերի և ներարկիչների օրական ծախսի թերթիկ
8) Անհետաձգելի օգնության միջոցառումների կատարման հրահանգ պարունակող պաստառ (պաստառներ)
9) Սեղան և աթոռներ
10) Անհատական պաշտպանության միջոցներ (արտահագուստ, դիմակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոց)
11) Կենցաղային թափոնների աղբարկղ
12) Վտանգավոր թափոնների արկղ
2. ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1) Ընտանեկան բժիշկ կամ բժիշկ-թերապևտ կամ բժիշկ-ինֆեկցիոնիստ կամ բժիշկ-ալերգոլոգ և իմունոլոգ կամ մանկաբույժ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ
2) Միջին բուժաշխատող (բուժաշխատողներից մեկը` հակատուբերկուլյոզային դիսպանսերի կողմից տուբերկուլյոզի իմունականխարգելիչ պատվաստում կատարելու թույլտվության պարտադիր առկայությամբ)
3. Շարժական պատվաստումային կետի հարակից տարածքում ապահովվում են պատվաստում ստանալուց հետո պացիենտների ժամանակավոր՝ 30 րոպե գտնվելու համար անհրաժեշտ պայմաններ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
28.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|