Գլխավոր տեղեկություն
Համար
N 1552-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.09.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.09.20-2021.10.03 Պաշտոնական հրապարակման օրը 24.09.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 սեպտեմբերի 2021 թվականի N 1552-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 4-րդ կետը «բնօրինակները» բառից հետո լրացնել «, իսկ առցանց եղանակով հաշվառվելու դեպքում ներկայացնում է սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակները, ինչպես նաև 5-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտության դեպքում՝ դրանց էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակները՝ ծառայության պաշտոնական կայքէջի (https://socservice.am) կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (https://e-request.am) միջոցով։» բառերով.

2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Աշխատանք փնտրող անձին հաշվառելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոնի կողմից ստանալու օր է համարվում սույն կարգով նախատեսված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացնելու (այդ թվում՝ առցանց եղանակով) օրը: Այն դեպքում, երբ աշխատանք փնտրող անձը չի ներկայացնում (այդ թվում՝ առցանց եղանակով) որպես աշխատանք փնտրող անձ հաշվառվելու նպատակով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ապա նույն օրը տարածքային կենտրոնն աշխատանք փնտրող անձին տեղեկացնում է (այդ թվում՝ առցանց եղանակով) պակասող փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտության մասին: Եթե աշխատանք փնտրող անձը տեղեկացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է (այդ թվում՝ առցանց եղանակով) անհրաժեշտ փաստաթղթերը, ապա անհրաժեշտ փաստաթղթերի ստացման օր է համարվում տարածքային կենտրոն` սկզբնական դիմելու օրը: Նշված ժամկետից ուշ փաստաթղթերը ներկայացնելու (այդ թվում՝ առցանց եղանակով) դեպքում տարածքային կենտրոնի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ստացման օր է համարվում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրը:».

3) 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին և 10.2-րդ կետերով.

«10.1. Առցանց եղանակով հաշվառվելու դեպքում տարածքային կենտրոնը սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակներն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում աշխատանք փնտրող անձի էլեկտրոնային փոստի հասցեին է ուղարկում տեղեկատվություն նրա հաշվառված լինելու մասին` նշելով հաշվառման տարին, ամիսը, ամսաթիվը:

10.2. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված գործազուրկի կարգավիճակը տալուց հետո տարածքային կենտրոնը երկու աշխատանքային օրվա ընթացքում գործազուրկի էլեկտրոնային հասցեին է ուղարկում գործազուրկի կարգավիճակի տրման մասին լիազորված անձի որոշման էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը:».

4) 11-րդ կետը «կենտրոն» բառից հետո լրացնել «առձեռն» բառով.

5) 12-րդ կետի 1-ին ենթակետը «դեպքում» բառից հետո լրացնել «, իսկ առցանց եղանակով հաշվառումից հանելու նպատակով դիմումը ներկայացնում է ծառայության պաշտոնական կայքէջի (https://socservice.am) կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (https://e-request.am) միջոցով» բառերով.

6) 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-ին կետով.

«14.1. Նոր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնում առցանց հաշվառվելու համար աշխատանք փնտրող անձը ծառայության պաշտոնական կայքէջի (https://socservice.am) կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (https://e-request.am) միջոցով նոր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն է ներկայացնում սույն կարգի 14-րդ կետում նշված փաստաթղթերի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակները։».

7) ուժը կորցրած ճանաչել 4-րդ գլուխը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

   

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

24.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

     

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 սեպտեմբերի 2021 թվական: