Գլխավոր տեղեկություն
Համար
N 1481-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.09.2021-03.04.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.09.06-2021.09.19 Պաշտոնական հրապարակման օրը 17.09.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 սեպտեմբերի 2021 թվականի N 1481-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


17.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 16-ի N 1481-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017 թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 59-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված դեպքում՝ մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման և չեղյալ ճանաչման հետ կապված հարաբերությունները։

2. Մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշման ընդունման նպատակով մաքսային հայտարարագրի ներկայացմանը զուգահեռ մաքսային մարմին է ներկայացվում սույն կարգի N 1 ձևին համապատասխան դիմում (այսուհետ՝ դիմում)՝ էլեկտրոնային կամ թղթային եղանակով։

3. Դիմումը թղթային եղանակով ներկայացվելու դեպքում այն ներկայացվում է ստորագրված և կնքված (առկայության դեպքում), իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում ստորագրված՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ։

4. Դիմումը ներկայացվում է հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից։

5. Դիմումը ներկայացվում է այն մաքսային մարմին, որին ներկայացվել է մաքսային հայտարարագիրը։

6. Դիմումը գրանցվում է համապատասխան մաքսային մարմնի կողմից` ստանալով հաշվառման համար:

7. Դիմումում նշման ենթակա տեղեկություններն են՝

1) հայտարարատու ֆիզիկական անձի և անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը (անձնագրում հայրանվան առկայության դեպքում), իրավաբանական անձի անվանումը.

2) հայտարարատուի հասցեն (իրավաբանական անձի դեպքում՝ գտնվելու վայրի հասցեն, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի դեպքում՝ հաշվառման հասցեն), հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.

3) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում, կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները՝ ֆիզիկական անձի դեպքում.

4) ներմուծման մաքսատուրքի վճարման ժամկետների փոփոխության ձևի վերաբերյալ տեղեկություն (հետաձգում կամ տարաժամկետ վճարում).

5) ներմուծման մաքսատուրքի գումարը, որի մասով խնդրարկվում է հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորության տրամադրում.

6) ներմուծման մաքսատուրքի հետաձգման կամ տարաժամկետ վճարման ժամկետը՝ լրիվ ամիսներով.

7) ներմուծման մաքսատուրքի փուլային վճարման առաջարկվող ժամանակացույցը՝ ներմուծման մաքսատուրքի տարաժամկետ վճարման դեպքում.

8) օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերի առկայության վերաբերյալ տեղեկատվություն.

9) դիմումի ներկայացման ամսաթիվը և դիմումատուի ստորագրությունը։

8. Դիմումին կից ներկայացվում են օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերի առկայությունը հիմնավորող, ինչպես նաև օրենսգրքի 58-րդ հոդվածով սահմանված՝ ներմուծման մաքսատուրքի գծով պարտավորության կատարման ապահովումը հաստատող փաստաթղթերը:

9. Ներմուծման մաքսատուրքի գծով պարտավորության կատարման ապահովումը հաստատող փաստաթղթի ներկայացում չի պահանջվում այն դեպքում, երբ դիմումատուն ընդգրկված է լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում և հանդիսանում է ապրանքների հայտարարատու:

10. Ներմուծման մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման որոշումը մաքսային մարմնի կողմից ընդունվում կամ որոշման ընդունումը մերժվում է դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում։

11. Ներմուծման մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման մասին որոշումն ընդունվում կամ որոշման ընդունումը մերժվում է սույն կարգի NN 2 և 3 ձևերին համապատասխան:

12. Մաքսային մարմինը մերժում է ներմուծման մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման մասին որոշման ընդունումը, եթե՝

1) դիմումի մեջ բացակայում են սույն կարգի 7-րդ կետում նշված տեղեկությունները.

2) չեն ներկայացվել սույն կարգի 8-րդ կետով սահմանված փաստաթղթերը.

3) դիմումը ներկայացնելու պահին առկա են մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գծով սահմանված ժամկետում չկատարված պարտավորություններ.

4) դիմումատուի (իրավաբանական անձի դեպքում՝ հիմնադրի կամ տնօրենի), նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ մաքսային օրենսդրության խախտման համար.

5) դիմումատուն սնանկության դատարանի որոշմամբ ճանաչվել է սնանկ, կամ սնանկության դատարանում քննվում է նրան սնանկ ճանաչելու պահանջի մասին գործը:

13. Եթե սույն կարգի 8-րդ կետով նշված փաստաթղթերը դիմումի հետ մեկտեղ չեն ներկայացվել մաքսային մարմին կամ ներկայացվել են թերի, ապա մաքսային մարմինը հարցում է ուղարկում դիմումատուին, որով տրամադրվում է 2 աշխատանքային օր ժամկետ չներկայացված կամ թերի ներկայացված փաստաթղթերի ներկայացման համար: Նշված ժամկետը չի ներառվում սույն կարգի 10-րդ կետով սահմանված ժամկետի մեջ: Սույն կետում նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու կամ թերի ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը մերժում է դիմումը:

14. Մաքսային մարմինը ներմուծման մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորության տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումը կայացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում որոշումն ուղարկում է դիմումատուին։

15. Մաքսային մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման վերաբերյալ որոշման ընդունման դեպքում, նշված որոշման հետ, դիմումատուի կողմից ներկայացված առաջարկին համապատասխան, հաստատվում է նաև սույն կարգի N 4 ձևով սահմանված՝ ներմուծման մաքսատուրքի փուլային վճարման ժամանակացույցը, որն ընդունված որոշման հետ ուղարկվում է դիմումատուին՝ սույն կարգի 14-րդ կետով սահմանված ժամկետում:

