Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-169-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (03.09.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.24/54(426) Հոդ.1027
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի հուլիսի 8-ին

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-337, այսուհետ` օրենք) 37-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետից հանել «կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 51-րդ կետով`

«51. Կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:»:

Հոդված 3. Օրենքի 85-րդ հոդվածի առաջին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 27-րդ կետի, 32-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ, 16-րդ և 19-րդ կետերի, 33-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետի, 37-րդ հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 13-րդ կետերի, 38-րդ հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի, երկրորդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 39-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ և 3-րդ կետերի և երկրորդ մասի, 45-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետի դրույթներով սահմանված լիազորությունները Երևան քաղաքում իրականացնում է Երևանի քաղաքապետը, ընդ որում` 32-րդ հոդվածի առաջին մասի 16-րդ և 19-րդ կետերով և 37-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ, 3-րդ 4-րդ և 5-րդ կետերով սահմանված լիազորությունները Երևանի քաղաքապետի որոշմամբ կարող են փոխանցվել համապատասխան տեղակալին կամ Երևանի գլխավոր ճարտարապետին:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. օգոստոսի 13
Երևան
ՀՕ-169-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան