Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-184-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (19.11.2005-01.07.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.11.09/70(442) Հոդ.1293
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի հոկտեմբերի 4-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի) 2251 -րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 2251. Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելը և անցկացնելը».


2) առաջին մասի դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելը և անցկացնելը՝».

3) երկրորդ մասի «Անօրինական» բառը փոխարինել «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 2581-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 
 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

2005 թ. հոկտեմբերի 31
Երևան
ՀՕ-184-Ն