Գլխավոր տեղեկություն
Համար
N 684-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.09.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 684-Ա

 

«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ COVID-19 ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 86,757,062 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանում COVID-19 համաճարակի հետևանքներին արձագանքում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված ավտոմեքենան (2020 թվականի արտադրության, Renault Duster մակնիշի, նույնականացման համարը` VF1HSRSC2LA539323, 12,350 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 970 ԱՄՆ-ի դոլար, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

3. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


08.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 684-Ա որոշման

 
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ COVID-19 ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ»
 
ԾՐԱԳԻՐ
 

1.

Ծրագրի նպատակը

Ինչպես «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» միջազգային կազմակերպության, այնպես էլ Հայաստանյան «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի համար ռազմավարական է համավարակների և այլ աղետների պատճառով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին և երեխաներին մարդասիրական և հոգեբանասոցիալական անմիջական աջակցության ցուցաբերումը:

Այս ուղղությամբ կազմակերպությունը ծրագիր է իրականացնում՝ ՀՀ Կոտայքի մարզի տարածքում COVID-19 համավարակի հետևանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանքիների և նրանց երեխաների ծանր սոցիալական և հոգեբանական վիճակը փոքր-ինչ մեղմելու նպատակով: Այս ծրագիրն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից:

3.

Բարեգործը և ֆինանսավորման աղբյուրը

Ծրագրի ֆինանսական աղբյուր է հանդիսանում «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» միջազգային կազմակերպությունը (Հերման-Գմայների փողոց 51 A-6020 Իննսբրուկ, Ավստրիա)

4.

Ծրագրի կատարողը

Ծրագիրն իրականացնում է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը (ՀՎՀՀ` 03517269, ՀՀ, ք. Երևան, Հր. Քոչարի 8 բն. 18-19 ):

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվում է Կոտայքի մարզում, բնագավառ՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է ՝ 86,757,062 ՀՀ դրամ:

7.

Բարեգործություն

ստացողը

Ծրագրում ընդգրկված են Կոտայքի մարզի 100 ընտանիքներ և 200 երեխաներ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը իրականացվելու է 30.07.2021-15.03.2022 թ.թ. ժամանակաշրջանում։

9.

Միջոցառումների

նկարագրությունը և

ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Ծրագրի շահառուներին նյութական, հոգեբանական և իրավաբանական աջակցության տրամադրում ընդհանուր 59,381,062 ՀՀ դրամ արժեքով, այդ թվում՝

1.1 ծրագրի շահառուներին սննդի փաթեթի տրամադրում՝ 13,167,360 ՀՀ դրամ,

1.2 ծրագրի շահառու նորածիններին և երեխաներին հիգիենայի փաթեթների տրամադրում` 3,235,502 ՀՀ դրամ,

1.3 առաջնային առողջության պահպանման նպատակով COVID-19 վիրուսից պաշտպանական (դիմակներ, ձեռնոցներ), ախտահանիչ նյութեր (ալկոգել, անտիսեպտիկ նյութեր) և պարագաներ՝ 3,640,000 ՀՀ դրամ,

1.4 COVID-19-ի հետ կապված առողջության խնդիրների վերաբերյալ դասընթացներ և քննարկումներ` 400,000 ՀՀ դրամ,

1.5 հոգեբանական աջակցություն 40 մեծահասակների և 100 երեխաների համար` 1,800,000 ՀՀ դրամ

1.5 անհատական և խմբային հոգեբանական թերապիա` 1,200,000 ՀՀ դրամ,

1.6 նյութեր հոգեբանական-սոցիալական գործունեության համար (դիդակտիկ նյութեր, թուղթ, գրիչ և այլ անհրաժեշտ պարագաներ)` 600,000 ՀՀ դրամ,

1.7 կարճաժամկետ մասնագիտական դասընթացների գումար (շահառուների համար)` 1,820,000 ՀՀ դրամ,

1.8 ծրագրի շահառու դպրոցահասակ երեխաներին hեռավար ուսուցման համար անհրաժեշտ տեխնիկայի (նոթբուքեր և այլն) տրամադրում՝ 24,500,000 ՀՀ դրամ,

1.9 ծրագրի շահառուներին դպրոցական դասագրքերի վճարների տրամադրում՝ 661,000 ՀՀ դրամ,

1.10 առաջին անհրաժեշտության ապրանքներ սուր ճգնաժամի մեջ հայտնված նորածինների և երեխաների համար (քնելու, լողալու, զբոսնելու համար անհրաժեշտ պարագաներ և այլն)`

6,144,000 ՀՀ դրամ,

1.11 իրավաբանական աջակցություն ծրագրի շահառու ծնողներին և երեխաներին` 1,213,200 ՀՀ դրամ,

1.12 շահառու ընտանիքներին և նրանց համայնքի անդամներին COVID-19 ռիսկերի, ինքնապաշտպանության ձևերի այլ խնդիրների լուծման վերաբերյալ տեղեկատվական թերթիկների տպագրում և տրամադրում` 1,000,000 ՀՀ դրամ:

2. Ծրագրի մասնագիտական անձնակազմի (շահառուների հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի) աշխատավարձեր՝ կազմում է 14,400,000 ՀՀ դրամ (թվով 4 աշխատակից), (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում), (սոցիալական աշխատողներ,

հոգեբաններ):

Կազմակերպական ծախսերը` նշված ժամանակաշրջանի համար կազմում են 12,976,000 ՀՀ դրամ:

1. աշխատակազմի ծախսեր՝ 960,000 ՀՀ դրամ (որի համար հարկային արտոնություն չի պահանջվում),

2. համակարգիչների, տպիչների և համակարգչային այլ տեխնիկայի ձեռքբերում՝ 2,551,000 ՀՀ դրամ,

3. գրենական պիտույքներ, գրասենյակային պարագաներ՝ 360,000 ՀՀ դրամ (ծրագրային ծախսեր),

4. hեռահաղորդակցության ծախսեր` 480,000 ՀՀ դրամ, (ծրագրային ծախսեր)

5. ֆինանսական և բանկային վճարներ` 540,000 ՀՀ դրամ,

6. ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ ընթացիկ տրանսպորտային ծախսեր՝ 1,335,000 ՀՀ դրամ արժեքով, այդ թվում

 վառելանյութի ձեռքբերում՝ 975,000 ՀՀ դրամ,

 ապահովագրական ծախսեր՝ 60,000 ՀՀ դրամ,

 սպասարկման և վերանորոգման ծախսեր` 300,000 ՀՀ դրամ:

7. Ծրագրի իրականացման նպատակով մեքենայի ներմուծում` 6,750,000 ՀՀ դրամ։ Ծրագրի ավարտից հետո, ներմուծված ավտոմեքենան կրկին շահագործվելու է բացառապես ծրագրային նպատակներով՝ հիմնադրամի կողմից իրականացվող «Կոտայքի մարզի Կոտայք գյուղում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների երկարաժամկետ ընտանեկան տիպի խնամք և դաստիարակություն» և «Կոտայքի մարզում, Իջևան քաղաքում, Քանաքեռ-Զեյթուն ու Արաբկիր վարչական շրջաններում ընտանիքների ամրապնդման և մանկալքության կանխարգելման»

ծրագրերում, որոնք ծառայելու են շահառուների առաջնային կարիքների բավարարմանը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Ծրագրի շահառուներին նյութական, հոգեբանական և իրավաբանական աջակցություն տրամադրելու նպատակով ապրանքների և ծառայությունների ձեռքբերում` ընդհանուր 59,381,062 ՀՀ դրամ արժեքով, այդ թվում՝

1.1 ծրագրի շահառուներին տրամադրելու նպատակով սննդի փաթեթի ձեռքբերում՝ 13,167,360 ՀՀ դրամ,

1.2 ծրագրի շահառու նորածիններին և երեխաներին տրամադրելու նպատակով հիգիենայի փաթեթների ձեռքբերում` 3,235,502 ՀՀ դրամ,

1.3 առաջնային առողջության պահպանման նպատակով COVID-19 վիրուսից պաշտպանական (դիմակներ, ձեռնոցներ), ախտահանիչ նյութերի (ալկոգել, անտիսեպտիկ նյութեր) և պարագաների

ձեռքբերում ՝ 3,640, 000 ՀՀ դրամ,

1.4 COVID-19-ի հետ կապված առողջության խնդիրների վերաբերյալ դասընթացների և քննարկումների հետ կապված ծառայությունների ձեռքբերում` 400,000 ՀՀ դրամ,

1.5 40 մեծահասակների և 100 երեխաների համար հոգեբանական աջակցություն տրամադրելու հետ կապված ծառայությունների ձեռքբերում` 1,800,000 ՀՀ դրամ

1.5 անհատական և խմբային հոգեբանական թերապիայի ծառայության ձեռքբերում` 1,200,000 ՀՀ դրամ,

1.6 հոգեբանական-սոցիալական գործունեության համար նյութերի ձեռքբերում` 600,000 ՀՀ դրամ,

1.7 կարճաժամկետ մասնագիտական դասընթացների (շահառուների համար) կազմակերպման նպատակով ծառայությունների ձեռքբերում` 1,820,000 ՀՀ դրամ,

1.8 ծրագրի շահառու դպրոցահասակ երեխաներին hեռավար ուսուցման համար անհրաժեշտ տեխնիկայի (նոթբուքեր և այլն) ձեռքբերում՝ 24,500,000 ՀՀ դրամ,

1.9 ծրագրի շահառուներին դպրոցական դասագրքերի ձեռքբերման վճարներ՝ 661,000 ՀՀ դրամ,

1.10 առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերում սուր ճգնաժամի մեջ հայտնված նորածինների և երեխաների համար` 6,144,000 ՀՀ դրամ,

1.11 ծնողներին և երեխաներին իրավաբանական աջակցություն ցուցաբերելու հետ կապված ծառայությունների ձեռքբերում` 1,213,200 ՀՀ դրամ,

1.12 շահառու ընտանիքներին և նրանց համայնքի անդամներին COVID-19 ռիսկերի, ինքնապաշտպանության ձևերի և այլ խնդիրների լուծման վերաբերյալ տեղեկատվական թերթիկների տպագրման ծառայությունների ձեռքբերում` 1,000,000 ՀՀ դրամ:

Կազմակերպական ծախսեր. (ԱԱՀ-ից ազատման ենթակա կազմակերպական ծախսեր)

1. համակարգիչների, տպիչների և համակարգչային այլ տեխնիկայի ձեռք բերում՝ 2,551,000 ՀՀ դրամ,

2. գրենական պիտույքների, գրասենյակային պարագաների ձեռք բերում՝ 360,000 ՀՀ դրամ,

3. հեռահաղորդակցության ծառայությունների ձեռքբերման ծախսեր` 480,000 ՀՀ դրամ,

4. ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ ընթացիկ տրանսպորտային ծառայությունների ձեռքբերման ծախսեր՝ 1,275,000 ՀՀ դրամ արժեքով, այդ թվում

 վառելանյութի ձեռքբերում՝ 975,000 ՀՀ դրամ,

 սպասարկման և վերանորոգման ծառայությունների ձեռքբերման ծախսեր` 300,000 ՀՀ դրամ:

5. Ծրագրի իրականացման նպատակով մեքենայի ներմուծում` 6,750,000 ՀՀ դրամ։ Ծրագրի ավարտից հետո, ներմուծված ավտոմեքենան կրկին շահագործվելու է բացառապես ծրագրային նպատակներով՝ հիմնադրամի կողմից իրականացվող «Կոտայքի մարզի Կոտայք գյուղում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների երկարաժամկետ ընտանեկան տիպի խնամք և դաստիարակություն» և «Կոտայքի մարզում, Իջևան քաղաքում, Քանաքեռ-Զեյթուն ու Արաբկիր վարչական շրջաններում ընտանիքների ամրապնդման և մանկալքության կանխարգելման»

ծրագրերում, որոնք ծառայելու են շահառուների առաջնային կարիքների բավարարմանը։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսերը 30.07.2021–15.03.2022 թ. ժամանակաշրջանի համար կազմում են 12,976,000 ՀՀ դրամ, որը համապատասխանաբար կազմում է բյուջեի 14.96 տոկոսը:

Այդ թվում`

1) աշխատակազմի ծախսեր՝ 960,000 ՀՀ դրամ (որի համար հարկային արտոնություն չի պահանջվում),

2) համակարգիչների, տպիչների և համակարգչային այլ տեխնիկայի ձեռք բերում՝ 2,551,000 ՀՀ դրամ

3) գրենական պիտույքներ, գրասենյակային պարագաներ՝ 360,000 ՀՀ դրամ

4) հեռահաղորդակցության ծախսեր` 480,000 ՀՀ դրամ,

5) ֆինանսական և բանկային վճարներ` 540,000 ՀՀ դրամ,

6) ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ ընթացիկ տրանսպորտային ծախսեր՝ 1,335,000 ՀՀ դրամ արժեքով, այդ թվում

 վառելանյութի ձեռքբերում՝ 975,000 ՀՀ դրամ,

 ապահովագրական ծախսեր՝ 60,000 ՀՀ դրամ,

 սպասարկման և վերանորոգման ծախսեր` 300,000 ՀՀ դրամ:

7) Ծրագրի իրականացման նպատակով մեքենայի ներմուծում` 6,750,000 ՀՀ դրամ։ Ծրագրի ավարտից հետո, ներմուծված ավտոմեքենան կրկին շահագործվելու է բացառապես ծրագրային նպատակներով՝ հիմնադրամի կողմից իրականացվող «Կոտայքի մարզի Կոտայք գյուղում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների երկարաժամկետ ընտանեկան տիպի խնամք և դաստիարակություն» և «Կոտայքի մարզում, Իջևան քաղաքում, Քանաքեռ-Զեյթուն ու Արաբկիր վարչական շրջաններում ընտանիքների ամրապնդման և մանկալքության կանխարգելման»

ծրագրերում, որոնք ծառայելու են շահառուների առաջնային կարիքների բավարարմանը։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, առողջապահության նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ՀՀ Կոտայքի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի

25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ


08.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