16. Ներմուծման մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման վերաբերյալ որոշումը, մինչև ներմուծման մաքսատուրքի վճարման գծով առկա պարտավորության կատարումը, կարող է չեղյալ ճանաչվել, եթե հայտնաբերվել են դիմումատուի կողմից անարժանահավատ և (կամ) ոչ ամբողջական տեղեկություններ, ինչպես նաև դիմումատուի կողմից կեղծված փաստաթղթերի ներկայացման հանգամանք։

17. Սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դեպքում համապատասխան հանգամանքի բացահայտման օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմնի կողմից կայացվում է ներմուծման մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման մասին որոշումը չեղյալ ճանաչելու մասին որոշում՝ սույն կարգի N 5 ձևին համապատասխան:

18. Ներմուծման մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման մասին որոշումը չեղյալ ճանաչելու մասին որոշումը՝ նշված որոշման ընդունման օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է մաքսատուրք վճարողին (այսուհետ` վճարող)։

19. Եթե սույն կարգով նախատեսված որոշումները մաքսային մարմնի կողմից վճարողին են ուղարկվում նրա հասցեով` հանձնման մասին ծանուցմամբ պատվիրված նամակով, ապա ստացման օր է համարվում ծանուցման մեջ նշված հանձնման ամսաթիվը:

20. Եթե սույն կարգով նախատեսված որոշումները մաքսային մարմնի կողմից վճարողին են ուղարկվում էլեկտրոնային փոստի միջոցով, ապա ստացման օր է համարվում վճարողի էլեկտրոնային հասցեին ուղարկելու օրը:

 

Ձև N 1

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

__________________________________________

Մաքսատուն-վարչության անվանումը

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Վճարողի անունը (իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը և հայրանունը).

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

 

Վճարողի հասցեն (իրավաբանական անձի դեպքում՝ գտնվելու վայրի հասցեն, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի դեպքում՝ հաշվառման հասցեն), հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար կամ անձը հաստատող փաստաթղթի համարը` ֆիզիկական անձանց համար.

____________________________________________________________________________

Խնդրում եմ տրամադրել ներմուծման մաքսատուրքի հետաձգման կամ տարաժամկետ վճարման (ընդգծել համապատասխան տարբերակը)

հնարավորություն` __________________________________դրամի չափով, _____________________ամիս ժամկետով` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հետևյալ հիմքի (հիմքերի) առկայությունը.

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

_______________________________________:

 

ԴԻՄՈՂ`

________________________

(դիմումատուի անվանումը)

________________________

(ստորագրություն)

 

«______ » _____________ 20____ թ.

 

Ձև N 2

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի անունը, ազգանունը

2. Գրանցման համար

3. Ընդունման ամսաթիվ

4. Ժամկետի հետաձգում/
տարաժամկետ վճարում

       

5. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված համապատասխան հիմքը

 

6. Մաքսային հայտարարագրի գրանցման համարը

7. Ներմուծման մաքսատուրքի գումարը, որի մասով ընդունվում է որոշումը

8. Ներմուծման մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման ժամկետը (ամիսներով)

     

9. Ներմուծման մաքսատուրքի գծով պարտավորության կատարման ապահովումը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունը (համար, ամսաթիվ)

 

10. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ստորագրությունը

 

 

Ձև N 3

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ուսումնասիրելով

______________________________________________ կողմից «______» __________20 _____ թ. ներկայացված` ներմուծման մաքսատուրքի հետաձգման կամ տարաժամկետ վճարման (ընդգծել համապատասխան տարբերակը) հնարավորության տրամադրման վերաբերյալ դիմումը` կայացվել է որոշում` նշված հնարավորության տրամադրումը մերժելու վերաբերյալ` հիմք ընդունելով հետևյալ հանգամանքը (հանգամանքները).

1. __________________________________________________________________________

____________________________________________________________________________ ,

2. __________________________________________________________________________

____________________________________________________________________________,

3. __________________________________________________________________________

____________________________________________________________________________ :

 

____________________________________________________________________________

Մաքսային մարմնի պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ստորագրությունը

 

«_____» ___________ 20 ______ թ.

 

Ձև N 4

 

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

N

Հերթական ամիսը` նշելով օր/ամիս/ամսաթիվը

Ներմուծման մաքսատուրքի տարաժամկետ վճարման յուրաքանչյուր փուլին համապատասխան գումարի չափը

1

 

 

2

 

 

․․․

 

 

Ընդամենը

 

 

 

Ձև N 5

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ԿԱՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«_____» ____________ 20 ______ թ. N ______ գրանցման համարով ներմուծման մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման մասին որոշումը ճանաչել չեղյալ` հաշվի առնելով հետևյալ հանգամանքը (հանգամանքները).

1. __________________________________________________________________________

____________________________________________________________________________ ,

2. __________________________________________________________________________

____________________________________________________________________________ :

 

 

____________________________________________________________________________

Մաքսային մարմնի պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ստորագրությունը

 

« _____» ____________ 20 ____ թ.

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

17.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 սեպտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.03.2023, N 400-Ն 31.03.2023, N 1481-Ն
29.09.2022, N 1495-Ն 30.09.2022, N 1481-Ն
24.03.2022, N 381-Ն 03.04.2022, N 1481-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան