Գլխավոր տեղեկություն
Համար
N 952-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.09.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 952-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2021 թվականի սեպտեմբերի 8-10-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Պատվիրակության անդամների՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել՝

1) Ռաֆայել Գևորգյանինը, Վաչե Տերտերյանինը, Քրիստիննե Գրիգորյանինը, Աստղիկ Ալեքսանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Տիգրան Սամվելյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին.

3) Անդրանիկ Գրիգորյանինը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


07.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 952-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ռաֆայել Գևորգյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)
Վաչե Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Քրիստիննե Գրիգորյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Տիգրան Սամվելյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ)
Անդրանիկ Գրիգորյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն
Աստղիկ Ալեքսանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


07.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