Գլխավոր տեղեկություն
Համար
N 1499-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.09.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.09.06-2021.09.19 Պաշտոնական հրապարակման օրը 17.09.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

16 սեպտեմբերի 2021 թվականի N 1499-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման N 4 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.2-րդ կետով.

«8․2․ Սնանկության գործընթացում գտնվող գործատուին դատարանի վճռի հիման վրա լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման, նոտարի պաշտոնից ազատման) կապակցությամբ սնանկության գործընթացի ավարտի դեպքում իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնում պարտապան գործատուի լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) պետական գրանցման վերաբերյալ տվյալները հարկային մարմնի կողմից ստանալու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում դրոշմանիշային վճարի չկատարված պարտավորությունը դադարեցվում և հաշվառումից հանվում է (համարվում է մարված), իսկ մասնակի փոխանցված դրոշմանիշային վճարների գումարների մասով հարկային մարմինը նույն ժամկետում ֆինանսների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին է ներկայացնում դրոշմանիշային վճարները հատուցման հիմնադրամին փոխանցելու վերաբերյալ փոխանցման ամփոփ հանձնարարական։

Սույն կետում նշված դեպքում հարկային մարմինը հատուցման հիմնադրամին ֆիզիկական անձանց ցուցակներ չի տրամադրում:»․

2) որոշման N 4 հավելվածի 9-րդ կետը «նշում է» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն կարգի 8․2-րդ կետի)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է նաև մինչև որոշումն ուժի մեջ մտնելը դատարանի վճռով սնանկ ճանաչված և ավարտված գործերով գործատուների դրոշմանիշային վճարների նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


16.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

   

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 սեպտեմբերի 2021 թվական: