ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 684-Ա
«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ COVID-19 ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 86,757,062 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանում COVID-19 համաճարակի հետևանքներին արձագանքում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված ավտոմեքենան (2020 թվականի արտադրության, Renault Duster մակնիշի, նույնականացման համարը` VF1HSRSC2LA539323, 12,350 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 970 ԱՄՆ-ի դոլար, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
3. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
08.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 684-Ա որոշման |
1. |
Ծրագրի նպատակը |
Ինչպես «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» միջազգային կազմակերպության, այնպես էլ Հայաստանյան «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի համար ռազմավարական է համավարակների և այլ աղետների պատճառով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին և երեխաներին մարդասիրական և հոգեբանասոցիալական անմիջական աջակցության ցուցաբերումը: Այս ուղղությամբ կազմակերպությունը ծրագիր է իրականացնում՝ ՀՀ Կոտայքի մարզի տարածքում COVID-19 համավարակի հետևանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանքիների և նրանց երեխաների ծանր սոցիալական և հոգեբանական վիճակը փոքր-ինչ մեղմելու նպատակով: Այս ծրագիրն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից: |
3. |
Բարեգործը և ֆինանսավորման աղբյուրը |
Ծրագրի ֆինանսական աղբյուր է հանդիսանում «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» միջազգային կազմակերպությունը (Հերման-Գմայների փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա) |
4. |
Ծրագրի կատարողը |
Ծրագիրն իրականացնում է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը (ՀՎՀՀ` 03517269, ՀՀ, ք. Երևան, Հր. Քոչարի 8 բն. 18-19 ): |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագիրն իրականացվում է Կոտայքի մարզում, բնագավառ՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է ՝ 86,757,062 ՀՀ դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
Ծրագրում ընդգրկված են Կոտայքի մարզի 100 ընտանիքներ և 200 երեխաներ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը իրականացվելու է 30.07.2021-15.03.2022 թ.թ. ժամանակաշրջանում։ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Ծրագրի շահառուներին նյութական, հոգեբանական և իրավաբանական աջակցության տրամադրում ընդհանուր 59,381,062 ՀՀ դրամ արժեքով, այդ թվում՝ 1.1 ծրագրի շահառուներին սննդի փաթեթի տրամադրում՝ 13,167,360 ՀՀ դրամ, 1.2 ծրագրի շահառու նորածիններին և երեխաներին հիգիենայի փաթեթների տրամադրում` 3,235,502 ՀՀ դրամ, 1.3 առաջնային առողջության պահպանման նպատակով COVID-19 վիրուսից պաշտպանական (դիմակներ, ձեռնոցներ), ախտահանիչ նյութեր (ալկոգել, անտիսեպտիկ նյութեր) և պարագաներ՝ 3,640,000 ՀՀ դրամ, 1.4 COVID-19-ի հետ կապված առողջության խնդիրների վերաբերյալ դասընթացներ և քննարկումներ` 400,000 ՀՀ դրամ, 1.5 հոգեբանական աջակցություն 40 մեծահասակների և 100 երեխաների համար` 1,800,000 ՀՀ դրամ 1.5 անհատական և խմբային հոգեբանական թերապիա` 1,200,000 ՀՀ դրամ, 1.6 նյութեր հոգեբանական-սոցիալական գործունեության համար (դիդակտիկ նյութեր, թուղթ, գրիչ և այլ անհրաժեշտ պարագաներ)` 600,000 ՀՀ դրամ, 1.7 կարճաժամկետ մասնագիտական դասընթացների գումար (շահառուների համար)` 1,820,000 ՀՀ դրամ, 1.8 ծրագրի շահառու դպրոցահասակ երեխաներին hեռավար ուսուցման համար անհրաժեշտ տեխնիկայի (նոթբուքեր և այլն) տրամադրում՝ 24,500,000 ՀՀ դրամ, 1.9 ծրագրի շահառուներին դպրոցական դասագրքերի վճարների տրամադրում՝ 661,000 ՀՀ դրամ, 1.10 առաջին անհրաժեշտության ապրանքներ սուր ճգնաժամի մեջ հայտնված նորածինների և երեխաների համար (քնելու, լողալու, զբոսնելու համար անհրաժեշտ պարագաներ և այլն)` 6,144,000 ՀՀ դրամ, 1.11 իրավաբանական աջակցություն ծրագրի շահառու ծնողներին և երեխաներին` 1,213,200 ՀՀ դրամ, 1.12 շահառու ընտանիքներին և նրանց համայնքի անդամներին COVID-19 ռիսկերի, ինքնապաշտպանության ձևերի այլ խնդիրների լուծման վերաբերյալ տեղեկատվական թերթիկների տպագրում և տրամադրում` 1,000,000 ՀՀ դրամ: 2. Ծրագրի մասնագիտական անձնակազմի (շահառուների հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի) աշխատավարձեր՝ կազմում է 14,400,000 ՀՀ դրամ (թվով 4 աշխատակից), (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում), (սոցիալական աշխատողներ, հոգեբաններ): Կազմակերպական ծախսերը` նշված ժամանակաշրջանի համար կազմում են 12,976,000 ՀՀ դրամ: 1. աշխատակազմի ծախսեր՝ 960,000 ՀՀ դրամ (որի համար հարկային արտոնություն չի պահանջվում), 2. համակարգիչների, տպիչների և համակարգչային այլ տեխնիկայի ձեռքբերում՝ 2,551,000 ՀՀ դրամ, 3. գրենական պիտույքներ, գրասենյակային պարագաներ՝ 360,000 ՀՀ դրամ (ծրագրային ծախսեր), 4. hեռահաղորդակցության ծախսեր` 480,000 ՀՀ դրամ, (ծրագրային ծախսեր) 5. ֆինանսական և բանկային վճարներ` 540,000 ՀՀ դրամ, 6. ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ ընթացիկ տրանսպորտային ծախսեր՝ 1,335,000 ՀՀ դրամ արժեքով, այդ թվում ● վառելանյութի ձեռքբերում՝ 975,000 ՀՀ դրամ, ● ապահովագրական ծախսեր՝ 60,000 ՀՀ դրամ, ● սպասարկման և վերանորոգման ծախսեր` 300,000 ՀՀ դրամ: 7. Ծրագրի իրականացման նպատակով մեքենայի ներմուծում` 6,750,000 ՀՀ դրամ։ Ծրագրի ավարտից հետո, ներմուծված ավտոմեքենան կրկին շահագործվելու է բացառապես ծրագրային նպատակներով՝ հիմնադրամի կողմից իրականացվող «Կոտայքի մարզի Կոտայք գյուղում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների երկարաժամկետ ընտանեկան տիպի խնամք և դաստիարակություն» և «Կոտայքի մարզում, Իջևան քաղաքում, Քանաքեռ-Զեյթուն ու Արաբկիր վարչական շրջաններում ընտանիքների ամրապնդման և մանկալքության կանխարգելման» ծրագրերում, որոնք ծառայելու են շահառուների առաջնային կարիքների բավարարմանը։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Ծրագրի շահառուներին նյութական, հոգեբանական և իրավաբանական աջակցություն տրամադրելու նպատակով ապրանքների և ծառայությունների ձեռքբերում` ընդհանուր 59,381,062 ՀՀ դրամ արժեքով, այդ թվում՝ 1.1 ծրագրի շահառուներին տրամադրելու նպատակով սննդի փաթեթի ձեռքբերում՝ 13,167,360 ՀՀ դրամ, 1.2 ծրագրի շահառու նորածիններին և երեխաներին տրամադրելու նպատակով հիգիենայի փաթեթների ձեռքբերում` 3,235,502 ՀՀ դրամ, 1.3 առաջնային առողջության պահպանման նպատակով COVID-19 վիրուսից պաշտպանական (դիմակներ, ձեռնոցներ), ախտահանիչ նյութերի (ալկոգել, անտիսեպտիկ նյութեր) և պարագաների ձեռքբերում ՝ 3,640, 000 ՀՀ դրամ, 1.4 COVID-19-ի հետ կապված առողջության խնդիրների վերաբերյալ դասընթացների և քննարկումների հետ կապված ծառայությունների ձեռքբերում` 400,000 ՀՀ դրամ, 1.5 40 մեծահասակների և 100 երեխաների համար հոգեբանական աջակցություն տրամադրելու հետ կապված ծառայությունների ձեռքբերում` 1,800,000 ՀՀ դրամ 1.5 անհատական և խմբային հոգեբանական թերապիայի ծառայության ձեռքբերում` 1,200,000 ՀՀ դրամ, 1.6 հոգեբանական-սոցիալական գործունեության համար նյութերի ձեռքբերում` 600,000 ՀՀ դրամ, 1.7 կարճաժամկետ մասնագիտական դասընթացների (շահառուների համար) կազմակերպման նպատակով ծառայությունների ձեռքբերում` 1,820,000 ՀՀ դրամ, 1.8 ծրագրի շահառու դպրոցահասակ երեխաներին hեռավար ուսուցման համար անհրաժեշտ տեխնիկայի (նոթբուքեր և այլն) ձեռքբերում՝ 24,500,000 ՀՀ դրամ, 1.9 ծրագրի շահառուներին դպրոցական դասագրքերի ձեռքբերման վճարներ՝ 661,000 ՀՀ դրամ, 1.10 առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերում սուր ճգնաժամի մեջ հայտնված նորածինների և երեխաների համար` 6,144,000 ՀՀ դրամ, 1.11 ծնողներին և երեխաներին իրավաբանական աջակցություն ցուցաբերելու հետ կապված ծառայությունների ձեռքբերում` 1,213,200 ՀՀ դրամ, 1.12 շահառու ընտանիքներին և նրանց համայնքի անդամներին COVID-19 ռիսկերի, ինքնապաշտպանության ձևերի և այլ խնդիրների լուծման վերաբերյալ տեղեկատվական թերթիկների տպագրման ծառայությունների ձեռքբերում` 1,000,000 ՀՀ դրամ: Կազմակերպական ծախսեր. (ԱԱՀ-ից ազատման ենթակա կազմակերպական ծախսեր) 1. համակարգիչների, տպիչների և համակարգչային այլ տեխնիկայի ձեռք բերում՝ 2,551,000 ՀՀ դրամ, 2. գրենական պիտույքների, գրասենյակային պարագաների ձեռք բերում՝ 360,000 ՀՀ դրամ, 3. հեռահաղորդակցության ծառայությունների ձեռքբերման ծախսեր` 480,000 ՀՀ դրամ, 4. ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ ընթացիկ տրանսպորտային ծառայությունների ձեռքբերման ծախսեր՝ 1,275,000 ՀՀ դրամ արժեքով, այդ թվում ● վառելանյութի ձեռքբերում՝ 975,000 ՀՀ դրամ, ● սպասարկման և վերանորոգման ծառայությունների ձեռքբերման ծախսեր` 300,000 ՀՀ դրամ: 5. Ծրագրի իրականացման նպատակով մեքենայի ներմուծում` 6,750,000 ՀՀ դրամ։ Ծրագրի ավարտից հետո, ներմուծված ավտոմեքենան կրկին շահագործվելու է բացառապես ծրագրային նպատակներով՝ հիմնադրամի կողմից իրականացվող «Կոտայքի մարզի Կոտայք գյուղում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների երկարաժամկետ ընտանեկան տիպի խնամք և դաստիարակություն» և «Կոտայքի մարզում, Իջևան քաղաքում, Քանաքեռ-Զեյթուն ու Արաբկիր վարչական շրջաններում ընտանիքների ամրապնդման և մանկալքության կանխարգելման» ծրագրերում, որոնք ծառայելու են շահառուների առաջնային կարիքների բավարարմանը։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսերը 30.07.2021–15.03.2022 թ. ժամանակաշրջանի համար կազմում են 12,976,000 ՀՀ դրամ, որը համապատասխանաբար կազմում է բյուջեի 14.96 տոկոսը: Այդ թվում` 1) աշխատակազմի ծախսեր՝ 960,000 ՀՀ դրամ (որի համար հարկային արտոնություն չի պահանջվում), 2) համակարգիչների, տպիչների և համակարգչային այլ տեխնիկայի ձեռք բերում՝ 2,551,000 ՀՀ դրամ 3) գրենական պիտույքներ, գրասենյակային պարագաներ՝ 360,000 ՀՀ դրամ 4) հեռահաղորդակցության ծախսեր` 480,000 ՀՀ դրամ, 5) ֆինանսական և բանկային վճարներ` 540,000 ՀՀ դրամ, 6) ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ ընթացիկ տրանսպորտային ծախսեր՝ 1,335,000 ՀՀ դրամ արժեքով, այդ թվում ● վառելանյութի ձեռքբերում՝ 975,000 ՀՀ դրամ, ● ապահովագրական ծախսեր՝ 60,000 ՀՀ դրամ, ● սպասարկման և վերանորոգման ծախսեր` 300,000 ՀՀ դրամ: 7) Ծրագրի իրականացման նպատակով մեքենայի ներմուծում` 6,750,000 ՀՀ դրամ։ Ծրագրի ավարտից հետո, ներմուծված ավտոմեքենան կրկին շահագործվելու է բացառապես ծրագրային նպատակներով՝ հիմնադրամի կողմից իրականացվող «Կոտայքի մարզի Կոտայք գյուղում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների երկարաժամկետ ընտանեկան տիպի խնամք և դաստիարակություն» և «Կոտայքի մարզում, Իջևան քաղաքում, Քանաքեռ-Զեյթուն ու Արաբկիր վարչական շրջաններում ընտանիքների ամրապնդման և մանկալքության կանխարգելման» ծրագրերում, որոնք ծառայելու են շահառուների առաջնային կարիքների բավարարմանը։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, առողջապահության նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ՀՀ Կոտայքի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
08.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|