Գլխավոր տեղեկություն
Համար
N 1435-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.09.2021-09.03.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.09.06-2021.09.19 Պաշտոնական հրապարակման օրը 08.09.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 սեպտեմբերի 2021 թվականի N 1435-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՊՂՆՁԻ ԽՏԱՀԱՆՔԻ, ՄՈԼԻԲԴԵՆԻ ԽՏԱՀԱՆՔԻ, ՄՈԼԻԲԴԵՆԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ 810297000՝ ԹԱՓՈՆՆԵՐ ԵՎ ՋԱՐԴՈՆ)՝ ԴԵՊԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅՏԵՐԻ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(որոշումն ուժը կորցրել է սույն որոշման 4-րդ կետի համաձայն)

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի քսանյոթերորդ պարբերությունն ու 2.1-ին հոդվածը և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ՝

1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2603 00 000 0՝ պղնձի խտահանքեր, 2613՝ մոլիբդենի խտահանքեր, 7202 70 000 0՝ ֆեռոմոլիբդեն, 8102՝ մոլիբդեն և դրանից պատրաստված արտադրատեսակներ (բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8102 97 000 0 ապրանքային դիրքին պատկանող թափոնի և ջարդոնի), ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների արտահանումը դեպի երրորդ երկրներ իրականացվում է լիցենզիաների հիման վրա.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված ապրանքների արտահանման նպատակով տրամադրվում է գլխավոր լիցենզիա, իսկ մինչև 100 կիլոգրամ արտահանելու դեպքում՝ մեկանգամյա լիցենզիա։

2. Լիցենզիաների տրամադրման համար լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

3. Սահմանել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2603 00 000 0, 2613, 7202 70 000 0, 8102 (բացառությամբ 8102 97 000 0) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների արտահանման լիցենզավորման ընթացակարգը և հայտերի ու լիցենզիաների ձևերը` համաձայն հավելվածի։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է վեց ամիս ժամկետով։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


07.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

սեպտեմբերի 7-ի N 1435-Ն որոշման

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՊՂՆՁԻ ԽՏԱՀԱՆՔԻ, ՄՈԼԻԲԴԵՆԻ ԽՏԱՀԱՆՔԻ, ՄՈԼԻԲԴԵՆԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ 810297000՝ ԹԱՓՈՆՆԵՐ ԵՎ ՋԱՐԴՈՆ)՝ ԴԵՊԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2603 00 000 0, 2613, 7202 70 000 0, 8102 (բացառությամբ 810297000) ծածկագրերին դասվող ապրանքների` դեպի երրորդ երկրներ արտահանման լիցենզավորման ընթացակարգով (այսուհետ` ընթացակարգ) կարգավորվում են սույն կետում նշված ապրանքների արտահանման լիցենզավորման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

 

II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Սույն ընթացակարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝

1) գլխավոր (հիմնական) լիցենզիա՝ լիցենզիա, որը տալիս է արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք, լիցենզավորման ենթակա ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2603000000՝ պղնձի խտահանքեր, 2613՝ մոլիբդենի խտահանքեր, 7202700000՝ ֆեռոմոլիբդեն, 8102՝ մոլիբդեն և դրանից պատրաստված արտադրատեսակներ (բացառությամբ 810297000՝ թափոններ և ջարդոն) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքներ դեպի երրորդ երկրներ արտահանման համար՝ լիցենզիայով նախատեսված քանակով.

2) «մեկանգամյա լիցենզիա» («միանգամյա լիցենզիա»)՝ լիցենզիա, որը տրամադրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին առևտրային այնպիսի գործարքի հիման վրա, որի առարկան լիցենզավորման ենթակա ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2603000000, 2613, 7202700000, 8102 (բացառությամբ 810297000) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքներն են և, որը տվյալ ապրանքների մինչև 100 կիլոգրամ քանակության արտահանման իրավունք է տալիս.

3) ապրանք` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2603000000, 2613, 7202700000, 8102 (բացառությամբ 810297000) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքներ.

4) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր.

