Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-161-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (27.08.2005-01.07.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.17/52(424) Հոդ.992
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի հուլիսի 8-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (24 դեկտեմբերի 2004 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 21-րդ հոդվածում`

1) վերնագրի «հսկողությունը» բառը փոխարինել «վերահսկողությունը» բառով.

2) 1-ին մասի «հսկողությունն» բառը փոխարինել «վերահսկողությունն» բառով.

3) 3-րդ մասի «հսկողության» բառը փոխարինել «վերահսկողության» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 22. Մուտքն ու ելքը պատիժը կատարելու վայր

 

1. Պատիժը կատարող հիմնարկ մուտքի և ելքի կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը:

2. Առանց հատուկ թույլտվության պատիժը կատարելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն՝

1)  Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը կամ նրա համապատասխան տեղակալը.

2) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, ինչպես նաև այն դատախազները, ովքեր օրենքով սահմանված կարգով հսկողություն են իրականացնում պատիժներ և հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու նկատմամբ.

3) պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վերադաս մարմինների պաշտոնատար անձինք.

4) միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա.

5) մարդու իրավունքների պաշտպանը.

6) Հայաստանի Հանրապետության այն դատավորները, ովքեր օրենքով սահմանված կարգով քննում են պատիժը կատարելու հետ կապված հարցերը, դատապարտյալի իրավունքների և ազատությունների խախտման, ինչպես նաև պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմի գործողությունների դեմ ներկայացված բողոքները.

7) պատիժները կատարելու նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդները:

3. Պատիժը կատարող հիմնարկ մուտք և ելք գործող անձը, ինչպես նաև նրա իրերը պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի կողմից կարող են ենթարկվել զննության:»:

Հոդված 3. Օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասում «քրեակատարողական տեսչությունը (այսուհետ` քրեակատարողական տեսչություն)» բառերը փոխարինել «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը» բառերով:

Հոդված 4.  Օրենսգրքի 26-րդ հոդվածի 4-րդ մասում, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերում, 32-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում, 33-րդ հոդվածի 3-րդ մասում, 34-րդ հոդվածի 1-ին մասում, 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում, 41-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում, 43-րդ հոդվածի 4-րդ մասում,
46-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերում, 117-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերում, 118-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում, 120-րդ և 129-րդ հոդվածներում, 130-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերում և 132-րդ հոդվածի 1-ին մասում  քրեակատարողական տեսչությունը» բառերը փոխարինել «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասում, 28-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում, 29-րդ հոդվածի 2-րդ մասում, 31-րդ հոդվածի 2-րդ կետում,  41-րդ հոդվածի  2-րդ մասում, 42-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում և 131-րդ հոդվածի 2-րդ մասում «քրեակատարողական տեսչության» բառերը փոխարինել «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանման» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 29-րդ հոդվածի 2-րդ մասում, 31-րդ հոդվածի 3-րդ կետում, 33-րդ հոդվածի 1-ին մասում, 34-րդ հոդվածի 2-րդ մասում, 42-րդ հոդվածի 4-րդ մասում, 44-րդ հոդվածի 1-ին մասում և 130-րդ հոդվածի 3-րդ մասում «քրեակատարողական տեսչությանը» բառերը փոխարինել «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանմանը» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում, 42-րդ հոդվածի 1-ին մասում, 46-րդ հոդվածի
1-ին մասի 2-րդ կետում և 117-րդ հոդվածի 2-րդ մասում «քրեակատարողական տեսչություն» բառերը փոխարնել «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանում» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հանրային աշխատաժամերի հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 9. Օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում «քրեակատարողական տեսչությունից» բառերը փոխարինել «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումից» բառերով:

Հոդված 10. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 117-րդ հոդվածի 2-րդ մասում և 131-րդ հոդվածի 1-ին մասում «քրեակատարողական տեսչությունում» բառերը փոխարինել «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումում» բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի 71-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 71. Կանոնակարգն ուղղիչ հիմնարկում արտակարգ իրավիճակի դեպքում

 

1. Տարերային աղետների, ուղղիչ հիմնարկի տեղակայման շրջանում արտակարգ իրավիճակի, ռազմական դրության, զանգվածային անկարգության, ինչպես նաև դատապարտյալների զանգվածային անհնազանդության, ուղղիչ հիմնարկի վրա հարձակման իրական վտանգի դեպքերում ուղղիչ հիմնարկում կարող է հայտարարվել արտակարգ իրավիճակ։

2. Արտակարգ իրավիճակ հայտարարում և դադարեցնում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը՝ մինչև երեսուն օր ժամկետով: Բացառիկ դեպքերում ժամկետը կարող է երկարաձգվել ևս մինչև երեսուն օրով, իսկ հակահամաճարակային նպատակներով՝ մինչև դրա անհրաժեշտությունը վերանալը։

3. Արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում կարող է կասեցվել դատապարտյալի՝ սույն օրենսգրքով սահմանված մի շարք իրավունքների իրականացումը` պահպանության և հսկողության ուժեղացված միջոցառումների սահմանման, ծանրոցի և հանձնուքի, փաթեթի, դրամական փոխանցումների ընդունման, տեսակցությունների սահմանափակման, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումների ձեռնարկման ձևով: Ուղղիչ հիմնարկի ներքին կանոնակարգը արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Դատապարտյալի, ուղղիչ հիմնարկի վարչակազմի և այլ անձանց կյանքին ու առողջությանը սպառնացող անմիջական վտանգ ծագելու դեպքում ուղղիչ հիմնարկի պետը կարող է իրավիճակին համապատասխան միջոցներ կիրառել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջոցառումների սահմաններում՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարին և պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարին:

5. Արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում ուղղիչ հիմնարկի վարչակազմն այդ մասին անհապաղ տեղեկացնում է դատապարտյալներին:»:

Հոդված 12. Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դատապարտյալի բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխան։ Դատապարտյալի բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 13. Օրենսգրքի 100-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «այդ նպատակով ստեղծված» բառերը փոխարինել «գործող տեղաբաշխման» բառերով.

2)  ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Տեղաբաշխման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը»:

Հոդված 14. Օրենսգրքի 101-րդ հոդվածի «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում այդ նպատակով ստեղծված» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված տեղաբաշխման» բառերով:

Հոդված 15. Օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատում կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինում չի կիրառվում, երբ հանցագործության կատարմամբ մարդու առողջությանը պատճառվել է վնաս կամ առաջացրել է մարդու մահ, և դատապարտյալը ամբողջությամբ չի հարթել տուժողին պատճառված վնասը:»:

Հոդված 16. Օրենսգրքի 120-րդ հոդվածում «պետական կառավարման լիազորված մարմնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով:

Հոդված 17. Օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասում «քրեակատարողական տեսչության պետը» բառերը փոխարինել «ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանման ղեկավարը» բառերով:

Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. օգոստոսի 4
Երևան
ՀՕ-161-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան