Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-180-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (29.10.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.10.19/66(438) Հոդ.1230
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի հոկտեմբերի 4-ին

«ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 նոյեմբերի 2004 թվականի, ՀՕ-150) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`


«Սույն օրենքը չի տարածվում ֆոնդային բորսայում արժեթղթերով կնքված գործարքներից բխող հաշվարկներ (այդ թվում` ֆոնդային բորսայում կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշում և հաշվանցում) իրականացնող վճարահաշվարկային համակարգերի վրա:»:

 

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի յոթերորդ մասն ուժը կորցրած ճանաչել:
 

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի ութերորդ մասից և 16-րդ հոդվածի երկրորդ մասից հանել «Կենտրոնական դեպոզիտարիայի և» բառերը:
 

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ե» կետն ուժը կորցրած ճանաչել:
 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. հոկտեմբերի 13
Երևան
ՀՕ-180-Ն