ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2021 թվականի N 1520-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խորենացի 21 հասցեում գտնվող՝ 115 692 640 դրամ սկզբնական արժեքով, 841.62 քառ. մետր ընդհանուր մակերեսով վարչական շենքը, 13 200 000 դրամ սկզբնական արժեքով, 259.08 քառ. մետր մակերեսով անգարը, 106 333 358 դրամ սկզբնական արժեքով, 264.90 քառ. մետր մակերեսով կշեռքի անգարը, 211.14 քառ. մետր մակերեսով շվաքարանը, 20,9 քառ. մետր մակերեսով գեներատորի տնակը, 42.58 քառ. մետր (97.93 խմ) մակերեսով պարիսպը և 0.36974 հեկտար պետական սեփականություն հանդիսացող հողամասը (համաձայն անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման N 27072021-08-0054 վկայականի՝ 0.202142 հա հողամասը Հայաստանի Հանրապետությանը տրամադրված է օգտագործման իրավունքով) և 2 853 734.00 դրամ սկզբնական արժեքով գույքը (այսուհետ՝ գույք), համաձայն հավելվածի, հետ վերցնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
17.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 1520-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
(դրամ) |
Հ/Հ |
Գույքահամար |
Գույքի անվանումը |
Սկզբնական արժեքը |
Մաշվածության արժեքը |
Հաշվեկշռային (մնացորդային) արժեքը |
Հաշվառման հասցեն |
Տեղակայման վայրը |
1. |
020717 |
Կաթսա GNIN 06 Ferroli |
999,400.00 |
999,400.00 |
0,00 |
ք. Գյումրի, Մ. Խորենացի 21 |
Կաթսայա-տուն |
2. |
020716 |
Գազայրիչ MAX GAZ 70 |
913,240.00 |
913,240.00 |
0,00 |
ք. Գյումրի, Մ. Խորենացի 21 |
Կաթսայա-տուն |
3. |
020718 |
Շրջանառության պոմպ STAR RS 30/7 Willo |
199,470.00 |
199,470.00 |
0,00 |
ք. Գյումրի, Մ. Խորենացի 21 |
Կաթսայա-տուն |
4. |
020719 |
Շրջանառության պոմպ STAR RS 30/7 Willo |
199,470.00 |
199,470.00 |
0,00 |
ք. Գյումրի, Մ. Խորենացի 21 |
Կաթսայա-տուն |
5. |
020721 |
Ապահովիչ, կափույր, օդահան |
105,350.00 |
105,350.00 |
0,00 |
ք. Գյումրի, Մ. Խորենացի 21 |
Կաթսայա-տուն |
6. |
020720 |
Ընդարձակման բաք |
95,124.00 |
95,124.00 |
0,00 |
ք. Գյումրի, Մ. Խորենացի 21 |
Կաթսայա-տուն |
7. |
020711 |
Ջեռուցիչ (թուջ) կոմպլեկտա-վորված |
87,560.00 |
87,560.00 |
0,00 |
ք. Գյումրի, Մ. Խորենացի 21 |
Կաթսայա-տուն |
8. |
020712 |
Ջեռուցիչ (թուջ) կոմպլեկտա-վորված |
87,560.00 |
87,560.00 |
0,00 |
ք. Գյումրի, Մ. Խորենացի 21 |
Կաթսայա-տուն |
9. |
003766 |
Ջեռուցիչ (թուջ) կոմպլեկտա-վորված |
87,560.00 |
87,560.00 |
0,00 |
ք. Գյումրի, Մ. Խորենացի 21 |
Կաթսայա-տուն |
10. |
118232 |
Եռաֆազ բազմասա-կագնային հաշվիչ |
79,000.00 |
79,000.00 |
0,00 |
ք. Գյումրի, Մ. Խորենացի 21 |
Կաթսայա-տուն |
Ընդամենը՝ |
2,853,734.00 |
2,853,734.00 |
0,00 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
17.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |