ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի հոկտեմբերի 24-ին
«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2003 թվականի, ՀՕ-407) 9-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9) գործատուների կողմից վարձու աշխատողների ապահովագրական նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման ճշտության նկատմամբ հսկողությունը` օրենքով սահմանված դեպքերում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
|
Ռ. Քոչարյան |
|