Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-148-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.10.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.12/51(423) Հոդ.978
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի հուլիսի 7-ին

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով.


«13. դատական նիստի համակարգչային ձայնագրման կրիչի բնօրինակից պատճենահանված կրիչ տալու համար պատրաստված յուրաքանչյուր կրիչի(կոմպակտ լազերային սկավառակի) համար` բազային տուրքի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հոկտեմբերի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

 Ռ. Քոչարյան


2005 թ. օգոստոսի 4
Երևան
ՀՕ-148-Ն