5) հայտատու` արտաքին տնտեսական գործունեության մասնակից կամ սույն որոշմամբ սահմանված դեպքերում` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը լիազոր մարմին է ներկայացնում փաստաթղթեր՝ լիցենզիաների ձևակերպման նպատակով:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

3. Գլխավոր կամ մեկանգամյա լիցենզիա ստանալու համար հայտատուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ լիազոր մարմին) է ներկայացնում դիմում` նշելով իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը, ՀՎՀՀ-ն, էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`

1) գլխավոր լիցենզիայի համար հայտ` համաձայն N 1 ձևի, և պայմանագրի պատճենը.

2) մեկանգամյա լիցենզիայի համար հայտ` համաձայն N 3 ձևի, հաշիվապրանքագրի պատճենը և լաբորատոր փորձարկումներ կատարելու համար պայմանագրի կամ համաձայնագրի պատճենը.

3) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագրի վերաբերյալ տեղեկատվություն:

4. Գլխավոր կամ մեկանգամյա լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմնին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև փոստով կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումը և հայտն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

5. Հայտատուի կողմից, սույն ընթացակարգով սահմանված պահանջներին համապատասխան, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում լիազոր մարմնի կողմից հայտի մուտքագրման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում բավարարվում կամ մերժվում է լիցենզիայի տրամադրումը: Սույն ընթացակարգի 1-ին կետում նշված յուրաքանչյուր անվանում ապրանքի համար տրամադրվում է առանձին լիցենզիա։

6. Գլխավոր լիցենզիան (համաձայն N 2 ձևի) տրամադրվում է յուրաքանչյուր մեկ տոննայի համար: Սակայն մեկ լիցենզիա կարող է տրամադրվել մեկ տոննայից ավելի քանակի համար, եթե յուրաքանչյուր տոննայի համար վճարվել է օրենքով սահմանված պետական տուրք։ Յուրաքանչյուր մեկ տոննայից պակաս, բացառությամբ սույն ընթացակարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերի, արտահանվող ապրանքների համար տրամադրվում է մեկ տոննայի համար նախատեսված գլխավոր լիցենզիա։

7. Յուրաքանչյուր մինչև հարյուր կիլոգրամ արտահանելու դեպքում տրամադրվում է մեկանգամյա լիցենզիա (համաձայն N 4 ձևի)՝ նշելով արտահանվող այն ապրանքի քանակը, որի համար վճարվել է պետական տուրք օրենքով սահմանված չափով։

8. Սույն ընթացակարգի 1-ին կետում նշված ապրանքների մինչև հարյուր կիլոգրամ արտահանելու դեպքում գործում է «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափը։

9. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:

10. Հայտատուն հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու դեպքում մինչև 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք: Համալրված հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացնելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը բավարարում կամ մերժում է լիցենզիայի տրամադրումը։

11. Գլխավոր կամ մեկանգամյա լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, և 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը:

12. Գլխավոր կամ մեկանգամյա լիցենզիայի գործողության ժամկետի ավարտ է համարվում սույն որոշման 4-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը:

13.Այն դեպքում, երբ որպես իրավաբանական անձ գրանցված լիցենզավորված անձի հիմնադիր փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ (անվանման կամ գտնվելու վայրի փոփոխություն) կամ փոխվել են անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ լիցենզավորված անձի անձնագրային տվյալները, լիցենզավորված անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է լիազոր մարմին՝ կցելով նաև նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթերը, տրամադրված լիցենզիայում փոփոխություն կատարելու նպատակով։

14. Լիցենզիայի կորստի դեպքում լիազոր մարմինը, հայտատուի գրավոր դիմումի հիման վրա տրամադրում է լիցենզիայի կրկնօրինակը, որը պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը։ Դիմումը, որով պարզաբանվում են լիցենզիայի կորստի պատճառները և հանգամանքները, շարադրվում է ազատ ձևով։

15. Լիցենզիայի կրկնօրինակը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը լիազոր մարմնում մուտքագրելու օրվանից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում։ Կրկնօրինակի տրամադրման համար պետական տուրք չի գանձվում։

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՊՂՆՁԻ ԽՏԱՀԱՆՔԻ, ՄՈԼԻԲԴԵՆԻ ԽՏԱՀԱՆՔԻ, ՄՈԼԻԲԴԵՆԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ 810297000՝ ԹԱՓՈՆՆԵՐ ԵՎ ՋԱՐԴՈՆ)՝ ԴԵՊԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտ N

2. Գործողության ժամկետը

3. Գլխավոր լիցենզիայի տեսակը | արտահանում

 

 

 

4. Հայտատուն |

 

 

 

5. Ծագման երկիրը |

6. Չափի միավորը՝ տոննա (անհրաժեշտության դեպքում նշել տարատեսակը՝ թաց մետրիկ, չոր)

7. Քանակը _____________

______________________________

(քանակը տառերով)

8. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի

 

 

9. Լրացուցիչ տեղեկատվություն (անհրաժեշտության դեպքում)

 

 

10. Գլխավոր լիցենզիա տալու հիմքը

11. Հայտատուի լիազորված անձ

Անունը, հայրանունը, ազգանունը

Պաշտոնը

Հեռախոսահամարը

Ստորագրությունը

____ _____________ 202  թ.

 

Ձև N 2

 

Գ Լ Խ Ա Վ Ո Ր   Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

1. Գլխավոր լիցենզիա N

2. Գործողության ժամկետը

3. Գլխավոր լիցենզիայի տեսակը | արտահանում

 

 

 

4. Հայտատուն |

 

 

 

5. Ծագման երկիրը |

6. Չափի միավորը

7. Քանակը _____________

______________________________

(քանակը տառերով)

8. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

 

 

9. Լրացուցիչ տեղեկատվություն

10. Գլխավոր լիցենզիան տալու հիմքը

11. Լիազորված անձ

Անունը, հայրանունը, ազգանունը

Պաշտոնը

Ստորագրությունը և կնիքը

____ _____________ 202  թ.

 

Ձև N 3

 

Հ Ա Յ Տ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՊՂՆՁԻ ԽՏԱՀԱՆՔԻ, ՄՈԼԻԲԴԵՆԻ ԽՏԱՀԱՆՔԻ, ՄՈԼԻԲԴԵՆԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ 810297000՝ ԹԱՓՈՆՆԵՐ ԵՎ ՋԱՐԴՈՆ)՝ ԴԵՊԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ (ՄԻՆՉԵՎ ՀԱՐՅՈՒՐ ԿԻԼՈԳՐԱՄ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտ N

2. Գործողության ժամկետը

3. Մեկանգամյա լիցենզիայի տեսակը | արտահանում

 

 

 

4. Հայտատուն |

 

 

 

5. Ծագման երկիրը |

6. Չափի միավորը՝ կիլոգրամ (անհրաժեշտության դեպքում նշել տարատեսակը՝ թաց մետրիկ, չոր)

7. Քանակը _____________

______________________________

(քանակը տառերով)

8. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրի

 

 

9. Լրացուցիչ տեղեկատվություն (անհրաժեշտության դեպքում)

 

 

10. Մեկանգամյա լիցենզիա տալու հիմքը

11. Հայտատուի լիազորված անձ

Անունը, հայրանունը, ազգանունը

Պաշտոնը

Հեռախոսահամարը

Ստորագրությունը

____ _____________ 202  թ.

 

Ձև N 4

 

Մ Ե Կ Ա Ն Գ Ա Մ Յ Ա   Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

1. Մեկանգամյա լիցենզիա N

2. Գործողության ժամկետը

3. Մեկանգամյա լիցենզիայի տեսակը | արտահանում

 

 

 

4. Հայտատուն |

 

 

 

5. Ծագման երկիրը |

6. Չափի միավորը` կիլոգրամ

7. Քանակը _____________

______________________________

(քանակը տառերով)

8. Ապրանքի ծածկագիրը և նկարագրությունը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի

 

 

9. Լրացուցիչ տեղեկատվություն

10. Մեկանգամյա լիցենզիան տալու հիմքը

11. Լիազորված անձ

Անունը, հայրանունը, ազգանունը

Պաշտոնը

Ստորագրությունը և կնիքը

____ _____________ 202  թ.

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


07.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 սեպտեմբերի 2021 թվական: