Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 119-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.03.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.09.06-2021.09.19 Պաշտոնական հրապարակման օրը 14.09.2021
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.08.2021
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

17 օգոստոսի 2021 թվականի

թիվ 119-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ի թիվ 286-Ն որոշմաՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ լրացումներ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով հստակեցնել վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների լրացման կարգը, դրանցում արտացոլվող տեղեկատվությունը,

hիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 5-րդ հոդվածի առաջին մասի «բ» և երկրորդ մասի «ե» կետերը, 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 25-րդ հոդվածի 2-րդ մասը,

ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի «Վճարահաշվարկային կազմակերպությունների ֆինանսական և այլ հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» Կանոնակարգ 17/03-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հուլիսի 6-ի թիվ 333-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 286-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների ֆինանսական և այլ հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը կանոնակարգ 17/03-ում» (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգի 2-րդ կետի աղյուսակի 2-րդ տողի 3-րդ ենթատողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3)

Հաշվետվություն դրամական միջոցների փոխանցումների վերաբերյալ

13

Ամսական

»,

և ավելացնել նոր 4-րդ ենթատող հետևյալ բովանդակությամբ.

«4)

Հաշվետվություն ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ

16

Ամսական

»,

2) Կանոնակարգի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26. Թիվ 13 «Հաշվետվություն դրամական միջոցների փոխանցումների վերաբերյալ» հաշվետվությունը բաղկացած է երկու էջից, որի առաջին էջով ներկայացվում է հաշվետու ամսվա ընթացքում վճարահաշվարկային կազմակերպության միջոցով արտերկրից ստացված և(կամ) արտերկիր փոխանցված դրամական միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ երկրորդ էջով հաշվետու ամսվա ընթացքում հաշվետու կազմակերպության միջոցով կատարված ներքին փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությունը: Սույն հաշվետվության մեջ չեն ներառվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Էլեկտրոնային վճարումների համակարգով կատարված փոխանցումները: Սույն հաշվետվության իմաստով, որպես ներքին փոխանցումներ են դիտարկվում Հայաստանի Հանրապետության տարածքում և(կամ) Արցախում, ինչպես նաև նրանց միջև առանց բանկային հաշվի բացման դրամական փոխանցումների իրականացման արտասահմանյան և հայաստանյան վճարահաշվարկային համակարգով (այսուհետ՝ արագ փոխանցումների համակարգ) կատարված փոխանցումները, որոնց նախաձեռնողի սպասարկումը կատարել է հաշվետու կազմակերպությունը: Սույն հաշվետվության իմաստով հաճախորդ կարող է հանդիսանալ հաշվետու կազմակերպությանը դիմած ցանկացած սուբյեկտ:

Հաշվետվության «1. Դրամական (փողային) փոխանցում իրականացնող կազմակերպության միջոցով արտերկրից մուտք եղած և դեպի արտերկիր փոխանցված գումարների վերաբերյալ» մասը լրացվում է հետևյալ կերպ.

1) «Փոխանցողի/ստացողի դասակարգում» սյունակում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության և(կամ) Արցախի տարածքում գումարի փոխանցումը նախաձեռնող և(կամ) գումարը ստացող կողմը: Որտեղ ըստ առանձին համակարգերի լրացվում է.

ա. «ոչ-բանկ ֆինանսական կազմակերպություն», երբ փոխանցվել կամ ստացվել են Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ոչ բանկ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող հաճախորդների կողմից նախաձեռնված կամ վերջիններիս ուղղված միջազգային փոխանցումներ,

բ. «ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ», երբ ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող իրավաբանական անձանց կողմից նախաձեռնվել են փոխանցումներ և(կամ) իրականացվել վերջիններիս ուղղված միջազգային ստացումներ,

գ. «անհատ ձեռնարկատեր», երբ կատարվել են անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձանց կողմից նախաձեռնված փոխանցումներ և(կամ) վերջիններիս ուղղված միջազգային ստացումներ,

դ. «ֆիզիկական անձ», երբ կատարվել են ֆիզիկական անձանց կողմից նախաձեռնված և(կամ) վերջիններիս ուղղված միջազգային փոխանցումներ,

ե. «օտարերկրյա իրավաբանական անձ», երբ ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց կողմից նախաձեռնվել են փոխանցումներ և(կամ) իրականացվել վերջիններիս ուղղված միջազգային ստացումներ,

զ. «օտարերկրյա ֆինանսական կազմակերպություն», երբ փոխանցվել կամ ստացվել են Կենտրոնական բանկի կողմից չլիցենզավորված ՀՀ ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող հաճախորդների կողմից նախաձեռնված կամ վերջիններիս ուղղված միջազգային փոխանցումներ,

2) «ՀՀ ուղարկված/ստացված» սյունակում լրացվում է «ուղարկված» կամ «ստացված» արտահայտությունը, որտեղ նշվում է.

ա. «ուղարկված», եթե իրականացվել են Հայաստանի Հանրապետությունից և(կամ) Արցախից դեպի արտասահման կատարված փոխանցումներ: Այս դեպքում բացառություն են կազմում

ա1. այն փոխանցումները, երբ հաշվետու կազմակերպությունը ներկայացնում է իր սեփական փոխանցման հանձնարարականը կատարման մեկ այլ ՀՀ ռեզիդենտ բանկին կամ վճարահաշվարկային կազմակերպությանը, ապա վերջինիս վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող համապատասխան հաշվետվությունների շրջանակներում ներկայացվում է միայն փոխանցման հանձնարարականը ստացած և կատարած բանկը կամ վճարահաշվարկային կազմակերպությունը:

ա2. այն փոխանցումները, որոնց դեպքում և՛ վճարողը, և՛ շահառուն, կամ և՛ վճարողի, և՛ շահառուի հաշիվները գտնվում են Հայաստանի Հանրապետության և(կամ) Արցախի տարածքում, իսկ վճարումները կատարվում են դրամական փոխանցումների համակարգերով:

բ. «ստացված», եթե տեղի է ունեցել արտերկրից դեպի Հայաստանի Հանրապետություն և(կամ) Արցախ կատարված փոխանցումների ստացում: Այստեղ բացառություն են կազմում այն փոխանցումները, որոնց դեպքում և՛ վճարողը և՛ շահառուն գտնվում են Հայաստանի Հանրապետության և (կամ) Արցախի տարածքում, իսկ վճարումները կատարվում են արագ փոխանցումների համակարգերով:

3) «ՀՀ-ում ուղարկվել/ստացվել է անկանխիկ կամ կանխիկ միջոցներով» սյունակում լրացվում է «հաշվառման հաշվով» կամ «կանխիկ միջոցներով» արտահայտությունը՝ որտեղ նշվում է.

ա. «հաշվառման հաշվով», եթե հաշվետու կազմակերպության կողմից սպասարկված հաճախորդի կողմից միջոցների փոխանցումն անմիջապես նախաձեռնվել է հաճախորդի՝ հաշվետու կազմակերպության կողմից թողարկված էլեկտրոնային փողի հաշվառման հաշվից և(կամ) հաճախորդի անունով ստացված միջոցների փոխանցումը նախաձեռնող կողմի հանձնարարականի հիման վրա անմիջապես մուտքագրվել են ստացողի՝ հաշվետու կազմակերպության կողմից թողարկված էլեկտրոնային փողի հաշվառման հաշվին: Այն պարագայում, երբ կազմակերպությունը չի հանդիսանում էլեկտրոնային փողի թողարկող, ապա այդ դաշտի տվյալները նրա կողմից լրացման ենթակա չեն:

բ. «կանխիկ միջոցներով», եթե հաշվետու կազմակերպության կողմից սպասարկված հաճախորդի կողմից միջոցների փոխանցումը նախաձեռնվել է կանխիկ միջոցներով և(կամ) հաճախորդի անունով ստացված միջոցների փոխանցումը նախաձեռնող կողմի հանձնարարականի հիման վրա ստացողին վճարվել են կանխիկ գումարով և(կամ) ստացման պահին ստացողի հանձնարարությամբ մուտքագրվել են վերջինիս բանկային (հաշվառման) հաշվի վրա:

Եթե հաճախորդի անունով ստացված գումարը հաշվետու ամսում չի մուտքագրվել հաճախորդի հաշվառման հաշվին և(կամ) չի վճարվել վերջինիս կանխիկով (հաճախորդի տվյալների ճշգրտման, կազմակերպություն հաճախորդի չայցելելու կամ այլ պատճառով), ապա այդ գումարը չպետք է ներառել ընթացիկ ամսվա հաշվետվության մեջ, այլ պետք է ներառել այն ժամանակահատվածի հաշվետվության մեջ, երբ իրականացվում է դրամական միջոցների փաստացի մուտքը հաճախորդի կողմից նշված հաշվառման հաշվին և(կամ) կանխիկ վճարումը:

4) «Փոխանցման միջոց/համակարգ» սյունակում լրացվում է տվյալ փոխանցումը (ստացումը) իրականացնելու հետ կապված արագ փոխանցումների այն համակարգի անվանումը, որի միջոցով ստացվել և(կամ) փոխանցվել է գումարը: Եթե վճարահաշվարկային կազմակերպության կողմից արտասահմանյան փոխանցում կատարելու համար չի շահագործվում որևէ արագ փոխանցումների համակարգ, այդ փոխանցումները իրականացվում են վերջինիս օտարերկրյա բանկային հաշիվներով և(կամ) ՀՀ ռեզիդենտ բանկերում ունեցած բանկային հաշիվներով, օգտագործելով որևէ տեխնիկածրագրային միջոց, ապա այդ փոխանցումները դասակարգվում և նշվում են որպես «Փոխանցումներ այլ միջոցներով՝ կազմակերպության օտարերկրյա բանկային հաշիվներով» կամ «Փոխանցումներ այլ միջոցներով՝ կազմակերպության ՀՀ ռեզիդենտ բանկում ունեցած բանկային հաշիվներով»: Այն պարագայում, երբ հաշվետու կազմակերպությունն ունի արտասահմանում գործող մասնաճյուղ(եր) և դրանց միջոցով իրականացնում է դեպի Հայաստան և Արցախ դրամական միջոցների փոխանցումներ, ապա ընտրվում է «Փոխանցումներ այլ միջոցներով՝ կազմակերպության արտասահմանյան մասնաճյուղերով» տարբերակը:

5) «Տեխնիկածրագրային միջավայր» սյունակում լրացվում է այն տեխնիկածրագրային միջավայրը, որը վճարահաշվարկային կազմակերպության կողմից օգտագործվում է «Փոխանցման միջոց/համակարգ» սյունակում նշված արագ փոխանցումների համակարգերով, ինչպես նաև «Փոխանցումներ այլ միջոցներով՝ կազմակերպության բանկային հաշիվներով» համապատասխան տողում նշված փոխանցումների/ստացումների իրականացման համար: Ընդ որում, կարող է նշվել «Ֆաքս», «Ինտերնետ միջավայր» կամ «Առանձնացված կապուղի, «Տելեքս» տարբերակներից որևէ մեկը:

6) «Ստացման/փոխանցման մարզ կամ տարածաշրջան» սյունակում, կախված գործարքի կատարման վայրից, համապատասխանաբար ընտրվում է գործարքի կատարման տարածաշրջանը:

7) «Փոխանցման (ստացման) երկրի կոդ» սյունակում լրացվում է Հայաստանի Հանրապետությունից և Արցախից բացի այն երկրի կոդը (ըստ ISO 3166-1 alpha-3 միջազգային ստանդարտի), որտեղից կատարվել է դեպի Հայաստանի Հանրապետություն և(կամ) Արցախ փոխանցումը(ստացումը) կամ այն երկրի կոդը, որտեղ պետք է կատարվի դեպի արտերկիր փոխանցված գումարի վճարումը:

8) «Փոխանցման նպատակ» սյունակում լրացվում է «առևտրային», «ոչ առևտրային», ընդ որում՝ սույն հաշվետվության իմաստով՝ ֆիզիկական անձանց համար ոչ առևտրային նպատակով իրականացվող փոխանցումներ են համարվում.

ա. հաճախորդի անունով արտերկրից ստացված (արտերկիր փոխանցված) անհատույց ֆինանսական միջոցները, որոնց նպատակը ընթացիկ կարիքների բավարարումն է, մասնավորապես՝ ընթացիկ ֆինանսական օգնությունը և նվիրատվությունները (բացառությամբ՝ անշարժ գույքի ձեռքբերման, անշարժ գույքի վաճառքից ստացված միջոցների, ներդրումների և շինարարական աշխատանքների իրականացման համար ստացված/փոխանցված ֆինանսական օգնությունը), նպաստները, թոշակները և այլ նմանատիպ միջոցները,

բ. աշխատանքի դիմաց ստացված (վճարված) աշխատավարձը, երբ շահառուն աշխատել է արտերկրում տեղակայված կազմակերպությունում և աշխատավարձը ստանում է՝ գտնվելով արդեն իր երկրում,

գ. երբ շահառուն աշխատում է Հայաստանի Հանրապետությունում և(կամ) Արցախում տեղակայված այնպիսի կազմակերպությունում, որտեղ աշխատավարձը ստանում է արտերկրից աշխատավարձի ուղղակի փոխանցման միջոցով:

Անշարժ գույքի ձեռքբերման, անշարժ գույքի վաճառքից ստացված միջոցների, շինարարական աշխատանքների իրականացման համար կատարվող փոխանցումները, այդ թվում՝ նաև այդ նպատակներով տրամադրվող անհատույց ֆինանսական օգնությունը և նվիրատվությունները պետք է դիտել որպես առևտրային նպատակով իրականացվող փոխանցում:

Սույն հաշվետվության իմաստով՝ իրավաբանական անձանց համար ոչ առևտրային նպատակով իրականացվող փոխանցումներ են դրամաշնորհները, նվիրատվությունը և այլ անհատույց ստացված/փոխանցված միջոցները, որոնց մասին պետք է լինի հստակ նշում փոխանցման հանձնարարականում:

Եթե հաճախորդի կողմից փոխանցվող (ստացվող) գումարի նպատակը, ըստ նշված կանոնների չի դասակարգվում որպես «ոչ առևտրային», ապա այն նշվում է որպես «առևտրային» բնույթ ունեցող:

9) Սույն կետի 8-րդ ենթակետով սահմանվող «Փոխանցման նպատակ» դաշտի լրացման համար, եթե սպասարկված փոխանցումներում առկա են այնպիսի դեպքեր, որտեղ փոխանցման նպատակը հստակ նշված չէ և չկա համապատասխան տեղեկատվություն նշված փոխանցման նպատակը դասակարգելու համար, ապա վճարահաշվարկային կազմակերպությունը պետք է որպես կողմնորոշիչ ցուցանիշներ օգտագործի հետևյալը.

ա. Եթե ֆիզիկական անձը գումարը ստացել (փոխանցել) է իրավաբանական անձից (անձին), ապա նշված միջոցը պետք է դասակարգել որպես «առևտրային»,

բ. եթե ֆիզիկական անձը գումարը ստացել (փոխանցել) է արագ փոխանցման համակարգերով (անկախ գումարի չափից), ապա ստացումը (փոխանցումը) դասակարգվում է որպես ոչ առևտրային` եթե կազմակերպությունը չունի այլ տվյալներ, որը հանգեցնում է փոխանցման դասակարգման որպես «առևտրային»,

գ. եթե ֆիզիկական անձը գումարը ստացել (փոխանցել) է ֆիզիկական անձից (անձին) ոչ արագ փոխանցման համակարգերով, ապա այն պետք է դիտարկել որպես ոչ առևտրային նպատակով իրականացված ստացում և ընդգրկել «ոչ առևտրային» սյունակում միայն այն դեպքում, եթե փոխանցվող գումարի չափը չի գերազանցում 10 000 ԱՄՆ դոլարը կամ դրան համարժեք գումարը ներառյալ,

10) Եթե հաճախորդի կողմից փոխանցվող/ստացվող գումարի նպատակը, ըստ նշված կանոնների չի դասակարգվում որպես «ոչ առևտրային», ապա այն նշվում է որպես «առևտրային» բնույթ ունեցող:

11) «Գումարի մեծության դասակարգիչ (ԱՄՆ դոլարին համարժեք)» սյունակում լրացվում է յուրաքանչյուր փոխանցված/ստացված մեկ գումարի մեծությունից կախված միևնույն տողում խմբավորված գումարների դասակարգման բնութագրումը՝ ըստ «մինչև 100», «101-ից մինչև 250», «251-ից մինչև 500», «501-ից մինչև 1000», «1001-ից մինչև 2500», «2501-ից մինչև 5000», «5001-ից մինչև 10000», «10001-ից մինչև 25000», «25001-ից մինչև 50000», «50001-ից մինչև 100000», «100001-ից մինչև 250000», «250001-ից մինչև 500000», «500001-ից մինչև 1000000», «1000001-ից մինչև 2500000», «2500001-ից մինչև 5000000» և «5000001-ից ավել» տարբերակների:

12) «Փոխանցման/ստացման գումարը և արժույթի ISO կոդը» սյունակի համապատասխան ենթասյուներում լրացվում է փոխանցման կատարման կամ վճարման համար ստացված գումարը և վերջինիս ԻՍՕ (ISO) ստանդարտին համապատասխան արժույթի կոդը:

13) «Գումարն արտահայտված ԱՄՆ դոլարով» սյունակում լրացվում է փոխանցման կատարման և(կամ) վճարման համար ստացված գումարն արտահայտված ԱՄՆ դոլարով՝ հաշվարկված տվյալ օրվա դրությամբ՝ արժույթ/ԱՄՆ դոլար Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով, ընդ որում՝ տվյալները լրացնել ստորակետից հետո առնվազն երկու նիշի ճշտությամբ: Այն պարագայում, եթե գործարքի արժույթի փոխարժեքը չի հրապարակվում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, ապա պետք է այդ արժույթը արտահայտել նախ ԱՄՆ դոլարով (գործարքի կատարման օրվա դրությամբ այն փոխարժեքով, որը հրապարակել է արժույթը թողարկող Կենտրոնական/Ազգային բանկը), ապա ստացված արժեքը ՀՀ դրամով՝ ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով, ընդ որում՝ տվյալները լրացնել ստորակետից հետո առնվազն երկու նիշի ճշտությամբ:

14) «Գումարն արտահայտված ՀՀ դրամով» սյունակում լրացվում է փոխանցման կատարման կամ վճարման համար ստացված գումարը արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով, հաշվարկված գործարքի կատարման օրվա դրությամբ՝ արժույթ/ՀՀ դրամ Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով: Այն պարագայում, եթե գործարքի արժույթի փոխարժեքը չի հրապարակվում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, ապա պետք է այդ արժույթը արտահայտել նախ ԱՄՆ դոլարով (գործարքի կատարման օրվա դրությամբ այն փոխարժեքով, որը հրապարակել է արժույթը թողարկող Կենտրոնական/Ազգային բանկը), ապա ստացված արժեքը ՀՀ դրամով՝ ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

15) «Քանակ» սյունակում լրացվում է 1-11-րդ սյունակներում նշված նույն բնութագրիչներն ունեցող փոխանցումների/ստացումների քանակը:»:

3) Կանոնակարգը 26-րդ կետից հետո լրացնել 26.1-ից 26.4-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«26.1. Հաշվետվության երկրորդ էջում՝ «2. Դրամական (փողային) փոխանցում իրականացնող կազմակերպության միջոցով կատարված ներքին փոխանցումների վերաբերյալ», ներկայացվում է արագ փոխանցումների համակարգերով կատարված այն փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությունը, որոնց նախաձեռնող հաճախորդի սպասարկումը կատարել է հաշվետու կազմակերպությունը: Հաշվետվության մեջ ներկայացվող տեղեկատվությունը լրացվում է հետևյալ կերպ.

1) «Փոխանցողի դասակարգում» սյունակում ներկայացվում է ներքին փոխանցում նախաձեռնած կողմը, որը լրացվում է ըստ նշված դասակարգման՝

ա. «ֆիզիկական անձ», երբ ներքին փոխանցումը նախաձեռնել է ֆիզիկական անձը,

բ. «անհատ ձեռնարկատեր», երբ ներքին փոխանցումը նախաձեռնել է անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձը,

2) «Ստացողի դասակարգում» սյունակում ներկայացվում է ներքին փոխանցման ստացող կողմը, որը լրացվում է ըստ նշված դասակարգման՝

ա. «ֆիզիկական անձ», երբ ներքին փոխանցման շահառուն ֆիզիկական անձ է,

բ. «անհատ ձեռնարկատեր», երբ ներքին փոխանցման շահառուն անհատ ձեռնարկատեր է,

3) «Փոխանցվել է անկանխիկ կամ կանխիկ միջոցներով» սյունակում լրացվում է «հաշվառման հաշվով» կամ «կանխիկ միջոցներով» արտահայտությունը՝ որտեղ ընտրվում է.

ա. «հաշվառման հաշվով», եթե հաշվետու կազմակերպության կողմից սպասարկված հաճախորդի կողմից արագ փոխանցման համակարգով միջոցների փոխանցումն անմիջապես նախաձեռնվել է հաճախորդի՝ հաշվետու կազմակերպության կողմից թողարկված էլեկտրոնային փողի հաշվառման հաշվից: Այն պարագայում, երբ հաշվետու կազմակերպությունը չի հանդիսանում էլեկտրոնային փողի թողարկող, ապա այս դաշտի տվյալները նրա կողմից լրացման ենթակա չեն:

բ. «կանխիկ միջոցներով», եթե հաշվետու կազմակերպության կողմից սպասարկված հաճախորդի կողմից արագ փոխանցման համակարգով փոխանցումը նախաձեռնվել է կանխիկ միջոցներով:

4) «Փոխանցման միջոց/համակարգ» սյունակում լրացվում է այն արագ փոխանցումների համակարգի անվանումը, որի միջոցով իրականացվել է փոխանցումը:

5) «Տեխնիկածրագրային միջավայր» սյունակում լրացվում է այն տեխնիկածրագրային միջավայրը, որը հաշվետու կազմակերպության կողմից օգտագործվում է «Փոխանցման միջոց/համակարգ» սյունակում նշված տարբերակով, փոխանցումների կատարման համար՝ համապատասխանաբար ընտրելով «Ֆաքս», «Ինտերնետ միջավայր», «Առանձնացված կապուղի» կամ «Տելեքս» տարբերակներից որևէ մեկը:

6) «Փոխանցման վայր» սյունակում, կախված փոխանցման նախաձեռնման վայրից, ընտրվում է համապատասխան մարզը (տարածաշրջանը): Եթե փոխանցումը իրականացվել է անկանխիկ միջոցներով, ապա նշվում է հաշվետու կազմակերպության գլխամասի գտնվելու մարզը (տարածաշրջանը):

7) «Ստացման վայր» սյունակում, կախված դրամական փոխանցման ստացման վայրից, ընտրվում է համապատասխան մարզը (տարածաշրջանը): Եթե վճարողի կողմից չի հստակեցվել ներքին փոխանցման ստացման վայրը և դրամական փոխանցումը փոխանցողի նախաձեռնությամբ ստացողին չի տրամադրվելու անկանխիկ միջոցներով, ապա ընտրվում է «անհասցե փոխանցում» տարբերակը: Եթե դրամական փոխանցումը փոխանցողի նախաձեռնությամբ ստացողին է տրամադրվել անկանխիկ միջոցներով, ապա նշվում է փոխանցման ստացողին սպասարկող ֆինանսական կազմակերպության գլխամասի գտնվելու մարզը (տարածաշրջանը):

8) «Փոխանցման նպատակ» սյունակում լրացվում է «առևտրային» կամ «ոչ առևտրային» տարբերակներից որևէ մեկը:

Սույն հաշվետվության իմաստով՝ ֆիզիկական անձանց համար ոչ առևտրային նպատակով իրականացվող փոխանցումներ են համարվում հաճախորդի անունով ստացված անհատույց ֆինանսական միջոցները, որոնց նպատակը ընթացիկ կարիքների բավարարումն է, մասնավորապես՝ ընթացիկ ֆինանսական օգնությունը և նվիրատվությունները (բացառությամբ՝ անշարժ գույքի ձեռքբերման, անշարժ գույքի վաճառքից ստացված միջոցների, ներդրումների և շինարարական աշխատանքների իրականացման համար ստացված/փոխանցված ֆինանսական օգնությունը), նպաստները, թոշակները և այլ նմանատիպ միջոցները:

Անշարժ գույքի ձեռքբերման, անշարժ գույքի վաճառքից ստացված միջոցների, շինարարական աշխատանքների իրականացման համար կատարվող փոխանցումները, այդ թվում՝ նաև այդ նպատակներով տրամադրվող անհատույց ֆինանսական օգնությունը և նվիրատվությունները չպետք է դիտել որպես ոչ առևտրային նպատակով իրականացվող փոխանցում՝ դիտարկելով որպես «առևտրային»:

Եթե կազմակերպությունը չունի այլ տվյալներ, որը հանգեցնում է փոխանցման դասակարգման որպես «առևտրային» կամ փոխանցվող գումարի չափը գերազանցում է 10 000 ԱՄՆ դոլարը կամ դրան համարժեք գումարը ներառյալ, ապա փոխանցումը պետք է դասակարգել, որպես «ոչ առևտրային»:

9) Սույն հաշվետվության իմաստով՝ իրավաբանական անձանց համար ոչ առևտրային նպատակով իրականացվող փոխանցումներ են դրամաշնորհները, նվիրատվությունը և այլ անհատույց փոխանցված միջոցները: Եթե հաճախորդի կողմից փոխանցվող գումարի նպատակը, ըստ նշված կանոնների չի դասակարգվում որպես «ոչ առևտրային», ապա այն նշվում է որպես «առևտրային» բնույթ ունեցող:

10) «Գումարի մեծության դասակարգիչ (ԱՄՆ դոլարին համարժեք)» սյունակում լրացվում է յուրաքանչյուր փոխանցված մեկ գումարի մեծությունից կախված միևնույն տողում խմբավորված գումարների դասակարգման բնութագրումը՝ ըստ «մինչև 100», «101-ից մինչև 250», «251-ից մինչև 500», «501-ից մինչև 1000», «1001-ից մինչև 2500», «2501-ից մինչև 5000», «5001-ից մինչև 10000», «10001-ից մինչև 25000», «25001-ից մինչև 50000» «50001-ից մինչև 100000», «100001-ից մինչև 250000», «250001-ից մինչև 500000», «500001-ից մինչև 1000000», «1000001-ից մինչև 2500000», «2500001-ից մինչև 5000000» և «5000001-ից ավել» տարբերակների:

11) «Փոխանցման գումար և արժույթի կոդ» սյունակի համապատասխան ենթասյուներում լրացվում է փոխանցման համար ստացված գումարը և վերջինիս ԻՍՕ (ISO) 4217 ստանդարտի համապատասխան արժույթի կոդը:

12) «Գումարն արտահայտված ԱՄՆ դոլարով» սյունակում լրացվում է փոխանցման գումարն արտահայտված ԱՄՆ դոլարով, հաշվարկված տվյալ օրվա դրությամբ՝ արժույթ/ԱՄՆ դոլար Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով, ընդ որում՝ տվյալները պետք է լրացնել ստորակետից հետո առնվազն երկու նիշի ճշտությամբ: Այն պարագայում, եթե գործարքի արժույթի փոխարժեքը չի հրապարակվում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, ապա պետք է այդ արժույթը արտահայտել նախ ԱՄՆ դոլարով (գործարքի կատարման օրվա դրությամբ այն փոխարժեքով, որը հրապարակել է արժույթը թողարկող Կենտրոնական/Ազգային բանկը), ապա ստացված արժեքը ՀՀ դրամով՝ ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

13) «Գումարն արտահայտված ՀՀ դրամով» սյունակում լրացվում է փոխանցման գումարն արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով, հաշվարկված գործարքի կատարման օրվա դրությամբ՝ արժույթ/ՀՀ դրամ Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով: Այն պարագայում, եթե գործարքի արժույթի փոխարժեքը չի հրապարակվում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, ապա պետք է այդ արժույթը արտահայտել նախ ԱՄՆ դոլարով (գործարքի կատարման օրվա դրությամբ այն փոխարժեքով, որը հրապարակել է արժույթը թողարկող Կենտրոնական/Ազգային բանկը), ապա ստացված արժեքը ՀՀ դրամով՝ ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար Կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

14) «Քանակ» սյունակում լրացվում է 1-11 սյունակներում նշված նույն բնութագրիչներն ունեցող փոխանցված դրամական միջոցների քանակը:

26.2. Թիվ 16 «Ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ» հաշվետվությունը ցույց է տալիս հաշվետու ամսվա ընթացքում, ըստ յուրաքանչյուր օրացուցային օրվա, վճարահաշվարկային կազմակերպության` Կանոնակարգ 17/02-ով սահմանված ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Թիվ 16 հաշվետվությունը լրացվում է համաձայն սույն կարգի Հավելված 11-ի, հետևյալ կերպ.

1) «Ամսաթվի օրեր» դաշտում, ըստ տողերի, լրացվում են հաշվետու ամսվա բոլոր օրացուցային օրերը.

2) «ընդամենը ֆինանսական պարտավորություններ»՝ լրացվում է տվյալ օրվա դրությամբ վճարահաշվարկային կազմակերպության կողմից հաճախորդներից ներգրավված, սակայն շահառուներին կամ վճարման շղթայում ներգրավված այլ մասնագիտացված միջնորդներին (բանկ կամ վճարահաշվարկային կազմակերպություն) դեռևս չվճարված դրամական միջոցները, ինչպես նաև թողարկված էլեկտրոնային փողի դիմաց ներգրավված դրամական միջոցները.

3) «վճարային հաշվի մնացորդ»՝ լրացվում է դրամական միջոցների արժեքը, որը պահվում է վճարահաշվարկային կազմակերպության՝ Կանոնակարգ 17/02-ով սահմանված հատուկ բանկային հաշվին՝ ֆինանսական պարտավորությունների ստացման օրվան հաջորդող աշխատանքային օրվանից հետո.

