ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 2021 թվականի N 1724-Ն
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՄԻՋԻՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ, ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՈՒ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 711-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները, անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի «Հոգեբուժական կազմակերպություններում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները, անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները սահմանելու մասին» N 711-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
21.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1724-Ն որոշման |
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՄԻՋԻՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ, ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՈՒ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՄԻՋԻՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ
Սննդամթերքի անվանումը |
Չափի միավորը |
Մեկ մարդու համար՝ օրական (զտաքաշ) | |
երեխաների |
մեծահասակների | ||
1. Հաց և հացամթերք | |||
Սպիտակ հաց |
գրամ |
300 |
300 |
II կարգի ալյուրից պատրաստված հաց |
գրամ |
100 |
150 |
Ցորենի ալյուր |
գրամ |
10 |
10 |
Կարտոֆիլի ալյուր |
գրամ |
5 |
5 |
Մակարոնեղեն |
գրամ |
30 |
40 |
Ձավարեղեն (հաճար, ձավար, բլղուր, հնդկաձավար) |
գրամ |
70 |
80 |
Լոբեղեն (լոբի, սիսեռ, ոսպ) |
գրամ |
30 |
40 |
Չորահաց (սուխարի) |
գրամ |
2 |
6 |
2. Կարտոֆիլ | |||
Կարտոֆիլ |
գրամ |
300 |
200 |
3. Բանջարաբոստանային մշակաբույսեր | |||
Բանջարեղեն |
գրամ |
500 |
500 |
4. Մրգեր և հատապտուղներ | |||
Թարմ մրգեր |
գրամ |
250 |
250 |
Չորացրած մրգեր` առանց շաքարի |
գրամ |
20 |
15 |
5. Շաքար և հրուշակեղեն | |||
Շաքար |
գրամ |
10 |
10 |
Մուրաբա, ջեմ |
գրամ |
15 |
15 |
Մեղր |
գրամ |
20 |
20 |
Քաղցրավենիք |
գրամ |
20 |
20 |
6. Կաթ և կաթնամթերք | |||
Կաթնաշոռ`ցածր յուղայնությամբ |
գրամ |
60 |
50 |
Կաթ |
գրամ |
200 |
200 |
Մածուն, կեֆիր |
գրամ |
200 |
200 |
Թթվասեր |
գրամ |
50 |
40 |
Պանիր |
գրամ |
20 |
20 |
7. Միս և մսամթերք | |||
Միս |
գրամ |
30 |
30 |
Թռչնամիս |
գրամ |
30 |
30 |
8. Ձուկ և ձկնամթերք | |||
Ձուկ, ծովամթերք |
գրամ |
30 |
30 |
9. Ձու | |||
Ձու |
հատ |
1 (օրական) |
1 (օրական) |
10. Կարագ և բուսական յուղեր | |||
Կարագ |
գրամ |
15 |
15 |
Բուսական յուղ |
գրամ |
15 |
15 |
11. Ոչ ալկոհոլային խմիչքներ | |||
Կակաո, սուրճ |
գրամ |
3 |
2 |
Թեյ |
գրամ |
1 |
2 |
12. Այլ մթերք | |||
Տոմատի մածուկ |
գրամ |
5 |
5 |
Խմորիչ |
գրամ |
1 |
1 |
Աղ՝ յոդացված |
գրամ |
5 |
5 |
Համեմունք |
գրամ |
1 |
1 |
Մասուր |
գրամ |
20 |
20 |
2. ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ*
NN ը/կ |
Հանդերձանքի անվանումները |
Չափի միավորը |
Քանակը՝ հաշվարկված մեկ մահճակալի համար |
Շահագործման ժամկետը (տարի) |
1. |
Վերնաշապիկ, ներքնաշապիկ |
հատ |
4 |
1 |
2. |
Վարտիք |
հատ |
4 |
1 |
3. |
Գիշերային հագուստ (ամառ, ձմեռ) |
հատ |
2 |
1 |
4. |
Կոշիկ |
զույգ |
1 |
1 |
5. |
Վերնազգեստ (տղամարդու, կանացի) |
հատ |
1 |
1 |
6. |
Անդրավարտիք |
հատ |
1 |
1 |
7. |
Գլխարկ (ամառ, ձմեռ) |
հատ |
1 |
1 |
8. |
Զուգագուլպա, գուլպա (ամառ, ձմեռ) |
զույգ |
2 |
1 |
9. |
Հողաթափեր, ռետինե հողաթափեր |
զույգ |
1 |
1 |
10. |
Բաճկոն |
հատ |
1 |
1 |
* Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձանց հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները տարածվում են մասնագիտական խնամք և երկարատև բժշկական օգնություն և սպասարկում ստացող (երեք ամիս և ավելի) պացիենտների վրա, ինչպես նաև կարող են տրամադրվել պացիենտներին` ըստ անհրաժեշտության:
3. ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
NN ը/կ |
Անկողնային և հիգիենիկ պարագաների անվանումները |
Չափի միավորը |
Քանակը՝ հաշվարկված մեկ մահճակալի համար |
Շահագործման ժամկետը |
1. Անկողնային պարագաներ | ||||
1. |
Սավան |
հատ |
6 |
2 տարի |
2. |
Անջրանցիկ սավան |
հատ |
2 |
1 տարի |
3. |
Վերմակասավան |
հատ |
6 |
2 տարի |
4. |
Խանձարուր կամ տակը փռոց |
հատ |
1 |
2 տարի |
5. |
Բարձի երես (վերին) |
հատ |
6 |
2 տարի |
6. |
Ներքնակի երես |
հատ |
3 |
2 տարի |
7. |
Սրբիչ՝ պացիենտի համար |
հատ |
4 |
1 տարի |
8. |
Ներքնակ |
հատ |
2 |
4 տարի |
9. |
Բարձ |
հատ |
2 |
4 տարի |
10. |
Տաք վերմակ |
հատ |
1 |
4 տարի |
11. |
Ամառային վերմակ |
հատ |
1 |
3 տարի |
12. |
Պարկեր` իրերի պահման համար |
հատ |
1 |
4 տարի |
13. |
Պարկեր` պացիենտի սպիտակեղենի |
հատ |
1 |
3 տարի |
14. |
Սրբիչ՝ սպասքի համար** |
հատ |
2 |
1 տարի |
2. Հիգիենիկ պարագաներ | ||||
1. |
Օճառ` ձեռքի |
գրամ |
200 |
ամսական |
2. |
Շամպուն |
միլիլիտր |
200 |
ամսական |
3. |
Լվացքի փոշի (1 կգ լվացքի հաշվարկով)** |
գրամ |
40 |
ամսական |
4. |
Սպասք լվանալու նյութեր** |
գրամ |
50 |
ամսական |
5. |
Ատամի մածուկ |
գրամ |
100 |
ամսական |
6. |
Ատամի խոզանակ |
հատ |
4 |
1 տարի |
7. |
Զուգարանի թուղթ |
հատ |
2 |
ամսական |
8. |
Մեկանգամյա օգտագործման սափրող սարք |
հատ |
6 |
ամսական |
9. |
Սանր |
հատ |
1 |
ամսական |
10. |
Կնոջ հիգիենիկ պարագա |
հատ |
12 |
ամսական |
** Սույն պահանջները չեն տարածվում այն հոգեբուժական կազմակերպությունների վրա, որոնք օգտվում են պատվիրակման ծառայություններից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
21.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հոկտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|