4) «ֆինանսական պարտավորություններ, որոնց համար առկա է ապահովագրություն»՝ ցույց է տալիս հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրվան նախորդող օրվա դրությամբ ձևավորված ֆինանսական պարտավորությունների և տվյալ օրվա դրությամբ վճարային հաշվի փաստացի մնացորդի տարբերության չափով ապահովագրված գումարի վերաբերյալ տեղեկատվությունը հետևյալ կերպ.

ա. «ապահովագրական գումար»՝ նախորդող օրվա դրությամբ ձևավորված ֆինանսական պարտավորությունների և վճարային հաշվի փաստացի մնացորդի տարբերության չափով ապահովագրված գումարի չափն է,

բ. «ապահովագրական ընկերության անվանում»՝ նշվում է ապահովագրություն իրականացրած ընկերության անվանումը: Այն պարագայում, երբ ֆինանսական պարտավորությունների և վճարային հաշվի փաստացի մնացորդի տարբերության չափով գումարն ապահովագրված է մեկից ավելի ապահովագրական ընկերություն միջոցով, ապա «Ապահովագրական գումար» դաշտում լրացում է բոլոր ապահովագրական ընկերություններով ապահովագրված գումարների հանրագումարը, իսկ «Ապահովագրական ընկերության անվանում» դաշտում այդ ընկերությունների անվանումները՝ տրոհված ստորակետով,

գ. «ընկերության վարկանիշը»՝ եթե ապահովագրությունը ոչ ռեզիդենտ ապահովագրական ընկերության միջոցով է իրականացվել, ապա լրացվում է միջազգային վարկանշող կազմակերպություններից առնվազն մեկի կողմից վերջինիս տրված վարկանիշը: Մեկից ավելի ոչ ռեզիդենտ ապահովագրական ընկերությունների առկայության պարագայում՝ լրացվում է համապատասխանաբար դրանց վարկանիշները՝ տրոհված ստորակետով․

5) «ֆինանսական պարտավորություններ, որոնց համար առկա է երաշխավորություն»՝ ցույց է տալիս հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրվան նախորդող օրվա դրությամբ ձևավորված ֆինանսական պարտավորությունների և տվյալ օրվա դրությամբ վճարային հաշվի փաստացի մնացորդի տարբերության չափով երաշխավորված գումարի վերաբերյալ տեղեկատվությունը հետևյալ կերպ.

ա. «երաշխավորված գումար»՝ նախորդող օրվա դրությամբ ձևավորված ֆինանսական պարտավորությունների և վճարային հաշվի փաստացի մնացորդի տարբերության չափով երաշխավորված գումարի չափն է,

բ. «երաշխավոր կազմակերպության անվանում»՝ նշվում է երաշխիք տված բանկի կամ վարկային կազմակերպության անվանումը: Այն պարագայում, երբ ֆինանսական պարտավորությունների և վճարային հաշվի փաստացի մնացորդի տարբերության չափով գումարը երաշխավորված է մեկից ավելի կազմակերպության միջոցով, ապա «երաշխավորված գումար» դաշտում լրացում է բոլոր երաշխավոր կազմակերպությունների միջոցով երաշխավորված գումարների հանրագումարը, իսկ «երաշխավոր կազմակերպության անվանում» դաշտում այդ կազմակերպությունների անվանումները՝ տրոհված ստորակետով․

գ. «ընկերության վարկանիշը»՝ եթե երաշխավորությունը ոչ ռեզիդենտ բանկի կամ վարկային կազմակերպության միջոցով է իրականացվել, ապա լրացվում է միջազգային վարկանշող կազմակերպություններից առնվազն մեկի կողմից վերջինիս տրված վարկանիշը: Մեկից ավելի ոչ ռեզիդենտ բանկի կամ վարկային կազմակերպության առկայության պարագայում՝ լրացվում են համապատասխանաբար դրանց վարկանիշները՝ տրոհված ստորակետով:

26.3 «Նախորդ ամսվա վերջին օրացույցային օրվա դրությամբ ֆինանսական պարտավորության չափը»՝ համապատասխանաբար լրացվում է հաշվետու ամսվան նախորդող ամսվա վերջին օրացույցային օրվա դրությամբ ներգրավված ֆինանսական պարտավորությունների չափը:

26.4. Ոչ աշխատանքային օրերին և գործառնական օրվա ավարտից հետո ներգրավված ֆինանսական պարտավորությունների դիմաց հաշվետու կազմակերպությունը պետք է վճարային հաշվի մնացորդի հաշվարկ իրականացնի և համապատասխան դրամական միջոցները կամ նախապես մուտքագրի վճարային հաշվին, կամ ավելացնի ապահովագրական/երաշխավորված գումարի չափը:»։

4) Կանոնակարգի Հավելված 9-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի (կցվում է)։

5) Կանոնակարգը լրացնել նոր Հավելված 11-ով՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2021 թ. օգոստոսի 20

 Երևան

 

Հավելված 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2021 թվականի օգոստոսի 17-ի

թիվ 119-Ն որոշմամբ

 

«Հավելված 9

«Վճարահաշվարկային կազմակերպությունների

ֆինանսական և այլ հաշվետվությունները,

դրանց ներկայացումը և հրապարակումը»

Կանոնակարգ 17/03-ի հավելվածի» 

 

Հաշվետվություն դրամական միջոցների փոխանցումների վերաբերյալ

 

Հաշվետվություն թիվ 13(ամսական)

 

1. Դրամական (փողային) փոխանցում իրականացնող կազմակերպության միջոցով արտերկրից ստացված և դեպի արտերկիր փոխանցված գումարների վերաբերյալ

 

 

Կազմակերպության անվանումը _______________________

 

Ամսաթիվը _________ թ.

 

Փոխան-ցողի/

ստացողի դասա-կար-գումը

ՀՀ ուղարկ-ված/ ստաց-ված

ՀՀ-ում ուղակվել/

ստացվել է անկան-խիկ կամ կանխիկ միջոցնե-րով

Փո-խանց-ման միջոց/ համակ-արգ

Տեխնի-կածրագ-րային միջա-վայր

Ստաց-ման/ փոխանց-ման մարզ կամ տարա-ծաշրջան

Փո-խանց-ման/

ստաց-ման երկրի կոդ

Փոխանց-ման նպատակ

Գումարի մեծության դասակար-գիչ (ԱՄՆ դոլարին համարժեք)

Փոխանցման/

ստացման գումար և արժույթի կոդ

Գումարն արտա-հայտ-ված ԱՄՆ դոլարով (հազ. դոլար)

Գումարն արտա-հայտ-ված ՀՀ դրամով (հազ. դրամ)

Քանակ

Գումարը (հազ. միավոր)

Արժույթի կոդ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           

Կազմակերպության նախագահ`

_______________

Կ.Տ. (գործադիր տնօրեն)

 

 

Գլխավոր հաշվապահ`

_______________

 

2. Դրամական (փողային) փոխանցում իրականացնող կազմակերպության միջոցով կատարված ներքին փոխանցումների վերաբերյալ

 

Հաշվետվություն թիվ 13

ամսական

 

Կազմակերպության անվանումը ______________

 

Ամսաթիվը _________ թ.

 

Փոխան-ցողի դասա-կար-գում

Ստա-ցողի դասա-կար-գում

Փոխանց-վել է անկան-խիկ կամ կանխիկ միջոց-ներով

Փո-խանց-ման միջոց/ համա-կարգ

Տեխնի-կածրագ-րային միջա-վայր

Փոխանց-ման վայր

Ստաց-ման վայր

Փո-խանց-ման նպա-տակ

Գումարի մեծու-թյան դասակար-գիչ (ԱՄՆ դոլարին համար-ժեք)

Փոխանցման գումար և արժույթի կոդ

Գումարն արտա-հայտ-ված ԱՄՆ դոլարով (հազ. դոլար)

Գումարն արտա-հայտ-ված ՀՀ դրամով (հազ. դրամ)

Քանակ

Գումարը (հազ. միավոր)

Արժույթի կոդ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           

Կազմակերպության նախագահ`

_______________

Կ.Տ. (գործադիր տնօրեն)

 

 

Գլխավոր հաշվապահ`

_______________

Հավելված 2

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2021 թվականի օգոստոսի 17-ի

թիվ 119-Ն որոշմամբ

«Հավելված 11

«Վճարահաշվարկային կազմակերպությունների

ֆինանսական և այլ հաշվետվությունները,

դրանց ներկայացումը և հրապարակումը»

Կանոնակարգ 17/03-ի հավելվածի» 

 

 

Հաշվետվություն

Ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ

Հաշվետվություն թիվ 16

(ամսական)

Կազմակերպության անվանումը _________________ 

Ամսաթիվը _________ թ.-ից մինչև __________թ.

 

Ամսաթվի օրեր

Ընդամենը ֆինանսական պարտավորու-թյուններ

Վճարային հաշվի մնացորդ

Ֆինանսական պարտավորություններ, որոնց համար առկա է ապահովագրություն

Ֆինանսական պարտավորություններ, որոնց համար առկա է երաշխավորություն

Խախտում

ապահո-վագրական գումար

ապահո-վագրական ընկերու-թյան անվանում

ընկերու-թյան վարկա-նիշը

երաշխա-վորված գումար

երաշխա-վոր կազմա-կերպու-թյան անվանում

կազմա-կերպու-թյան վարկա-նիշը

1

               

Խախտում առկա չէ

2

               

Խախտում առկա չէ

3

               

Խախտում առկա չէ

...

               

Խախտում առկա չէ

31

               

Խախտում առկա չէ

Նախորդ ամսվա վերջին օրացույ-ցային օրվա դրությամբ ֆինանսա-կան պարտա-վորության չափը

 

 

 

Կազմակերպության նախագահ`

 
Կ.Տ.

(գործադիր տնօրեն)

____________________

(անուն, ազգանուն)

 

Գլխավոր հաշվապահ`

___________________

(անուն, ազգանուն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 սեպտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան